HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Ավարտվել է Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլին» որմնանկարի ռեստավրացումը

press-conferance_28.08.09Մինասի 1973 թվականին ստեղծած եւ 1988 թվականի երկրաշարժից վնասված «Թորոս Ռոսլին» անունով  որմնանկարը շուրջ մեկ տարի վերականգման աշխատանքի արդյունքում երեկ ամրացվեց պատին: Շիրակի գործարաններից մեկում կան եւս 8 նմանատիպ որմնանկարներ, որոնք սպասում են իրենց վերականգմանը: Մինասի որմնանկարների ռեստովրացիայով զբաղվում էին Իտալիայից ժամանած բարձրակարգ մասնագետներ, որոնք իրենց աշխատանքը գնահատում են գերազանց: Իտալացի Ֆաբրիցիո Յակուպինին եւ Լորենցո Կասամենտին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին, որ վերականգնման աշխատանքը  իրենք համարում են  ավարտված, երբ նայում են իրենց  աշխատանքին եւ բավարարված են իրենց զգում: F-Yakupini_28.08.09«Մեր ամենադժվար խնդիրը եղել է որմնանկարի պատից պոկելը, ինչպես նաեւ գույների եւ գույների բաղադրության նրբությունները պարզելը»,-ասաց Ֆաբրիցիո Յակուպինին: Իտալացի մասնագետները Մինասի աշխատանքներին ծանոթացել են տեղում: L.Kasamenti_28.08.09«Մինասը իր գործերում օգտագործում է մի քանի պրիմիտիվ գույներ, բայց նրա ստվերային թափանցիկ կոնտրաստային գույների խաղը բնորոշ է միայն մեծ վարպետների վրձնին: Մինասը ստեղծագործել է իր դարի համար եւ նրան, անշուշտ, կարելի է դասել մեծ արվեստագետների շարքին»,-կարծում է Լորենցո Կասամենտին: A-Avetisyan_28.08.09Ջաջուռում Մինասի թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանի համար ամենասարսափելի պահը այն էր, երբ որմնանկարը հանում էին պատից. «Ես չդիմացա եւ դուրս եկա շենքից, չէի կարղանում նայել, որովհետեւ բավականին դաժան պրոցես էր ինձ համար: Իսկ այսօր արդեն արձանագրում ենք, որ հիանալի աշխատանք է արվել եւ վերականգնումը արվել է այնքան պրոֆեսիոնալ, որ անհնար է տարբերել իրականից»: ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանն ասաց, որ 2010 թվականի գարնանը վերականգնվելու է Մինասի եւս մեկ հրաշալի գործ` Վահրամաբերդում գտնվող «Արմենիա» անունով որմնանկարը: S.Harutyunyan_28.08.09«Ընդհանուր առմամբ այս ամբողջ ծրագիրն իրականացնելու համար ծախսվել է մոտ 10 մլն դրամ, որից 5 մլն-ը հատկացրել է ՀՀ կառավարությունը, իսկ մնացած գումարը ՀՀ Մշակույթի նախարարւթյունը եւ անհատ բարեգործները»,ասաց Ս. Հարությունյանը: Իտալացի մասնագետներից յուրաքանչյուրին վճարվել է 300 եվրո օրավարձ, որը Իտալիայում նման աշխատանքի համար բավականին ցածր գումար է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter