HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չարորակ ուռուցքով կնոջը զրկել են հիվանդության կարգից ու թոշակից (վիդեո)

Լոռու մարզի թիվ 3 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահ Արման Դաղբաշյանը Ալավերդի քաղաքի Ս./Սարահարթ թաղամասի 53-ամյա բնակիչ, չարորակ ուռուցքով հիվանդ, գործազուրկ և սոցիալական ծանր վիճակում ապրող Օֆիկ Էվոյանին զրկել է հիվանդության 3-րդ կարգից ու սահմանված 12 հազար դրամ թոշակից:

Արման Դաղբաշյանը պատճառաբանել է, թե Օֆիկ Էվոյանը հիվանդ է, բայց հաշմանդամ չէ: Եվ սա այն դեպքում, երբ հիվանդի կուրծքն անդամահատված է:

Ալավերդի քաղաքի բժշկական կենտրոնի ՕՆԿO կաբինետի ուռուցքաբան Հարություն Միքայելյանը անարդարացի է համարում բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահի որոշումը:

Նշենք որ, Արման Դաղբաշյանի ղեկավարած հանձնաժողովի աշխատանքներից հիվանդ ալավերդցիների դժգոհություններն օրեցօր ավելանում են: Քաղցկեղով հիվանդ Օֆիկ Էվոյանը դժգոհողներից մեկն է:

Երևանի ուռուցքաբանական ինստիտուտում այս տարվա մայիսին բժշկական հետազոտման ենթարկված Օֆիկ Էվոյանին տրված բժշկական տեղեկանքում նշված է, որ նա հիվանդ է ձախ կրծքագեղձի C-r հիվանդությամբ, վահանաձև գեղձի վրա հայտնաբերվել է դիֆուզ, թոքերի վրա տարածմամբ, հեպատոզ և այլ հիվանդություններ: Տեղեկանքում նշված է նաև, որ հիվանդին անհրաժեշտ է դինամիկ հսկողություն:

Ըստ Օֆիկ Էվոյանի՝ Արման Դաղբաշյանը հավաստի չի համարել տեղեկանքը և այդ պատճառով էլ իրեն զրկել է հաշմանդամության 3-րդ կարգից: «Ինձի կըսե՝ ծանոթով ես բերել էս տեղեկանքը»,- ասաց տիկին Օֆիկը:

Օրեր անց, երբ հիվանդն արդեն զրկված է եղել հիվանդության կարգից, Արման Դաղբաշյանը պահանջել է նրանից հետազոտման նպատակով պառկել Երևանի թիվ 1 հիվանդանոցում:

Բժիշկ Հարություն Միքայելյանը ասում է, որ հիվանդը պետք է ստուգվի, որպեսզի պարզվի, թե բժշկական տեղեկանքում նշված հիվանդությունները կապվա՞ծ են չարորակ ուռուցքի հետ, թե առանձին հիվանդություններ են: Սակայն նա նաև բացատրում է, որ Օֆիկ Էվոյանը իր առողջական վիճակի մասին ուռուցքաբանական կենտրոնից մայիսին է տեղեկանք բերել, իսկ հունիսի 10-ին այն ներկայացրել է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովին՝ կարգը որոշելու համար:

Եթե հանձնաժողովը անհրաժեշտ էր համարում հիվանդի հետազոտումը, ապա նրան հետազոտման պետք է ուղարկեր հենց այն ժամանակ, երբ Օֆիկ Էվոյանը հիվանդության կարգ ուներ և օգտվում էր անվճար հետազոտվելու իրավունքներից: Այս պահին չարորակ ուռուցքով հիվանդը կարգ չունի, և հետազոտվելու համար նրան պետք է տրվի սովորական հիվանդի ուղեգիր, որով նա իրեն հասանելիք արտոնություններից չի կարող օգտվել և հետազոտման համար հիվանդանոցում մի քանի 100 հազար դրամ պետք է վճարի: Տիկին Օֆիկը դա չի կարող վճարել, որովհետև սոցալական ծանր վիճակում է:

«Վերջում էլ կարող է պատահի տեղեկանք բերի, որ առողջ է, և խումբ չի հասնում: Բայց նա ոնց կարող է առողջ կոչվել, երբ մի կուրծքը հեռացված է, այտուց ունի, ձեռքը անօգտագործելի է և չի կարող աշխատել: Օֆիկ Էվոյանը իր վիճակով հաջորդ տարի պետք է ցմահ թոշակի գնար: Ու հիմա նրան միանգամից ասում են, թե քեզ խումբ չի հասնում»,- ասում է բժիշկ Հարություն Միքայելյանը:

Հիվանդն էլ իր հերթին պատմում է. «Կուրծքս հեռացրել են 2005թ. փետրվարի 15-ին: Թիկունքիցս մինչև երկու կրծքիս մոտը ամբողջությամբ հեռացված է: Ձեռքս մինչև հիմա չեմ կարողանում նորմալ աշխատացնել: Թուլանում է ձեռքս: Շատ վատ եմ զգում»:

Օֆիկը նաև ասում է, որ վիրահատությունից հետո իր առողջական վիճակը հետզհետե վատացել է: Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը 2005թ. մինչև 2010թ. Օֆիկ Էվոյանին հիվանդության 2-րդ կարգ է տրվել. «2010թ. Պետրոսյան ազգանունով հանձնաժողովի ժամանակավոր պաշտոնակատարը իմ հիվանդության թոշակի կարգը 2-րդի փոխարեն նշանակել է 3-րդ: Կըսե՝ քեզ չի հասնում, դու առողջ ես, առանց փաստաթղթերը նայելու, որ ես ինչ վիճակի եմ հասել իրենց մոտ»:

Այդուհանդերձ, Օֆիկ Էվոյանը հարմարվել է հիվանդության իր կարգի հետ: «Ասի, դե ոչինչ, ոնց որ դեղի փողը կհայթայթեմ, գոնե դեղ կառնեմ, կցավազրկվեմ: Կամ լույսի փող է, բան է, կփակեմ: Երեխեքն էլ վրես ծանրաբեռնված եմ, 7 անձինց բաղկացած ընտանիքում ոչ մեկս չենք աշխատում, մենակ աղջիկս 19 հազար դրամ նպաստ է ստանում, տղես էլ էստեղ էնտեղ գործ է անում, որ մի երկու կոպեկ ստանանք, դրանով յոլա գնանք»,- պատմում է Օֆիկը:

Նա ակնհայտորեն ստրես է ապրում հիվանդության 3-րդ կարգից զրկվելու համար: «Իմ նման 92 մարդուց ավելի Արման Դաղբաշյանը դուրս է արել իր աշխատասենյակից, իսկ ով որ 40 հազար, 30 հազար է տալի, թոշակ է տալի: Մի քանիսի ես էլ գիտեմ. եթե տեղն ընկնի, դրանց անունները լավ էլ կասեմ: Մարդիկ կան, գնում են հանդ ու չոլ անում, հիվանդության 2-րդ կարգի թոշակ են ստանում: Ես հիվանդ հալիս երկու լոք չեմ կարողանում անել, սիրտս կվատանա, գլուխս կպտտվի, իմ թոշակս կտրեց մարդը»,- սրտնեղում է հիվանդ կինը:

Օֆիկ Էվոյանը կրթություն չունի, նա երկար տարիներ աշխատել է հավաքարար: «Եթե նա որևէ մասնագիտություն ունենար և կաբինետային աշխատող լիներ, աջ ձեռքով կարող էր աշխատել: Իր առողջական ներկա վիճակով չի կարող աշխատել հավաքարար: Եթե այս հիվանդը կռացած ավլի, այ, սա հնարավոր չէ»,- ասում է բժիշկ Հարություն Միքայելյանը:

Նա ծանր հիվանդ մարդուն հացի փողից զրկելը համարում է անազնվություն. «Այս կարգը ունենալու դեպքում հիվանդը դառնում է նաև նպաստառու: Դեղերի հարց կա, հետազոտում կա: Օֆիկ Էվոյանի մոտ միայն չարորակ ուռուցք չէ. շատ հիվանդություններ կան: Եվ նրան հիվանդության թոշակ հասնում է»,- ասում է ՕՆԿՕ կաբինետի բժիշկը:

«Հետքը» փորձեց Օֆիկ Էվոյանի հիվանդության կարգի վերաբերյալ իմանալ նաև Լոռու մարզի թիվ 3 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահ, բժիշկ Արման Դաղբաշյանի տեսակետը: Հանձնաժողովի գրասենյակում մեզ հայտնեցին, որ հանձնաժողովի նախագահը արձակուրդում է և աշխատանքի կներկայանա սեպտեմբերի 12-ին:

Օգոստոսի 28-ին մեզ հաջողվեց բժիշկ Դաղբաշյանի հետ խոսել հեռախոսով. «Օֆիկ Էվոյանի վիճակը լավացել է: Նա հիվանդ է, բայց հաշմանդամ չէ, այդ պատճառով էլ նա հաշմանդամության խումբ չի ստացել»,- ասաց Արման Դաղբաշյանը:

Մեկնաբանություններ (30)

Գայանե
Մեկը չկա էս մանկավարժականի դասախոս կոչեցյալին հարցնի, բա որ չես կարողացել էնպիսի աղջիկ դաստիարակել, որ քո ասած թերուս լրագրողին դեմ տա ու եվրոպական գիտելիքներով իր ճիշտն ապացուցի, ուրեմ հալալ է այդ լրագրողին, նա իր գիտելիքներով քո եվրոպականին տեղն է դրել: Պարզվում է դասխոս, թերուսը դու ես , թեև չեմ ուզում հավատալ, որ դու դասախոս ես, քանի որ ազգային մտածողության տեր դասախոսը հազիվ թե, սենց էշ-էշ դուրս տա:
Karine
Ես գտնում եմ, որ բժշկասոցիալական հանձնաժողվի նախագահ պետք է նշանակել նրան, ով ի վերուստ օժտված է հիվանդ մարդուն հասկանալու ընդունակություններով: Դժբախտաբար մեր երկրում այս ծանր հանձնաժողովի նախագահներ որպես կանոն նշանակվում են ագահ, մարդկային որակներից զուրկ, խիղճները գրպանները դրած բարոյազուրկ մարդկանց: Ինչ եք կարծում , կառավարությունում չգիտեն բժշկասոցիալական հանձնաժողովներում տիրող վիճակի մասին: Իհարկե գիտեն: Բայց իրենց ձեռք է տալիս այդ վիճակը:
ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Ակադեմիկոս
Ես էլ Ակադեմիկոս եմ, երկար տարիներ աշխատել եմ Ակադեմիայում: և գտնում եմ, որ հանրապետական հիվանդանոցում աշխատող քո աղջիկը, դասախոս եղբայր, քեզնից խելոք է եղել և հասկացել է, որ հիվանդ մարդկանց թալանելը ազնիվ գործ չի ու հեռացել հանրապետական հիվանդանոցից: Այ, եթե աղջիկդ ճիշտ ժամանակին հասկանար, որ հալալ քրտինքով ապրելը խելոք գործ է, էսօր իրեն տեղում աշխատելիս կլիներ: Բայց ոնց հասկանում եմ դասախոս ընկեր, նրա ճանապարհին դու ես քար գցել: Ու եթե, դաղբաշյանները քեզ համար օրինակելի են , ապա ողբան այն ուսանողների համար, որոնց դու պետք է հայերեն սովորեցնես: Խորհուդ կտայի, դասախոս եղնայր մի քիչ էլ դու ազնվության դասեր առնես: Միգուցե, ասել քեզ, դրանից հետո թալանվող մարդկանց հասկանաս:
Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանի դասախոս
Ես Պետական Մանկավարժական Համալսարանի դասախոս եմ, լեզվի մասնագետ, երկար տարիներ աշխատել եմ Պետական Համալսարանում, Պետական Մանկավարժական Համալսարանում: Հետևում եմ լրատվամիջոցներին և որոշեցի այս անգամ գրել, որովհետև աղջիկս նույնպես բժիշկ է, վերապատրաստվել է Եվրոպայում և աշխատում էր Երևանի Հանրապետական հիվանդանոցում: Մի թերուս լրագրողի պատճառով, որը, չբացահայտելով գործի հանգամանքները, հոդված գրեց աղջկաս մասին և հիմա ես հասկացա, որ միգուցե նա պատվեր էր կատարում: Աղջիկս այլևս աշխատանքի չգնաց, խորտակվեց աղջկաս կյանքը մասնագիտական առումով: Չեմ ճանաչում ոչ հիվանդին, ոչ բժշկին, բայց լինելով ազգային լեզվամտածողության, հնագիտության և ձեռագրագիտության մասնագետ ես գրած մեկնաբանություններից հասկացա, որ դա նույն մարդու լեզվամտածողության արդյունք է: Ամոթ է …
Susanna
Դաղբաշյաններին Աստված է պատժելու։ Սրանք անիրավ են, հաշմանդամ, ոտքերը կտրած, հիվանդ, խեղճ ու կրակ մարդկանց փողերը լափում են ու կարծում եք վայելելու ե՞ն։ Քանի-քանի մեքենա ունեն իրենց ավտոտնակում, չեք պատկերացնի, դիլդաները։ Սրանք սրբություն էլ չունեն, ոչ հայրենիքը պաշտպանած զինվորին են խնայում, նույնիսկ իրենց հարևաններից փողեր են ուզել, որ թոշակ տան։ Տո անասուն ասա, էդ մարդը որ փող ունենա կգա էդ չնչին գումարի հետևից՞։ Մենք`ալավերդցիներս, էշեր ենք, որ սրանց դեռ ռադ չենք արել իրանց Տավուշ, տներն էլ ձեռքներից խլել, թե էս ում փողերով ես քաղաքի կենտրոնում տուն առնում, հետն էլ ընտիր վերանորոգում։
Susanna
Դաղբաշյան Մեծի մասին մի պամություն եմ լսել։ Մի մարդ խմած ժամանակ ընկնում ա, տանում են հիվանդանոց, հերթապահը դա ա լինում։ Պռոշը ճոթռված ա լինում էդ մարդու։ Սա վերցնում երկու պռոշն իրարից կարում էս մարդուն ասում վերջ։ Սա, որ ուզում ա ասի ապրես, խոսի, տեսնում է, որ չի կարողանում։Ճ։Ճ։Ճ Ծիծաղում եմ, բայց իրոք ցավալի է։ Էս մարդու դոզան էլ արդեն անցած ա լինում, որ ուզում ա չակերտավոր բժիշկը կարը քանդի, նորից կարի, թողնում ա ու գնում։ Բա, սրանք են մեր բժիշկները։
Loreci
Kardalov Alaverdu bnakich ev HH qaxaqaci cackanvamb nerkayacac mardkanc meknabanutyunner@ aknhayt e vor Daghbashjanner@ hetevum en meknabanutyunnerin ev kam irenq kam xndrel en mterimnerin vorpeszi irenc hascein bari xosqer gren)))))))) amot e......xorhurd ktam lur kardaceq dzer masin ev dzez aveli lav chanacheq))))) idep bolor bjishknerin chi kareli mi arshinov chapel...irakanic Alaverdin tesel e lav bjishkner inchpisin ein Tamazjan@, Poghosyan@, Makichjan@ , ev ayloq..... Cavoq inchqan el erevakayutyans zor em talis Daghbashyannerin chem karoxanum xckel ayd mardkanc sharqer@....
Silva
Ալավերդու բնակչին- Ետե դու ալավերդցի էս, պետք ե իմանաիր, վօր Դաղբաշյան Արծրունին ալավերդցիները «ղասաբ» են ասում։ Իսկ Արմանի լավ բժիշկ լինելու մասին լուսաբանիր մեզ, իմանանք։ Մինչեւ նոր պաշտոնը ալավերդցիները սկի չգիտեին որ նա բժիշկ է։
Դաղբաշյանների հարևան
Ալվերդու քաղաքացի և ՀՀ քաղաքացի Ձեզ կոչողներ, թե Օֆիկ Էվոյանը ինչ թերություններ ունի` դա իրեն գործն է, մի բան պարզ է և կարևոր, որ նա Հայաստանի քաղաքացի է, քաղցկեղով հիվանդ է, կուրծքը հեռացված է, ունի բազմաթիվ ծանր հիվանդություններ և նրան պարտավոր են հատկացնել իրեն հասանելիք հիվանդության խումբն ու թոշակը: Բացի այդ ալավերդցիները կուշտ են հայր և որդի դաղբաշյանների խեղճ թոշակառուների թալանից: Ինչքան աշխատավարձ են ստանում հայր ու որդի, որ կարողանում ժողովրդի այս նեղ պահին բնակարան գնել Ալավերդու կենտրոնում և Երևանում: Եթե խոսում եք հավաքարար Օֆիկ Էվոյանի վատ մարդ լինելուց , ապա ով է բժիշկ Արման Դաղբաշյանը, ով թեև երիտասարդ տարիքին արդեն 3 կին է ուզել, ունի երեք երեխա և ոչ մեկի տեղը չգիտե, իրեն թալանած փողերով էլ միայն տներ է առնում ու չգիտի ում համար:
alaverdci
inch eq sksel govasanq anel. mard@ hivand a gnacel a zrkel en u ira nman shaterin. chein zrkvi ete pox tayin, vsyo esa lriv patmutyun@. hima de aseq vor sa .yotutyun chi? kam el sra hamapataskhan tegh@ propka chi khpelu?
ՀՀ քաղաքացի
Հերիք է էլի, ինչ եք ուզում բժիշկներից: Մեկ ծեծում եք, մեկ սպանում եք, մեկ էլ վարկաբեկում: Մեղք չեն խեղճ բժիշկները? Տեղից վեր կացողը փնովում է բժիշկներին, ամոթ է վերջապես, խիղճ ունեցեք: Բժիշկները դարձել են Հայաստանում ամենաանպաշտպան խավը, որ ով ուզում է ինչ ուզում է անում է նրանց նկատմամբ: Հերիք ա բոլա, բժիշկը ամբողջ աշխարհում ամենահարգված մասնագիտությունն է, իսկ Հայաստանում ամենաչհարգված, չընդունված:
Ալավերդու բնակիչ
Ամբողջ Թումանյանի շրջանը ճանաչում է Արծրուն Դաղբաշյանին որպես ազնվագույն մարդ, լավ վիրաբույժ, որը փրկել է շատ-շատ կյանքեր: Արման Դաղբաշյանն էլ նույնպես լավ բժիշկ է, լավ մարդ, միշտ օգնող մարդկանց: Բազմիցս շփվել ենք նրանց հետ և միշտ զգացել լավ մարդու, լավ բժշկի հոգատարությունը: Չի կարելի մի սուտասան կնոջ` Օֆիկ Էվոյանի խոսքերով այդ մարդկանց լավ անունը կեղտոտել: Իսկ Օֆիկ Էվոյանը շարքային բանսարկու է, որը սաղ կյանք քցել է և իր և իր ամուսնու և հարազատների անունը, դիմելով բազմիցս ստորությունների: Ափսոս որ մեր երկրում նման ստերի համար օրենքը չի նախատեսել պատիժ, թե չէ Օֆիկ Էվոյանին կնստացնեին բանտ մի 10 տարով:
rahageets
Your reporters should make an unaanounced visit to Yerevan's Oncology Institute and see the sorry state it is in! It's a tragic nightmare of bureaucy and uncaring department heads, for the most part. I even know of a person who was told she couldn't receive her scheduled chemotherapy treatment because the hospital had to wait for the next administrative session or some such crap. It would have meant a three week wait at least. Not the best scenario for a potential life saving treatment for a cancer patient. I was forced to go down to the Ministry of Health and raise all hell. Even there, 9 out of ten breaucrats didn't want to hear my story. Some sense of patient care they have.
Vahagn
Առողջապահության նախարարին - Արժե էդ Դաղբաշյանին տանել ու իրա կամքին հակառակ որևէ օրգան հեռացնեն, լավ կլինի աչքերն էլ հետը հանեն, հետո էլ ոչ թոշակ նշանակեն, ոչ էլ հաշմանդամության կարգ սահմանեն: Մորս հետ էլ նույն բանը արեցին, երբ 4 վիրահատություն էր տարել, ուներ 2-րդ կարգի հաշմանդամություն, իրենց տհաս ուղեղներով սարքեցին 3-րդ կարգի հաշմանդամություն: վաաբշե տօ կարայի դատարանում կզզցնեի դրանց մինչև վերջին խազը, բայց չարեցի, որովհետև հլա դրա վախտը չէր: Ընդ որում, էդ հաշմանդամությունը փոխող ու սարքող անձը /ի դեպ կին էր/ մեռավ էս վերջերքս: Ինձ թվում է` երբ ես մեռնելուց ընկնեմ դժոխք, ես դրան ընդեղ ... ելու եմ:
Գոհար, զինվորի մայր
Այս դեպքը բավար է, որ ա. դաղբաշյանին հեռացնեն աշխատանքից ու դատեն, դա դաս կլինի մըուսներին և զսպող մեխանիզմ `նրանց անկառավարելի ախորժակի...
Aram Aramyan
Lav , minshev ur en enq aispes gnalu. Sa ahavor e.
Astxik
Հայր և որդի Դաղբաշյաններից իրոք բողոքները շատ-շաաատ են: Միգուցե կորզված գումարների մի մասը փոխանցվում է իշխանավորներին, այլ կերպ նման կոռումպացված մարդիկ ինչպես են պահպանում իրենց պաշտոնները: Ցավոք սրտի ցանկացած պաշտոն զբաղեցնող գլխավոր բժիշկ նույն ձևով է վարվում `իր ստորադաս բժիշկներից պահանջելով գումար: Ինչ է մտածում նորոնշանակ մարզպետը:
SONA
DE mi 10.000 dram vor tar hastat knshanakein toshak,,,isk aveli lurj ed bjshk@ ir kjaj vra petk e zga ed amen@ vor urishi cav@ patkeracni
mard
Պարոն Սերժ Սարգսյան, ահա թե ինչու է քո ղեկավարած երկիրը դատարկվում, որովհետև թալանելիս` հիվանդ ու աղքատ մարդուն էլ ասյստեղ չեն խնայում: Իսկ Արման Դաղբաշյանի նմաններին հասնում է, որ ալավերդցիները սատկացնեն:
A.
uruzkov hivandn arden hasmandam e,u voch te 12 hazar ail 112 hazar piti stanan.Dranz tvaz xxchuk gumar@, tsitsaxelia.kerek kerek hivandneri poxern el kerek ,verj@ bari lini.
Loreci
Hamamit em Karoi het. Miiiii poqr el hamberenq, ete karavarutyun@ mijocner chdzernarkec Alaverdciner@ stipvac klinen dimel hin avandakan metodneri.
Gor
Es talani mexavory bolors enq, esa 5000 dramnery kvercnenq kgnanq Arman Daxbashyani nmanneri hovanavornerin kyntrenq. Insh e, marzi dataxain, milpetin, marzpetin, aroxshapahutyan naxararin u miusnerin Armany toshakarunerin talanacic shi talis, baic hamozvac em sra verjy mi ot kga: Baic araijm Arma Daxbashyany amsva verjin bolori pai talis e, dra hamar el Alaverdin datarkvum e. Tesnenq hla Serj Sargsyann u ira timy datark erkrun um en xekavarelu.
Siran
cavoq srti es el mtnum em ayn bazmativ mardkanc canki mej um kopit u grehik verabermunqov merjel e Arman Daxbashyan@. Alaverdium aynqan bari u lav mardik en aprum, vor karcum em nman xaytarakutyun@ patatel alaverdcu vzin shahagorcel hivand, hashmandam nmardkanc` pox shortelu mijocov, anvayel e.Mer erkri terern inchu en handurjum nman ararqner@? djvar e patjel Daxbashyanin ayd noxkali ararqi hamar?....ba chen tesnum vor hashmandamutyan saylakin gamvac mard@ galis e hert kangnum ed bjshki mot u durs e galis asum ,,bjishk asav lav es...,,.
Karo
Arman Daxbashyanin mi or alaverdcinery cecelu en` ushanum e. Na joxovrdin arden davadit a arel.
volodya
te alaverdu,te noyemberyani taracashrdjanum lav en chanachum hayr ev vordi daxbashyannerin.patkareli tariqics u spitak mazerics amachelov` knereq, bayc petq e artahaytvem.mek@ mekic degenerat ayd ibrev bjishk kochecyalner@, vor chgites inchu ayd ator@ darcrel en jarangakanoren poxancvox,anargel, anvax, anhogi u neng dzevov talanum en iskapes hashmandam mardkanc.es ev shat shater@ giten ayn bolor mardkanc anunnern tvyalner@ ovqer hashmandamutyan karg stacel en daxbashyannerin gumar vcharelov.mardkaynoren chisht che ayd mardkanc anunnern asel,qani vor aprum enq koxq koxqi.cavum em vor mer petutyunum hargum en daxbashyani nman mardun u tuyl talis vor ashxati.mite ayspes en payqarum korupciai dem.shnorhakalutyun Larisain` nman xaytarakutyun@ bacahaytelu ev misht hasarakutyan shaher@ pashtpanelu hamar.
Emilya
ba mer karavarutyun@, aroxjapahutyan nahararutyun@ qnac en?te irenc arcakurd@ tarinerov en talis?anharmar chi? arancayd el cocialapes canr vichakov aprox joxovurdn amen dzevov entarkvum e travmaneri.inchi ed handznajoxov@ stehcvel e vor hashmandam mardu hogevichak xaxti?...Daxbashyannern u dranc nmanner@ vor Hipokrati erdum ein talis` cheim mtacum, vor gorc en unenalu naev socialapes xoceli u iskapes hogacutyan kariq unecox mardkanc het? mite anverahskeli e ays volort@?
Loreci
ooooo verjapes.......es anhamber spasum ei ,te erb gone mer lragroxner@ kandradarnan Daghbashyan krtserin. Cavoq tikin Ofeliayi iravichakum haytnvac hivandner@ shat en Alaverdum. Bazmativ orinakner karox em berel ,vor Arman Daghbashjan@ zrkel e qaxckexov hivand mardkanc hashmandamutyan kargic. Minchder boloris e haytni ,vor qaxckeghov hivand mardik mshtapes bjishkneri hskoghutyan kariq unen , . I lur Alaverdcineri hargarjan tankacrel e gner@ , lurer en pttvum vor 60 000 d e pahanjum hamapatasxan kargi hamar.....Miguce mer chinovniknern el ardzakurdic veradarna ev iverjo andradarnan Arman Daghbashjanin....
Anahit
Toshakavorman handznajoxovy hair ev vordi Daxbashyanneri masnavor sepakanutiunn e: Skzbum hairn er ashxatum , hima el txan e joxovrdin grpum: Alavedium u Erevanum mi qani tner en arel tosharuneri kianqi gnov. Haram lini
alaverdci
Այս հանձնաժողովը և Արման Դաղբաշյանը խայտառակություն են: Հազար ամոթ:
jenn
tikin ofic cavum em bayc verabermunq piti cuyc taik bjishkin.De Hayastanum amen inch aydpes e....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter