HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենցաղային աղբն ու արտադրական թափոնները փչացնում են Լոռու բնությունը

25_09-axb Լոռու անկրկնելի բնությանը անողոք վնասներ են  պատճառում ոչ միայն Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտանետումներն  ու տարածաշրջանում հանքարդյունաբերական գործարանների պոչամբարները, այլև ամենուր թափված կենցաղային աղբակույտերը, որոնք երբևէ սանիտարական մշակման չեն ենթարկվում: Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի 31 համայնքներից ոչ մեկը չունի օրինական աղբավայր: Համայնքապետարանները կենցաղային աղբը կուտակում են՝ որտեղ պատահի: Ալավերդու համայնքապետարանն, օրինակ, այն լցնում է Դեբեդ գետը: Նկարում պատկերված Ախթալա համայնքին պատկանող աղբի ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 22-ին մեզ հավաստիացնում էր, որ Ախթալայից Շամլուղ քաղաք թեքվող ճանապարհաեզրի աղբակույտերը թափվել են Ախթալայի «Մեթըլ Փրինս» ընկերության կողմից: 25_09-taponner Վարորդը, անշուշտ, ճիշտ էր ասում, քանի որ այստեղ լցված էին մեծ քանակությամբ արտադրական թափոններ, սակայն տարածքը զերծ չէր նաև կենցաղային աղբից: Իր ասածը հիմնավորելու համար վարորդը նաև մեզ ասաց, որ Ախթալայի համայնքապետարանը, իր վարած ավտոմեքենայով, Ախթալա համայնքի կենցաղային աղբը Դեբեդ գետի Ալավերդու նախկին շինվարչության շենքի դիմացի հատվածից լցնում է գետը: Դա ճիշտ նույն վայրն է, որտեղից բնակչության կենցաղային աղբը օրական մի քանի անգամ գետն են լցնում Ալավերդու քաղաքապետարանի «Բարեկարգում» ՍՊԸ-ի աղբի ավտոմեքենաները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter