HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերոբ Տեր-Պողոսյանի «բարեգործությունը». առավելագույնը 25 հազար դոլար՝ մեկ զոհին

Այսօր Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստում, շարունակվեց Սերոբ Տեր-Պողոսյանի գործով տուժողների հարցաքննությունը: «Դատարանում տուժողները փորձում են մեծացնել իրենց տարիքը»,- լրագրողներին հայտնեց մեղադրող Արամ Ամիրզադյանը:

Դատարանն այսօր հարցաքննեց մեկ տուժողի, ով հանցագործության պահին եղել է անչափահաս, սակայն ներկայում 20 տարեկան է:

Դատական նիստի ավարտին մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը պատասխանեց լրագրողների հարցերին: «Հետքի» հարցին, թե իր կյանքի ո՞ր տարիքից է Սերոբ Տեր-Պողոսյանը զբաղվել մանկապղծությամբ և անչափահասներին դեպի իրեն գրավելիս ի՞նչ միջոցներ է կիրառել, Արամ Ամիրզադյանը պատասխանեց. «Սերոբ Տեր-Պողոսյանի մանկապղծությամբ զբաղվելու տարեթվի հետ կապված սույն քրեական գործով այն ինչ պարզված է, ներկայացված է դատարան: Ամբաստանյալը Ախթալայում մանկապղծությամբ զբաղվել է մոտավորապես 2000, առանձին դեպքերում 2005, 2006թթ.-ին: Մի քանի տուժողների նկատմամբ մինչև 2009թ.-ը շարունակվել է»:

Արամ Ամիրզադյանն ասաց, որ սույն գործի շրջանակներում քննություն չի իրականացվել նրա վերաբերյալ, թե որ տարիքից է ամբաստանյալը սեռական շեղվածություն դրսևորել, որովհետև քննությունը կատարվել է կոնկրետ փաստերի վերաբերյալ:

Նախաքննության և դատաքննության ընթացքում ավելի մանրամասն տրված ցուցմունքները հաստատում է այն, որ Սերոբ Տեր-Պողոսյանը «բարեգործության» միջոցով է անչափահասներին գրավել դեպի իրեն: «Բարեգործությունը» հասնում է մի քանի միլիոնի' յուրաքանչյուր տուժողի համար:

Դատարանում հարցաքննված տուժողն այսօր դատարանում չի հերքել գումարներ ստանալու հանգամանքը, ընդ որում նա հստակ հայտնել է, որ մի քանի տարվա ընթացքում մոտ 3 մլն դրամի չափով գումար է ստացել:

Արամ Ամիզադյանը նաև հայտնեց, որ դատարանում մինչև օրս հարցաքննված տուժողներին այդ «բարեգործության շրջանակներում» Սերոբ Տեր-Պողոսյանի տված ամենամեծ գումարը եղել է 25 հազար դոլարի չափով:

Տուժողների նկատմամբ բռնություններ կիրառելու մասին լրագրողներից մեկի հարցին Արամ Ամիրզադյանն ասաց. «Բնական է, որ բռնությունը որպես այդպիսին չի բնութագրվում իրենց կողմից: Նրանք ասում են, որ դա բռնություն չի եղել, դա եղել է ինչ-որ չափով բարեգործություն, իսկ իրենց գործողությունները ուղղակի սեքսուալ բնույթի գործողություններ են»:

Ըստ տուժողների՝ ստիպողական գործողություններ չեն եղել, բայց տուժողներ կան, ովքեր չեն հրաժարվում, որ ունեցել են ֆինանսական կախվածություն: Սերոբ Տեր-Պողոսյանի սեքսուալ գործողությունները մանյակային տեսքով չեն նկարահանվել: Նկարահանվել են ուղղակի սեքսուալ բնույթի գործողություններ՝ այն, ինչ կատարվել է տվյալ տուժողի հետ:

Մեղադրողը նաև ասաց, որ հանցագործության պահին բոլոր տուժողները եղել են անչափահաս: «Թե այսօրվա դրությամբ նրանք քանի տարեկան են, հետաքրքիր չպետք է լինի»,- հավելեց նա:

Ըստ մեղադրողի՝ այսօր հարցաքննվող տուժողը դատարանին գրեթե բան չի հայտնել: Նրա բացատրություններում նկատվել է կաշկանդվածություն. «Դա այն տուժողն էր, ով երեկ իջավ դատարանի շենքի առաջ կանգնած այն մեքենայից, որը պատկանում է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատին, և ինքը շփում էր ունեցել նախկինում հարցաքննված տուժողների հետ և անգամ տուժողի մոր հետ»:

Մեղադրող Արամ Ամիրզադյանը դատարանում բարձրացրել է «Մեթըլ փրինս» ընկերության անվտանգության աշխատողների կողմից ընկերության ավտոմեքենայով տուժողներին դատարան բերելու հարցը:

«Հարցաքննվող տուժողը չժխտեց, որ այդ մեքենայով է տեղափոխվել և արդեն հարցաքննված տուժողի ու նրա մոր հետ զրուցել է, սակայն նա ասաց, որ այս քրեական գործի հետ դա ոչ մի կապ չունի: Ես համոզված եմ, որ դա այդպես չէ»,- ասաց մեղադրողը:

Ըստ նրա՝ դատաքննության և նախաքննության ընթացքում տուժողների տված ցուցմունքներում կան հակասություններ. «Հակասությունները հիմնականում ծննդյան տարեթվերի մեջ են: Տուժողները փորձում են մեծացնել իրենց տարիքը»:

«Հետքը» մեղադրողին հարցրեց, թե դատական նիստերի ընթացքում Սերոբ Տեր-Պողոսյանի և նրա զոհերի միջև արդյոք առաջանո՞ւմ են հակասություններ: «Այսօրվա դատական նիստում Սերոբի և հարցաքննվող տուժողի միջև առաջացած հակասությունը այն էր, որ տուժողը ասում էր' ես ընդհանրապես չեմ զբաղվել որևէ սեքսուալ գործողություններով, Սերոբ Տեր-Պողոսյանը հաստատեց, որ զբաղվել է: Տուժողն անգամ ժխտում էր տեսանյութում իր առկայությունը: Նրա դեմքը տեսանյութում երևում էր: Սակայն նախկինում հարցաքննված տուժող կար, այդ տուժողը ցուցմունք էր տվել, որ այսօրվա հարցաքննվող տուժողը եղել է իր հետ»,- պատասխանեց Արամ Ամիրզադյանը:

Նա նաև նշեց, որ դատավարության ընթացքում փորձում են հետազոտումը տանել այնպես, ինչպես կատարվում է սովորական քրեական դատավարության ընթացքում. «Այսինքն՝ այնպես է կատարվում, որ բոլոր ապացույցները հետազոտվում են, տուժողները դատարանի կողմից բավականին երկար հարցաքննվում են: Սա կապված չէ նրա հետ, թե քանի մասնակից կա հարցաքննող: Դատարանում կատարվում է մանրակրկիտ հետազոտություն»:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին:

Մեկնաբանություններ (10)

gayane
4GITEM IN4U< BAYC AMEN ANGAM ES NKAR2 nayeluc indz u im moti mardkanc tvum e et tars nayox vostikan@ ESA AQACI E TALU ET HRESHIN> >VONCVOR HAYACQOV EL ASI ESA GLUX2 pokelu em .
Ani
Angleren grox joxovurd et um vraeq uzum tpavorutyun toxeq duq dzer, normal hayeren lezvov greq vor bolornel haskanan, te iskakan hayi pes piti dzever tapeq vor ibr teseq inch xeloqenq, et dzer teri zargacvacutyan masina xosum)
haykUS
Kill Kill this evil. We need to put him to electric chair! I wish he was in US, we could have put this bastartd for 200 years in jail.
Hayk
Hargeli Sona, tsnoxner@ nuynpes vorpes vka kanchvum en dataran. Teseq, bolor tujoxner@ hayrer chunen, bolor tujoxnerin Serob@ gumarner e tvel @ntaniqi partq@ pakelu hamar, usman vardzi hamar. Chgitem, um mexadrenq, um chmexadrenq. Mexavor e Serobn u mer anirav, anasun, stor, srika, zzveli iravakan hamakrgn u ishkhanuyunner@...
KARUSH
PETQ A PAYQAREL NRA HAMAR VOR SRA NMANNER@ SATKACVEN VOCH TE HL@ MI HAT EL DAD ANEN HETO EL AZATEN ES DRA..........
SONA
Ishxanutunner@ chen uzum haskanan vor ajt txaner@ socialakan xndir en lucel irenc @ntanikneri hamar ev chem havatum vor cnoxneri mec mas@ texyak chi exel
Artur
And what were the parents of these kids doing? They weren't part of it? I think there is another side to all of this and this man was set-up. The parents of the kids should be questioned as well.
Ani
Et anvtangutyan ashxatakicneri het piti varven nenc vonc varvelen et jahelneri het, avelin et mankapixcin pashtpanox amen meki erexu het piti tenc varven vor imanan vor urishi djbaxtutyan vra pox chen ashxatum, isk inch mnuma nran vor erevanic hyurera unecel isk ov chgiti vor mer hargarjan xekavarutyaunum nra nmannern shat shaten, anunner tal petq chi bayc karcumem vorosh anunner inqnaberabar galisen mtqit. es kapikutynnern tesnluc nenc tpavorutyuna vor menq azg chenq menq struk enq aylapes dran hima satkacrel ein te bantum te et erexanneri barekamner@
Նանե
պարոն Բաղդասարյան, սերոբի հանցագործությունը ամենաշատը դուք եք անդրադառնում, ինչու ձեր ուշադրությանը չի արժանանում սերոբի բարդելի Արամյանից դղյակի պահակները, ինչու չեն քննվում նրանք թե արդյոք սերոբը մենակ է եղել, թե երբ գիշերով ուշ ժամերին գալիչս էր, ովքեր էին նրա հետ, ինչու չեն հարցաքննվում նրա նվտանգության աշխատակիցները, չէ որ կարող էին հենց նրանք հավաքագրել էդ լակոտներին, իսկ սա էական փոփոխություն է մտցնում քր գործ մեջ:Սաղ Ախթալան խոսում որ մենակ չի եղել եւ հաճախ իր հետ ուրիշ մարդիկ են եկել Երեւանից:
Կարինե
Մեր հասարակության վերաբերմունքը երկնագույնների նկատմամբ պարզ է բոլորին, ամենեւին չարդարացնելով սեռեկան փոքրամասնությունների բոլոր դրսեւորումները, ուզոււմ եմ նշել որ այս անհադուժող վերաբերմունքը բերում այլատյացության եւ էսօրվա փող ու իշխանություն ունեցողների կողմից իրենց հակառակորդներին գ-թ պիտակով պարզապես սպանում են նրանց: Մենք ուղղակի նման մարդուց սկսում ենք փախչել անկախ նրանից ճիշտ է թե ոչ: Եթե հասարակությունը ավելի հանդուրժող լիներ կարծում եմ ավելի հեշտ կլիներ պայքարել դրա դեմ ու դարձի բերել նրանց: Հիմա հարց եմ տալիս : Այն հասարակությունը, որը չի կարողանում պաշտպանել իր երեխային սերոբների պոռնկությունից, այն հասարակություն որը չի կարողանում լուծել երեխայի սոցիալական պայմանը հեռավոր ու աղքատ բնակավայրում, որ նա ստիպված վաճառում է իր մարմինը, այն հասարակաությունը որն ունի սերոբի թիկնապահ ախթալեցի Արսեն եը այլն, որ այսքան բանից հետո դեռ մի բան էլ վախեցնում են երեխեքին ու հանուն իր փողի նորից է վաճառում այդ խեղճերին այս անգամ դատարանում կեղծ ցուցմունքերով, այն հասրակությունը որի իրվապահը, ուսուցիչը , քաղաքապետը, հարեւանը, լրագրողը, մի խոսքով մենք բոլորս ժամանակին չենք ահազանգել , ժամանակին չենք կանգնեցրել էդ շեղված մեքենան, էդ հասարակության անդմաը մենք բոլոս կամ հատ հատ իրավունք ունենք երես թեքել այդ մոլորյալ ու զոհ տղաներից, հիմա ասեք ինձ , էդ հասրակության պահվացքը գ-թ պահվացք չի?:Ով է իմ նշածը, Էդ երեխեքը թե անվտանգության աշխատակից Արսենը, նրանց շեֆ գրիշան, նրանից ավելի կրտսեր շեֆ արմեն շախկուլյանը որ հերթով մտնումա բոլորի տները ու սպառանլիքներ հնչեցնում, թե իրանց ուզածը չասեն վատ կլնի: Հը?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter