HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետախուզվում են պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը եւ Սասուն Միքայելյանը

Գլխավոր դատախազության կայքէջի տեղեկացնում է, որ հետախուզում է հայտարարվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի եւ Սասուն Միքայելյանի նկատմամբ:

Հաղորդագրության մեջ նշված է . «2008 թվականի փետրվարի 20-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ յուրացնելուն ուղղված զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, ինչը  զուգորդվել է բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, պետական, հանրային և մասնավոր գույքի ոչնչացմամբ, իշխանության ներկայացուցչներին զինված դիմադրություն ցույց տալով, հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ, սպանություններով, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում մարտի 6-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 46 անձի եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Եւս 20 անձ որպես կասկածյալ ձերբակալվել է:


Կալանավորված անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով՝ զանգվածային անկարգությունների, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու, անցկացնելու, այն դադարեցնելու վերաբերյալ պահանջներին չենթարկվելուն ուղղված կոչեր անելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, պետական իշխանությունը յուրացնելու համար:

Միջոցներ են ձեռնարկվում ՀՀ ԱԺ պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանին եւ Սասուն Միքայելյանին հայտնաբերելու ուղղությամբ: ՀՀ  ազգային ժողովը 04.03.08թ. բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը՝ պատգամավորներ Խ.Սուքիասյանին, Ս.Միքայելյանին, Հ.Հակոբյանին եւ Մ.Մալխասյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու համաձայնություն տալու մասին:

Հ.Հակոբյանը եւ Մ.Մալխասյանը կալանավորված են, իսկ Խ.Սուքիասյանն ու Ս.Միքայելյանը թաքնվում են քննությունից եւ դատարանի 05.03.08թ. որոշմամբ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը եւ հայտարարվել հետախուզում:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախաքննությունը շարունակվում է, արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter