HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անչափահաս տղայի համասեռամոլությամբ զբաղվելը մայրը համարում է որդու անձնական գործը

Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանում Սերոբ-Տեր Պողոսյանի գործով այսօր նշանակված դատական նիստում ցուցմունքներ տվեցին մեկ տուժող և մեկ վկա: 

Իբրեւ վկա հարցաքննվող կինը Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող «Մեթըլ փրինս» ընկերության աշխատակիցներից է: Նա բացասաբար չի արտահայտվել այն կապակցությամբ, որ Տեր-Պողոսյանը, ըստ մեղադրանքի, իր անչափահաս որդու հետ զբաղվել է համասեռամոլությամբ: Այսօր դատարանում վերջինս ուղղակի հայտարարել է, թե դա իր որդու անձնական գործն է:

Իսկ այսօրվա նիստում հարցաքննված տուժողը նշել է, որ Սերոբ Տեր-Պողոսյանը վճարել է իր ունեցած պարտքը՝ մոտ 6,5 հազար ԱՄՆ դոլար: Բացի դրանից՝ նա «Մեթըլ փրինսի» սեփականատիրոջից առձեռն ստացել է 2,5 մլն դրամ:

«Երևի, ընդհանուր առմամբ, տուժողը 13,5 հազար դոլար է ստացել Սերոբից: Լրատվամիջոցներին նախորդ իմ տեղեկատվությամբ հայտնած 25 հազար դոլարը Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից տուժողներին տրվել է նրանց պարտքերի մարման, ուսման վարձերի վճարման տեսքով: Տան հետ կապված խնդիրներ են եղել, և այդ գումարները 25 հազար դոլարից շատ ավելի են եղել»,- ասաց մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը:

Դատարանը դեռ չի հաշվարկել, թե Ս. Տեր-Պողոսյանը, ընդհանուր առմամբ, որքան գումար է «ներդրել»՝ անչափահասներին համասեռամոլությամբ հրապուրելու նպատակով: «Դատական նիստի վերջում կհաշվարկենք: Ընդ որում՝ Սերոբ Տեր-Պողոսյանը դա ունի հաշվարկած»,- ասաց Արամ Ամիրզադյանը:

Այսօր հարցաքննված տուժողը եւս դատարան եկավ «Մեթըլ փրինս» ընկերության անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ: Մեղադրողի տեղեկացմամբ՝ նա սկզբում նույնիսկ «փորձել է տեսանյութերում իրեն չճանաչել»: «Բայց հետո հարցերի, այդ թվում՝ նաև ամբաստանյալի հարցերի միջոցով պարզվեց նրա ով լինելը: Նա խոստովանեց իր սեքսուալ գործողությամբ զբաղվելը»,- ասաց դատախազ Ամիրզադյանը: 

Հիշյալ տուժողը եւս համասեռամոլությամբ զբաղվելիս եղել է անչափահաս:

Իսկ «Մեթըլ փրինսի» աշխատակից-վկայի որդին դատարանում արդեն հարցաքննվել է և խոստովանել, որ զբաղվել է համասեռամոլությամբ: Նրա հետ համասեռամոլությամբ զբաղվելու փաստը խոստովանել է նաև ամբաստանյալ Սերոբ Տեր-Պողոսյանը:

Մեղադրող Ամիրզադյանը վկային այսօր հարցրել է, թե որպես մայր՝ ինչպե՞ս է վերաբերում կատարվածին: «Պաշտպանները շատ խիստ առարկեցին, և տուժողի մայրն էլ օգտվեց այդ հանգամանքից և չպատասխանեց հարցին»,- մանրամասնեց դատախազը:

Աշխատանքային օրվա ավարտի պատճառով վկայի հարցաքննությունն ընդհատվել է. այն կշարունակվի վաղը: 

Դատարանում վկայի տված պատասխանները նախապես մշակված չե՞ն, եւ արդյոք դրանք չե՞ն բխում պաշտպանական կողմի շահերից: Ի պատասխան «Հետքի» հարցին՝ Արամ Ամիրզադյանը նշեց. «Բնական է, իհարկե, դա պաշտպանական կողմի նախապատրաստած տակտիկան է: Դրանով պաշտպանական կողմը փորձում է կանխել վկայի հարցաքննությունը բարոյական դաշտ տեղափոխելը, որով պետք են պարզվի ծնողների տեղեկացվածությունը և նրանց գնահատականները: Քանի որ վկան աշխատում է Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող ընկերությունում, հենց այստեղից էլ սկսվում է նրա կախվածությունը, որը նույնպես հանգամանք է»:

Դատախազը նաեւ նշեց, որ նախաքննության ընթացքում «Մեթըլ փրինս» ընկերության անվտանգության աշխատողներից հարցաքննվել է միայն մեկը, սական դատակոչվածների ցուցակում ընկերության անվտանգության աշխատակիցներից որևէ մեկը չի ներգրավվել:

Նիստի ավարտից հետո Սերոբ Տեր-Պողոսյանի պաշտպանները հրաժարվեցին «Հետքի» հարցերին պատասխանելուց: «Ըստ մեր պաշտպանական տակտիկայի՝ ես Ձեր հարցերին կպատասխանեմ դատարանում տուժողների հարցաքննությունն ավարտելուց հետո»,- ասաց փաստաբան Տիգրան Սաֆարյանը:

Մեկնաբանություններ (24)

Surin Barsamian
I would like to very much know about this gentleman because I think he is related to me. Is Serop the Iraqi born son of Goriun Serop Der boghosian? who has two sisters by the name of Kenarik and Anahid who migrated to canda and then I believe to California. If so Serop father is my step brother who came from ERZURUM TO MOSUL
Hay_Axchik
Karina kneres, ete qez viravorel em...
Կարինա
26. Hay_Axchik ուրեմն իմացիր տխմար գռեհիկ, էստեղ քո լեւոնի միտինգը չ քեզ չափավոր ու քաղաքավարի պահի: Էս կայքը քո ու քո նման տխմարների համար չէ, այլ երկրի համար մտածող ու ցավող մարդկանց, ոչ թե ամեն ինչի վչա թքող: Մի լրբացրեք ամեն ինչ ու էշություններ դուրս մի տուր ինքտ: Քո նման տասը տոկոս ապուշների պատճառով է, որ մարդկանց միջից իսպաառ վերացել է պայքարելու ու մի բան ստեղծելու ցանկությունը, ավելացել հուսահատությունը, արտագաղթը: Քո նման ապուշների: Իինչա վրաստանում էլ հայկական իշխանությունների պատճառով են արտագաղթել, ադրբեջանում էլ հայերն են մեղավոր որ ողջ ռուստանը լցվելա նրանցով, տաջիկստանում, ուկրաինայում բելոռուսում: Ողջ արեւելյան եվրոպան արտագաղթել լցվելա արեւմտյան եվրոպա էլի հայաստանի իշխանություններն են մեղավոր: Ամբողջ աֆրիկան ու թուրքիան լցվում են եվրոպա, ամերիկա: Էլի էս ապիկար իշխանուևթյուններն են մեղավոր: Դու մի հատ վիճակագրություն նայիր, ու տխմարություններ մի գրի, իսկ առիթի դեպքում կասկած չունեմ որ դու ինքտ էլ քո երեխային կուղարկեիր Սերոբի մոտ այդ մտածելակերպով: Եվ վվերջում ես իշխանությունների փաստաբանը չեմ ու թքել եմ նրանց վրա, բայց նախ եւ առաջ քո նման մտածող ու քո նման անտակ տ մարդկանց վրա: Իսկ անունտ մտածի քո անվան ամսին, բոլորս գիտենք թե աղջին ով է:
R.A.
Դեպի կործանում ենք գնում. Մեր ազգի վերջն է եկել, եթե արդեն հայ մայրերն են իրենց այդպես պահում ուրեմն վերջ գնանք ւ կախվենք: Ախր երկու կոպեկի համար սեփական երեխաներին են ծախում: Երանի Էդ մայրերին էլ դատեին: Հուսանք, որ գոնե նրանցից մեկը կկարդա մեր գրածները ու կզգա ինչքան զզվելի է ինքը. Եթե ձեզանից որևէ մեկը կարդում է իմ գրածը ուրեմն ուշադիր կարդա -ԹՔԵՄ ՔՈ ԵՐԵՍԻՆ, ԳԵՏԻՆԸ ՄՏՆԵՍ, ԴՈՒ ՄԱՅՐ ԿՈՉՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՍ:
կարինա
GETERO ev Hay_Axchik, ներեղություն, բայց ինձ թվում է ճիշտ չեք դատում, ազգը ինչ կապ ունի, ամեն երկրում էլ լինում են նման բաներ, գուցե ավելի սարսափելի բաներ, էստեղ ազգի խնդիրը մի դրեք մենք վատն ենք, վատն ենք մենք վատ ազգ չենք հենց միայն նրա համար որ կան ձեզ նման մարդիկ, որ մերժում ու բարկանում են նման երույթներից: սա իհարկե ինքնահանգստացում չէ, դրա դեմ պայքարի քաղաքակիրթ ձեըեր պետք է մշակել, դա ունի իր սոցիալական եւ ոհգեբանական պատճառները: Տեսեք մեր դպրոցներում միայն կանայք են աշխատում, նունը մանակպաչրատեզներում, տղաերեխաների ծնողները էստեղ չեն դրսում են , նարանք աննդհատ կանաց հետ են շփվում ու մի տեսակ նեժնի են մեծանումս ա իհարկե մի փոքր պատճառն է , էլի կան պատճառներ, պիտի փորձել դրա վերջը գտնել: իսկ Սերոբին պիտի դատել իմ կարծիքով ամենախիստ ձեւով եւ գուցե հայաստանում օրենքը խստացվի մանկապղծոթըւյան համար, մինչեւ գնդակահարություն, հակառակ դեպքում ս չափազանց վատ օրինակ է:
GETERO
Երկիրը լավ ել երկիրա, մարդիկ են ծախվող, ստոր ու դավաճան, մեր ազգին բնորոշա շողոքորթելը, քծնելը, ծախվելն ու ծախելը, եթե մեր հեզաճկուն ու նաիրյան պոռնիկները հենց մեր աչքի առաջ Երեւանի փողոցներում են ծախվում, էլ չեմ ասում թուրքերին ու պարսիկներին , տղաներն ել հանուն փողի դառնում են գոմիկ հենց իրենց ծնողների թույլտվությամբ, էլ արժի խոսել մեր կուլտուրայի,մեր չգիտեմ եղած թե չեղած պատմության ու էլի եսիմ ինչ առավելության մասին մյուս ազգերի նկատմամբ՞, Էնպես որ սիրելի հայեր, սսկվեք ու ամոթից գետինը մտեք, ու լոփո լոփո դուրս մի տվեք. Մենք միշտ ենք էսպիսին եղել, դրա համար ել ծովից ծով հայաստանից մնացելա էն ինչ որ վաղն ելա դառնալու թուրքինը կամ ռուսինը.
Mshko
Էէէէ, ժողովուրդ, ինչ եք ոըզում, երկիրը երկիր չի, ոտից գլուղ փտել ա !!!! ...
R.A
enqan mec cav em aprum es ameni hamar. ur a hasel mer azg@. ay anasum serob gna ayl erkrum taraci qo aylaservacutyunner@, inch es kpel mer anmex erexeqic, xi es kyanqner@ haram anum, ov a qez ed iravunq@ tvel. heto inch vor ed erexeqi mayrer@ qezanic el aylaservac en. Edit- petq che derevs dat@ chavartvac datavori hascein tenc baner asel. hastat hamozvac exi vor iravakan tesaketic ed mardaker@ ira patij@ kstana baic ed ira hamar qich a shat. ira araj astco patij@ der ka
gayane
Ցավալի է բայց տպավորություն է ստեղծվում, որ տուժողները բողոքում են ոչ թե իրենց երեխաներին սեռական շահգործման ենթարկելու,այլ դրամական փոխհատուցման չափի համար: Ճիշտ կլիներ, եթե այդ տեղ զբաղեցնեին հենց ամբաստանյալի կողքին, իրենց երեխաներին սեռական շահագործման դրդելու համար:
vazgen
Եթե այսքան անբարոյական են տուժողների մայրերը, Սերոբիղ ինչ? եք ուղում
Senja
Homosexuality is perfectly normal, it's human nature. Pedophilia, however, is punishable by law.
GAYAN
LARISA greq bolori anun [email protected] menq enq mtacum , vor amot e ayd patjharov el ev ayd txaner@ EV MAYRER@ 4en ama4um mec-mec xoselov aprum en. et vonc e vor pashtonya mardkanc anun eq grum, axtalayi joxovurdn el tox imanan te konkret ovqer en ayd anamot hastaviz anxelq mayrer22@qez el LARISA DJAN ANPATIV XOSQER ASELUC MI LAV MTACEN>
Edit
Jogovurd mez iskapes chi sazum es annormal erevuyt@. Shat hamadzayn em Haykazi het aydpisi mardkants ughaki mortel e petq inch en nstel dat u datastan en anum inchqan dzgdzgum en aynqan aveli e zayratsnum mardkants ed anarakabaroyi lpirsh ketsvatsq@,vor nuynisk amot chi anum. Jpit@ demqin aynpes e nstum,vor kartses vochinch chi egel,kam voch mi vat ban chi arel.Te vstah e vor hesht durs e prtsnelu mer kasharvats tsnoghneri ev datavorneri dzerqits? Ete da irakanutyun euremn mez mnum e voghbal mer mnatsats eritasardneri hamar ev aravel evs Hayastan ashkarhi hamar...
haykUS
This is not an issue of homosexuality. This is an issue of sexual harassment of minors and criminal act against our children. Even if we consider homosexuality issues in Armenia. It is okay for our country to oppose homosexuality. If it is open and exaggerated in US or other European countries it does not mean that we, in Armenia also need to embrace it. It is okay for each grown up individual to decide their sexual preferences and there is no need to discriminate them, but it is completely okay and normal to oppose homosexuality as we do in Armenia. Please do not try to make our society joyfully embrace it like in US, there is nothing good about it. It is not normal human behavior, but I do not have any problem with it. There are many Armenian homosexuals and I respect them, but I hate people like Bogos or others that try to convert normal people to become homosexuals, especially vulnerable children. In short they have to be on the leash, because as we all know innocent touches sometimes become very dangerous and children are prone to mislead behavior.
haykUS
Levon, this is not a question of homosexuality. Do you have children? Probably not if something like this happened to my sun I would have killed this bastard Bogos in no time, literary! And I will not allow my sun to become homosexual, hell that is not normal for normal people. I wish one of these were your siblings so you can feel the pain.
Vahag
Levon. We know that it exists but it doesn't mean that we should tolerate it and propagandise it as it is used in other countries. We are small nation and we should care about moral of the nation.
hovo
ara tveq satkacreq es srbapix& anasunin, te che kasharelov datarann el karni, um brnabarela nranc el hety, hanqn el petqa dranc dzeric arnel
Garo
4 - Levon, did you get Վաչագան's clarification? This Freemason is an immoral PEDOPHILE maniac and must not get away with it even in today's Armenia, where landslide impunity is the master of the situation.
gayan
mi lav qnneluc heto kparzvi, vor vo4 bolorn en anhayr.
Վաչագան
Չի կարելի խառնել համասեռամոլությունը նույնացնել պեդոֆիլիայի հետ։ Եթե ամբաստանյալը սեռական կապ է ունեցել անափահասի հետ, ապա նա պետք է պատժվի որպես պեդոֆիլ, ոչ թե որպես հոմոսեքսուալ։
Levon
Get over it people. Homosexuality has been with the human race since the beggining of the species. To believe that Armenians are somehow immune is naieve at best. It's a whole nother ball of wax if Der-Boghossian bribed, cajoled or forced these adolescents into having sex with him. That's the crime and not that he maybe gay or bisexual.
Ani
Et txu mory petqa uxarkein vor ira marmnov pox ashxater u partqern paker, vorevhetev inqn anasunic vochnchov chi tarbervum , eta mer azgn u da shat cavaliya
hai kin
Serob@ anasun e, nran petq e e satkacnel, ain txanery ovqer ynkel en nra het, arden ailaservac en. Isk, te vorqan zzveli en aid txaneri cnoxnery, anerevakaeli e.
Susanna
Ոնց եմ ուզում այս ամենը սուտ լինի, որ գիշերը հանգիստ քնեմ, իմանալով, որ իմ հայ ազգի երեխաները մաքուր են մնացել, անարատ են, տղամարդ են։ Կամուսնանան, ազգի համար Հայկեր կունենան, ազգս կհզորանա, վերջ ի վերջո ոչ միայն ես, այլ բոլորս կհպարտանանք, որ մենք ՀԱՅ ենք։ Ցավոք, գնալով համոզվում եմ, որ ճշմարտությունը բացահայտվում է։ Տեր Աստված, էս ինչ ես անում, ազգս ուր ես տանում։ Չնայած, այս դեպքում հիշում եմ Արթուր Մեսչյանի երգի խոսքերը, որն ասում է, թե միայն ես չեմ վաճառվում, բոլորն են վաճառվում.................

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter