HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրող Մարիաննա Գրիգորյանը Մամուլի ազատության մրցանակ է ստացել

m-grigoryan_6.10.09Հայաստանցի երիտասարդ լրագրող Մարիաննա Գրիգորյանն արժանացել է Մամուլի ազատության մրցանակի: Ժյուրիի ընտրությունը պայմանավորված էր Հայաստանի վերաբերյալ լրագրողի համաձակ վերլուծություններով: Lրագրողը մասնագիտացել է բնապահպանական հիմնախնդիրների, ինչպես նաև առողջապահության և սոցիալական ծառայությունների ոլորտների լուսաբանման մեջ:

«Լրագրողներ առանց սահմանների Ավստրիա» կազմակերպությունը ընտրում է լրագրողների Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից: Մամուլի ազատության մրցանակի պատմության մեջ առաջին անգամ ժյուրին պարգևատրեց լրագրողների, ովքեր ազատազրկվել են իրենց լրագրողական գործունեության համար: Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայում անկախ ժուռնալիստիկային զարկ տալու համար «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն այս տարի քնադատական և հետաքննական նյութեր գրող լրագրողներին շնորհել է «Ազդանշան Եվրոպայի համար» մամուլի ազատության մրցանակը: «Լրագրողներ առանց սահմանների Ավստրիա» կազմակերպության նախագահ Ռուբինա Մոհրինգը նշել է, որ մամուլի ազատության մրցանակի նպատակն է բարձրացնել ժողովրդավարության կաևորության գիտակցությունը և խրախուսել լրագրողներին, որ շարունակեն իրենց գործունեությունը` ի նպաստ մարդու իրավունքների և մամուլի ազատության: Նա հավելել է, որ մրցանակը, որը 12.000 եվրո է, նպատակ ունի ոչ միայն խրախուսել լրագրողին, այլև ֆինանսապես օգնել նրան և նրա ընտանիքին: Ժյուրիի խոսնակ և Ավստրիայի արտգործնախարարության նախկին գլխավոր քարտուղար Ալբերտ Ռոհանը նշել է, որ այս տարի հաղթողներն ընտրվել են 3 չափանիշով. ժյուրին հաշվի է առել հրապարակումների լրագրողական որակը, լուսաբանված հիմնախնդրի նշանակությունը հասարակության համար, ինչպես նաև լրագրողների անձնական խիզախությունը: Մրցանակ է ստացել նաև վրացական «Բաթումելեբի» («Բաթումցիներ») անկախ և նորարարական շաբաթաթերթը: Երկու տարվա ընթացքում այն տեղական թերթից վերածվել է ազգային լրատվամիջոցի, որն ազատ մամուլի, լրագրողական սկզբունքայնության ու խիզախության վառ օրինակ է: «Թերթը մրցանակի արժանացավ դատալսումների մանրամասն ներկայացման, ինչպես նաև կանանց նկատմամբ հանցագործությունների և զինվորների նկատմամբ խոշտանգումների լուսաբանման համար»,- նշել է Ռոհանը: Այս տարի «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Մամուլի ազատության մրցանակ է շնորհել նաև 2 ազատազրկված լրագրողի` ադրբեջանցիներ Էյնուլլա Ֆաթուլլաևին և Գանիմաթ Զահիդովին: Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին այսպես է բացատրել ժյուրիի որոշումը. «Ադրբեջանցի 2 լրագրողները մրցանակի արժանացան իրենց վճռականության և խիզախության համար` որպես քննադատական նյութեր գրող հետաքննող լրագրողներ»: Կառավարությունը պարբերաբար հետապնդել և մեղադրանքներ է ներկայացրել երկու լրագրողին էլ: Էյնուլլա Ֆաթուլլաևը և Գանիմաթ Զահիդովը դատապարտել են մի կողմից ահաբեկչության կոչեր անելու և հարկերից խուսափելու, և մյուս կողմից` խուլիգանության համար: Միկլոշ Հարաշտին նշել է, որ այժմ լուրջ խնդիր է այն, որ լրագրողները պաշտոնապես չեն մեղադրվում իրենց մասնագիտական գործունեության համար, բայց նրանց դիտավորյալ այլ մեղադրանքներ են ներկայացվում: Ադրբեջանում հենց սա է տեղի ունեցել Էյնուլլա Ֆաթուլլաևի և Գանիմաթ Զահիդովի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter