HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հրեաների եւ Կարապետիչի «սերը» փոխադարձ է

ԱԼՄ հեռուստաընկերության եթերազրկման կապակցությամբ Հայաստանում հրեական համայնքի ղեկավարը գոհունակություն է հայտնել` միաժամանակ հայտարարելով, թե Վոլգոգրադի հրեական համայնքը փաստեր ունի Տիգրան Կարապետյանի դեմ: «Ո՞րն է հրեական համայնքի նման տրամադրվածության պատճառը եւ ի՞նչ փաստերի մասին է խոսքը»,- հարցրին ԺԿ նախագահին:

«Այդ փաստերը կան ինտերնետում: Վոլգոգրադում կա եւս մեկ հրեական համայնքի ղեկավար, ազգանունը` Շուստերման, որն ասում էր` դու ինձ կսիրեիր, եթե ես լինեի Շուստերյան: Ուրեմն, հրեաները եւ կիսահրեաները շատ են իմ ճշտախոսության մեջ վտանգ տեսնում: Վերջերս ես ասել եմ, որ Եգիպտոսում այն մարդիկ, որոնք գործող նախագահի կողմից ծեծում էին ժողովրդին, հրեաներ էին»,- ասում է Տիգրան Կարապետյանը եւ նշում, որ հրեաներին վախեցնում է նույնիսկ իր անունը, վերջիններս իր մեջ վտանգ են տեսնում այնպես, ինչպես ինքն է նրանց մեջ վտանգ տեսնում. «Այնպես որ, այդ սերը փոխադարձ է»:

«Ախր, ես թշնամություն չունեմ: Ես, օրինակ, չեմ ասում` ինչ լավ եղավ, որ ռումբ գցեցին Իսրայելի վրա: Ես ոչ մի վերապահում չունեմ հրեա ազգի հանդեպ: Ես ունեմ հայտնի գործիչների հանդեպ, որոնք, ասենք, վատություն են արել, չգիտեմ ինչեր են արել: Բայց իրենք ասում են` ինչ լավ եղավ, որ ԱԼՄ-ն փակեցին»,- հավելում է Տ. Կարապետյանը:

Նրա բնորոշմամբ` ուղղակի թշնամի է նա, որ գոհ է ԱԼՄ-ի եթերազրկումից, քանզի ինչպես կարելի է ուրախանալ, երբ 84 ընտանիք մնացել է առանց եկամտի: Չնայած, ըստ Կարապետիչի, այդ 84-ից 40-ին ինքն ապահովել է աշխատանքով եւ վճարում է սեփական գրպանից. «Ոչինչ, ժամանակավոր է, մեր երեխեքը տաղանդավոր են, եւ մենք ամեն ինչի կհասնենք»:

Ինչ վերաբերում է ՀՌԱՀ-ին դատի տալուն, ԺԿ նախագահը նշում է, թե ճիշտ կլիներ, որ դա աներ ԱԼՄ ողջ կոլեկտիվը, «բայց կեսին արդեն խաբելով տարել են, ուրիշ տեղեր են աշխատում»:

«Գիտեք ինչ, շատ են ցանկանում ինձ մանրացնել, նստացնել սեղանի շուրջ Ամալյանի հետ: Ուրեմն, ես իմ վերաբերմունքը ձեւավորում եմ իշխանության եւ նախագահի դեմ, ոչ թե Ամալյանի եւ ոմանց: Ես պետք է պայքարեմ ընդհանուր անարդարության դեմ, որ դա չլինի սուբյեկտիվ, լինի օբյեկտիվ»,- ասում է Տիգրան Կարապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter