HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Տիգրան Կարապետյան. «Սուտիբեկյանի ասածը մեզ համար ընդհանրապես չափանիշ չէ»

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կանխատեսել է, որ եթե «Ժողովրդական» կուսակցությունը կարողանա պահպանել ներկայումս գոյություն ունեցող «ալիքը», ապա նրան կհաջողվի մանդատներ ստանալ ապագա խորհրդարանում: ԺԿ նախագահն այսօրվա ասուլիսում անդրադարձավ նաեւ այս կանխատեսմանը:

«Ճիշտն ասած` մենք ծով չենք, որ ալիքը պահպանենք, կամ Սուտիբեկյանի ասածը մեզ համար ընդհանրապես չափանիշ չէ: Իրականում ինքը սոցիոլոգ էլ չի մասնագիտությամբ: Այնպես որ, այդ Սուտիբեկյանն ամբողջովին համապատասխանում է, ես ոչ թե ուզում եմ իրեն անհատականապես վիրավորել, բայց բոլոր իր պրագնոզները, չգիտեմ ինչու, իշխանության կարծիքի հետ միշտ համընկնում են: Դա շատ տարօրինակ է»,- ասած Տիգրան Կարապետյանը:

Նրա խոսքերով` ինքը որեւէ տեղում հայտնվելու մոլուցք չունի, բայց պայքարելու է հանուն արդարության, այլ կերպ ասած. «Ապավինում ենք արդարությանն այս անարդար աշխարհում»:

Կարապետյանը նշում է, որ այն ընթացքում, երբ լրագրողներն իր կազմակերպած հանրահավաքններում «տատիկ-պապիկներ, Սեւան, տելեւիզրներ են արձանագրել», ինքը շատ լուրջ աշխատանքով է զբաղված եղել. «Եվ ի գիտություն ձեզ, որ դուք շատ չապշեք, փետրվարի 19-ին Մելիք-Ադամյան տաղավարում, եթե չխնդրեն 20 միլիոն դրամ, լինելու է երիտասարդական ֆորում, որտեղ լինելու են 1.000 պատվիրակներ: Պատկերացրեք, թե որքան է մեր կուսակցության երիտթեւը»:

Կարապետյանը նաեւ շեշտում է, որ ԺԿ-ն այսօր ունի 20 հազար անդամ, որից 2.700-ն անդամագրվել է վերջին 15 օրում. «Ինչու չէ, կան մարդիկ, որոնք ընդհանրապես չէին գնում միտինգի: Դա լուրջ ազդակ է իշխանություններին, որ չափը հասել է կրիտիկականի»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter