Շաբաթ, 22 սեպտեմբերի

Իրավիճակը 350-ն անց է



enviroment_31.10.09 350 թիվը օդում ածխաթթու գազի առկայության թույլատրելիության մաքսիմում սահմանն է: Այժմ ողջ աշխարհում ածխաթթու գազի թույլատրելի սահմանն արդեն անցել է: «Գլոբալ 350» կլիմայի փոփոխության քարոզարշավի շրջանակներում աշխարհի տարբեր վայրերում տեղի են ունենում բնապահպանական միջոցառումներ: Որոշ երկրներում երիտասարդները վազում են 350 մետր, որոշներում 350 հոգանոց հավաքներ են կազմակերպվում եւ այլն: imastaser_31.10.09 Հայաստանը եւս միացել է այս ակցիային. Հայաստան Ծառատունկ Ծրագիրը, համագործակցելով «Իմաստասեր Հայորդի» և «Գյուղատնտեսության Զարգացման Ծրագրի» (Էյ-Դի-Փի) ՀԿ-ի հետ, 350 սոճու տնկի ավելացրեց Լոռվա Ջրաշատ գյուղի սարերում: «350»-ի ծառատունկին մասնակցեցին մոտ 40 դպրոցականներ: Մինչ ծառատունկը նրանք մասնակցել էին բնապահպանական տարբեր սեմինարների եւ հանդիսանում էին իրենց դպրոցների էկո խմբերի անդամներ: «Էյ-Թի-Փի» կրթական բաժնի պատասխանատու Ալլա Բերբերյանի հավաստմամբ պատահական չէ, որ բնապահպանական ակցիա անցկացնելու համար ընտրվել են դպրոցականները. «Երբ ծառը տնկվում է, պետք է լինի նաեւ գիտակցություն այդ ծառը խնամելու եւ պահպանելու: Մարդկանց կրթելը բարդ է, քանի որ փոխում ես նրա մտածելակերպը, ինչի համար ժամանակ է պետք: Դա կախված է նաեւ մարդու ինքնությունից: Դպրոցահասակ երեխաների հետ ավելի հեշտ է աշխատել»: 10-րդ դասարանում սովորող Վազգեն Հովհաննիսյանը մեծ սիրով է մասնակցում ծառատունկին, քանի որ անհանգստանում է իր մոլորակի համար. «Սկզբում ծառատունկերն ինձ համար ժամանակ անցկացնելու միջոց էին: Բայց մի քանի անգամ` սեմինարներին մասնակցելուց հետո, հասկացա, որ երկիր մոլորակն, իրոք, վտանգի տակ է: Քանի որ ես էլ այս մոլորակում եմ ապրում, անհանգստանում եմ հենց ինձ համար: Իմ ընկերներից 100-ից մեկը գիտի բնապահպանական աղետալի վիճակի մասին: Փորձում եմ բոլոր ընկերներիս տեղեկացնել այս մասին»: «Էյ-Թի-Փի» bարեգործական hիմնադրամի տնօրեն Մհեր Սադոյանը համարում է, որ լուրջ փոփոխություններ բնապահպանական ոլորտում կլինեն, սակայն դրանք չի կարելի ակնկալել միայն փոքր կազմակերպությունների գործունեությամբ. «Այս տիպի ակցիաները բավարար չեն ոլորտում լուրջ ձեռքբերումների հասնելու համար: Պետք է պետական մտածելակերպ ձեւավորվի: Արտասահմանյան երկրներում դեռ մանկապարտեզում բնապահպանական առարկաներ եւ դասընթացներ կան: Պետք է երեխային կրթել, մոտեցնել բնությանը»: 31.10.09 350 սոճիները զբաղեցրին Ջրաշենի սարի մի փոքրիկ տարածքը, բայց «Էյ-Թի-Փի» հիմնադրամի տնօրենը հավաստիացրեց, որ մինչ 2010-ի մարտը կանտառապատվի բլրի ողջ մակերեւույթը:

Գլխավոր էջ


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ