HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Երթուղային տաքսիների ուղեվարձերի սակագների բարձրացման տնտեսական հիմքեր չկան

11-11_ertuxayin«Սակագների մասին միշտ խոսակցություններ կան, թե Երեւանում, թե մարզերի տրանսպորտի վերաբերյալ, սակայն այսօր թանկացումների խնդիր դրված չէ, համենայն դեպս տնտեսական այնպիսի փոփոխություն տեղի չի ունեցել, որը կարող է ազդել սակագների բարձրացմանը»,- այսօր հայտարարել է Տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: Պատասխանելով «Հետքի»-ի հարցին` նախարարը նշեց, որ մարզերից Երեւան երթուղիները սպասարկող ընկերություններից շատերը խախտում են մրցույթով նախանշված պայմանները: «Այս տարի մենք անհամեմատ մեծ քանակությամբ արձանագրություն ենք կազմել` մոտ 3050, որոնցից մոտ 300-ը կազմվել է մարզերից Երեւան երթուղին սպասարկող ընկերությունների վերաբերյալ` մրցութային կարգով չնախատեսված աշխատանքի համար, մի շարք կազմակերպություններ ոչ միայն տուգանվել են, այլեւ որոշումներ են կայացված դրանց լիցենզիաները կասսեցնելու վերաբերյալ»,- հայտնեց Գուրգեն Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter