HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Վանո Սիրադեղյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է

12_11-V-SiradeghyanԱյսօր ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Վարդան Եղիազարյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա հայտնել է, որ ներկայումս խիստ հետախուզման մեջ են գտնվում թրաֆիկինգի մեջ կասկածվող 23 անձինք: «Նրանք հատուկ ուշադրության կենտրոնում են ոչ միայն մեր բյուրոյի, այլեւ ընդհանրապես մեր կազմակերպության կողմից, քանի որ թրաֆիկինգի, սեռական շահագործման հետ կապված խնդիրներն այսօր դարձել են ահաբեկչության եւ կազմնակերպված հանցավորության հետ մեկտեղ ռազմավարական կարեւորագույն խնդիրները»,- ասել է ոստիկանության գնդապետ Վարդան Եղիազարյանը: Ինտերպոլի պետը, պատասխանելով լրագրողի հարցին, հայտնել է, որ Վանո Սիրադեղյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է: «Բոլոր երկրները տեղեկացված են այդ մասին: Այդ ուղղությամբ կատարվում են բոլոր նախատեսված միջոցառումները, բաց վեբ կայքում տեղեկայված են նրա տվյալները»,- ասել է Վարդան Եղիազարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter