HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ռիչարդ Կիրակոսյան. «Հայկական ռազմուժն այսօր արդեն պատրաստվում է վաղվան»

richard-kirakosyan-2Ադրբեջանի ներսում տեղի է ունենում երկու զարգացում, ինչը, ըստ քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի, սպառնալիքի տակ է դնում հայ-ադրբեջանական սահմանի անդորրը: Առաջինը` Ադրբեջանը ջանքեր է գործադրում ունենալ ռազմական արբանյակ, իսկ Չինաստանից ձեռք է բերել մարտական ինքնաթիռներ: Երկրորդ և իրական վտանգը ռուս-ադրբեջանական համագործակցության խորացումն է, որի «նոր զարգացումները դեռևս առջևում են»: Քաղաքագետն այս մասին հայտարարեց Իրավունք դե ֆակտո ակումբում այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, սակայն, Հայաստանի ռազմական ուժն այսօր շատ ավելի լավ վիճակում է, քան Ադրբեջանինը, և վերջինիս կողմից անընդհատ հնչող ռազմատենչ հայտարարություններն ուղղակի «ցույց են տալիս, որ պատերազմը վերսկսելու դեպքում բաքուն կպարտվի»: «Իրական վտանգն այն է, որ պատերազմը կարող է վերսկսել ոչ թե բարձրաստիճան պաշտոնյանների որոշմամբ, այլ սահմանի այս կամ այն հատվածում տեղի ունեցող փոքրիկ բախումով, ինչն արագորեն կարող է դուրս գալ վերահսկողությունից»,- ասում է Ռ. Կիրակոսյանը: Բանախոսի կարծիքով` Ադրբեջանը դեռևս 10-12 տարով հետ է պատերազմին պատրաստ լինելուց, և «ուրախալին այն է, որ հայկական ռազմուժն այսօր արդեն պատրաստվում է վաղվան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter