HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Սերոբ Տեր-Պողոսյանի գործով քննությունը թերի է կատարվել

Արդեն ակնհայտ է դառնում, որ Սերոբ Տեր-Պողոսյանի գործով նախաքննական մարմինը` տվյալ դեպքում ազգային անվտանգության ծառայությունը, ոչ լիարժեք քննություն է իրականացրել:

Նախ` գործում չեն ներգրավվել բոլոր զոհերը: Հարցաքննվել է 10 տուժող, մինչդեռ նրանց թիվն ավելին է: Նախաքննական մարմինն այդպես էլ չի պարզել, թե անչափահասների ծնողներից ովքեր են տեղյակ եղել, որ իրենց երեխաները ենթարկվում են սեռական շահագործման` որոշակի գումարի դիմաց: Ծնողների` դատարանում տված ցուցմունքներից գրեթե համոզվում ես, որ նրանց մի մասը գիտեր, թե ինչի համար են իրենց երեխաները պարբերաբար գումար բերել տուն:

Ընդ որում` դրանք փոքր գումարներ չեն, երբեմն տասնյակ հազար դոլարների հասնող գումարներ են եղել: Եթե ամփոփ ներկայացնենք, ծնողներն իրենց երեխաների միջոցով փող էին աշխատում: Ստացվում է, որ նրանք որոշակի մասնակցություն են ունեցել Սերոբ Տեր-Պողոսյանի հանցանքին: Իսկ կա՞ որեւէ երաշխիք, որ ծնողները իրենք չեն դրդել երեխաներին գնալ նման քայլի:

Այսօր կա՞ որեւէ երաշխիք, որ այդ նույն ծնողներն իրենց անչափահաս աղջիկներին չեն ուղարկի փող աշխատելու: Գուցե նրանց մեջ կան ծնողներ, որոնց պետք է զրկել ծնողական իրավունքից: Սոցիալապես անապահով լինելը, որն այս գործով դարձել է «մատի փաթաթան», ոչ մի դեպքում չի կարող արդարացնել այդ ծնողներին:

Սոցիալապես վատ վիճակում գտնվելը դրոշակ դարձրած ծնողները «հուզվում» են դատարանում, սակայն վաղը, եթե հնարավորություն ունենան, իրենց երեխաներին նորից ուղարկելու են «պարոն Սերոբի» մոտ: Այդպես են դիմում Սերոբ Տեր-Պողոսյանին նրա զոհերը եւ նրանց ծնողները: 

Տարօրինակն այն է, որ այս գործով չեն հարցաքննվել Սերոբ Տեր-Պողոսյանի վարորդը, անվտանգության աշխատակիցները,  որոնք տանում-բերում էին այդ երեխաներին, հյուրանոցների աշխատակիցներին, որտեղ տարել է այդ երեխաներին Սերոբ Տեր-Պողոսյանը: Կան բազմաթիվ այլ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ պարտակել են այս հանցագործությունը:       

Մեկնաբանություններ (2)

GAYANE
PEDOFILI PORTRENER2 tnic partakel en. mi qani cnox spasum en pediki durs galun, vor hima el irenc ani.
Lena
Inchkan shat tuzhoxner,ajnqan vat ''paron serobi'' hamar, I skzbane parz er vor pedofilin hovanavorum en voch miajn azgajin anvtangutjuny, ajl najev vorosh pashtonjaner... inch shah unen cnoxnerin pashtpanen ?, jes karcum em vor cnoxnerin jevs petq e orenqi araj patasxanatvutjan entarkel, inchpes jev vostikannerin, yndhup alik sargsyany, voronq patsparel en serobin.Ajs datavarutjuny ajnpisi tpavorutjun e toxnum,vor inch e arel vor seroby,de datum enq eli inch eq uzum. Amot ajdpisi hovanavornerin

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter