HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

«Ալեքսան Կիրակոսյան. մարդը, գործիչը, մտածողը»

18-12_girq«Ալեքսան Կիրակոսյան պետական-քաղաքական գործչի ներկայությունը Խորհրդային Հայաստանի իրականության մեջ ակներև է, իսկ կյանքն անմնացորդ հայրենիքին նվիրաբերած երախտավորի անունը`արժանի քո հիշատակին: Այս ժողովածուն հավակնում է թեկուզ մտավոր պատկերացում տալ այն վիթխարի գործունեության մասին, որ ամփոփվում է մեկ անհատի կենսագրության շրջանականերում և ի զորու է խորհրդանշել հայոց մաքառումի պատմությունն ու հայ մարդուն»,- ասվում է «Ալեքսան Կիրակոսյան. մարդը, գործիչը, մտածողը» գրքի սկզբում, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր ժամը 16.00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում: «Ալեքսան Կիրակոսյան. մարդը, գործիչը, մտածողը» գրքում տեղ են գտել գրողի հոդվածները, հարցազրույցներն ու ելույթները, «Մայրամուտի շեմին» գրքի արձագանքները և նամականին: Շնորհանդեսը սկսվեց տեսաֆիլմով, պոեզիայով` Սիլվա Յուզբաշյանի ներկայացմամբ` Համո Սահյան և Վահագն Դավթյան, կարդացին նաև Ալեքսան Կիրակոսյանի ասույթներից, գրողի մասին խոսք ասացին Շչորս Դավթյանը, Վլադիմիր Մովսիսյանը, Հրաչյա Թամրազյանը և նրա մյուս գործընկերներն ու բարեկամները: Շնորհանդեսը, որը վարում էր Ազատ Գասպարյանը, ավարտվեց գինեձոնով: Ալեքսան Մաթևոսի Կիրակոսյանը ծնվել է 1918թ. օգոստոսի 18-ին Ախուրյանի շրջանի Այգաբաց գյուղում: 1936թ ավարտել է Լենինականի մանակավարժական ուսումնարանը, 1952-ին` Երևանի հեռական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը: Մասնակցել է Հայրենական պատերազմին` ղեկավարելով տարբեր զինվորական ստորաբաժանումներ, 1946-1988թթ զբաղեցրել է մի շարք կուսակցական ու պետական պաշտոններ`ՀԿԿ Ղուկասյանի և Հոկտեմբերյանի շրջկոմների առաջին քարտուղարն էր, ՀԽՍՀ կաթի և մսի արդյունաբերության մինիստր, ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, ապա`առաջին տեղակալ,Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գլխավոր վարչության պետ: 1986թ միութենական նշանակության անհատական թոշակառու էր, պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով, Երևանի պատվավոր քաղաքացի էր, վախճանվել է 2007թ հունվարի 9-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter