HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Այս տարի լավ բաներ չեն սպասվում

Սա Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի կարծիքն է: Նա նշում է, որ ՀՀ իշխանություններն արդեն գազի գների բարձացման հնարավոր տարբերակների «կուտը» գցել են ժողովրդի առջեւ, եւ այս իշխանությունների պարագայում թանկացումն անխուսափելի է: Ասատրյանը հեքիաթներ է որակում այն խոսակցությունները, որ Հայաստանը գազը Ռուսաստանից գնում է շուկայականից ցածր գնով:

«Գազն արժե ճիշտ այնքն, ինչքան ՀՀ քաղաքացիներս վճարում ենք դրա համար` մոտ 350 դոլոր` 1000 խմ-ի դիմաց: Ես հայտարարում եմ, որ 350 դոլարը եվրոպական գին է,- ասում է Ասատրյանը եւ ավելացնում,- այո, կան երկրներ, որտեղ գազի գինն ավելի բարձր է: Բայց եթե գազի առաքման տարածությունը հաշվի առնենք, ապա կան երկրներ, որտեղ գազն ավելի էժան է` հիմնկանում Արեւելյան եվրոպայի երկրները, որոնք նույն խողովակից են օգտվում»:

ԱԺ հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանն էլ նշում է, թե մի բան է, երբ գազի դիմաց վճարում ես սաhմանի վրա, մեկ այլ բան, երբ վճարում ես երկրի ներսում: «Չքննարկելով երկրի ներսում վճարված գնի տարբերությունը մյուս երկրների հետ` ես հստակ կարող եմ ասել, որ այսօր աշխարհում գազի միջին գինը սահմանի վրա 250-350 դոլար է: Մենք այսօր վճարում ենք ընդամենը 180 դոլար»,- ասում է նա:

«Մենք» ով ենք: Սա թյուրըմբռնում է. կա ռուսական ընկերություն` «ՀայՌուսգազարդ», որը ստանում է գազ ինչ-որ գնով: Ի՞նչ կապ ունի դա Հայաստանի քաղաքացիների հետ»,- հարցնում է Բագրատ Ասատրյանը եւ ընդգծում, որ ՀՀ քաղաքացիներս ռուսական ընկերությունից գազը գնում ենք 350 դոլարով եւ ամենեւին կապ չունի, թե նա ինչքանով է այն ձեռք բերում:

Իսկ թե ինչքան եւ երբ կթանկանա գազի գինը, Հակոբյանի խոսքերով` դեռ որոշոկի չէ: բայց նա նշում է, թե որպես ԱԺ սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ` հստակ գիտի, որ թանկացումը «կանդրադառնա մեր սոցիալական խավի վրա, եւ իշխանության բոլոր մարմինները պարտավոր են այդ մասին մտածել»:

«Առանց այն էլ 2009-10թթ. ճգնաժամի արդյունքում մենք 3,4 տոկոս աղքատության աճ ենք ունեցել: Եթե գազը թանկանա եւ մենք չփոխհտուցենք, ապա աղքատությունն ավելի կշատանա: Դրա համար պետք է լուրջ մտածել աղքատ շերտին որոշակի փոխհատուցում տալու համար»,- ասում է ՀՀԿ-ական Հակոբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter