HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Ընտրատուփը կեղծիքներից պաշտպանելու համար թեկուզ սատանայի հետ կհամագործակցեմ»

«Կարծում եմ` դրանք գլխավոր հարվածը ուղղելու են լցոնումների վրա, այլ ելք նա չունի, որովհետեւ հասարակությանն անհայտ մի հումանոիդ է նա, որին ուզում են մանդատ շնորհել: Իմ վստահված անձինք դեռեւս կոնկրետ փաստեր չեն արձանագրել, բայց մինչեւ ժամը 8-ը սպասում ենք»,- «Հետքին» ասաց թիվ 10 ընտրատեղամասում պատգամավորության թեկնածու, Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Մեր այն հարցին, թե ինչպես ստացվեց, որ Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող Վլադիմիր Կարապետյանը նրա վստահված անձն է այսօր, մարքսիստը պատասխանեց. «Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ կոմսոմոլչիկ Հրանուշ Հակոբյանը դարձավ ՀՀՇ-ական նախարար, հետո դարձավ ՀՀԿ-ական նախարար: Քաղաքական մետամորֆոզը` երեկ ՀՀՇ էր, այսօր մարքսիստի դրոշի տակ է, նշանակություն չունի: Եթե իմ ստորագրության տակ է ստացել վստահված անձի մանդատը, ուրեմն պաշտպանում է իմ շահերը»: Դավիթ Հակոբյանը թեեւ վերջերս տարաձայնություններ ուներ Հայ ազգային կոնգրեսի հետ, այնուամենայնիվ, իր վստահված անձնանց կարգադրել է համագործակցել Նիկոլ Փաշինյանի վտսահված անձանց հետ: «Ես կարգադրություն եմ արել իմ վստահված անձնանց` համագործակցել ընդդիմության հետ, որպեսզի ընտրակեղծիքներից պահպանի ընտրատուփը: Ընտրության ժամանակ, ինչպես կասեր Լենինը, թեկուզ սատանայի հետ պետք է համագործակցել` հանուն արդյունքի: Նե վաժնը մետըդ, ա ռեզուլտատ»,- ասաց պատգամավորության թեկնածուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter