Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

16 անգամ էլ հանդիպեն` ոչինչ չի փոխվելու



Այսօր «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը «Նովոստի Արմենիա» ակումբում հանդիպեց լրագրողներին` հայտնելու, որ 2010 թ. կայանալիք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումից սպասելիքներ չունի. «2009-ին նախագահներն ունեցան 6 հանդիպում եւ ոչինչ չփոխվեց: 2010-ին թող լինի 16 հանդիպում, բայց մեկ է` ոչինչ չի փոխվելու, քանի որ Ալիեւը խելագարի պես պնդում է միայն այն, որ Լեռնային Ղարաբաղի հողն իրենը պետք է լինի: Նա որեւէ այլ լուծում չի ընդունում»,- ասում է Տիգրան Կարապետյանը: Նա հայտարարեց նաեւ, որ  «Ժողովրդական» կուսակցությունը հանրահավաք է կազմակերպելու հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ. «Սակայն մենք որեւէ կուսակցության կամ այլ ուժերի հետ չենք համագործակցում եւ չենք էլ համագործակցելու: Մենք միշտ հավատարիմ ենք մնում մեր սկզբունքներին: Այս հարցում մենք շատ լուրջ ենք եւ այլ քաղաքական ուժերի պես չենք խաղում»:

Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ