HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

«Էրեխեքն էնքան էլ շատ էին սիրում մորը»

Իր երկու երեխաներին սպանած Ռոզա Ալոյանի ամուսնու տանն այսօր երեխաների ինքնահողի արարողությունն էր: Տան դուռը բաց էր, իսկ հարեւանները մի տեսակ տարակուսանքով էին անցնում այդ դռան մոտով: Նախապես իմանալով, որ այս պահին նրանք որեւէ լրագրողի հետ չեն խոսի, ավելին` տանից դուրս կանեն, ներկայացա որպես քաղաքացի, ով ուզում է ցավակցել նրանց:

Կիսախարխուլ տան հյուրասենյակում հավաքվել էին տղամարդիկ, իսկ կանայք շրջապատել էին երեխաների տատիկին` ննջասենյակում: Երեխաների հայրը` Գարիկը, դիմավորեց ինձ եւ միանգամից թաքնվեց կողքի սենյակում: Նա կարծես թե ոչ ոքի տեսնել չէր ուզում…ամաչում էր:

Հասկացա, որ որեւէ մեկի հետ խոսել հնարավոր չէ, ցավակցեցի ու դուրս եկա: Ինձ համար դեռեւս հարց էր, թե ի՞նչն էր դրդել 34-ամյա կնոջը դիմել նման սարսափելի քայլին: Այցելեցի նրա ընկերների բնակարան: Նրանք այն մարդիկ էին, որ հետաքրքրված էին նրանով. վերջին անգամ տեսել էին նրան ու գիտեին Ռոզայի բոլոր խնդիրների մասին:

Ռոզա Ալոյանի ընկերները հավաքվում են մասիվում տուն ստացած Հերմինե Ասատրյանի մոտ: Մանկատան նույն սերնդի ավարտածները հենց այս տանն են խոսում, պատմում իրենց խնդիրների, դժվարությունների ու հաջողությունների մասին:

Ընկերները Ռոզային Ջոհաննա էին անվանում. դա դեռ հին ժամանակներից մնացած նրա կեղծանունն էր: Այս դեպքից դեռ օրեր առաջ` Ռոզան հերթական անգամ այցելել էր ընկերներին: Նա իր հետ տարել էր նաեւ երեխաներին: Այս հանդիպմանը ընկերները Ռոզայի մոտ տարօրինակություններ են նկատում.

«Մի 10 օր առաջ ասաց` ուզում եմ էրեխեքիս սպանեմ, ինձ էլ սպանեմ պրծնենք: Ես դե մտածեցի նեղվել ա, ասում ա: Բայց հենց էդ սպանության օրը իր սկեսրոջ ծննդյան օրն էր: Ես ամուսնուն տեսա, խմած էր, ուզում էի մոտենալ, ասել` գնա էրեխեքիդ տեր կանգնի է…»,- պատմում է Հերմինե Ասատրյանը:

Հերմինեն նշում է, որ Ռոզայի այս արարքի միակ պատճառ կարող էր հանդիսանալ նրա մենությունը. «Ինքն ավելի շատ շփումից էր բողոքում: Ասում էր առաջին շաբաթը գնացել ա Արարատ, հարեւանի դուռը ծեծել ա, հարեւանն իր առաջ դուռ չի բացել… հետո ի՞նչ մանկատան էրեխա էր: Ինքը մենակ էր, ամուսինն էլ մեկումեջ փող էր ուղարկում, բայց ինքն ամբողջովին մենակ էր: Էս վերջերս ինչքան հանդիպել ենք, ինքը մի տեսակ տարօրինակություններ ուներ. կնստեր, մեկ էլ կանջատվեր ու կլռեր»,- պատմում է Հերմինեն:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռոզան Երեւանում ապրելու վայր էր փնտրում, որպեսզի շփումը մեծացներ մանկատան մյուս ընկերների հետ: Դիմել էր ընկերներին ու ծանոթներին` ապաստան ստանալու խնդրանքով, սակայն ոչ ոք նրան չէր օգնել. «Մեր էրեխեքից մի քանի հոգու խնդրել էր իրենց տանն ապրել, մերժվել էր, քանի որ նրանք էլ ընտանիք ու դժվարություններ ունեին: Ես առաջարկեցի իմ տանն ապրել, ասաց՝ չէ, շուն ունես, երեխաները կվախենան»,- շարունակում է Հերմինեն:

Այն վարկածը, թե Ռոզան «Եհովայի վկաներ» աղանդի անդամ էր, նրա ընկերները հերքում են. «Չէ, էդպիսի բան չկար: Ինքն ընդհանրապես Աստծուն չէր հավատում, ասում էր Աստված չկա, եթե լիներ, կօգներ ինձ… Ասեցի էդպես մի ասա Ջոհաննա, Աստված երկու սիրուն երեխա ա քեզ տվել… Տղեն ասում էր` մեծանամ, պապայի նման եմ դառնալու»,- ասում է ընկերուհին:

Ռոզան շատ էր բողոքում նաեւ իր ամուսնական կարգավիճակից. «Ասում էր ինչի՞ են էն մի հարսին էդքան լավ վերաբերում՝ ինձ չէ: Ես մանկատան էրեխա եմ, դրա համա՞ր»,- Հերմինե:

Նա ամուսնու հետ ծանոթացել էր Հերմինեի միջոցով` մոտ 10 տարի առաջ: Ռոզայի ամուսինը Հերմինեի ընկերոջ ընկերն էր: Երկար ժամանակ միասին ապրելուց հետո` մոտ 3 տարի առաջ նա բաժանվում է ամուսնուց. «Երբ իրեն Արարատում տուն տվեցին, ամուսինն էլ չմնաց իրենց հետ»,- բաժանության պատճառ է համարում Հերմինեն:

Հերմինեն կարծում է, որ մեծ տղային Ռոզան սպանելուց առաջ բռնության է ենթարկել. «Ում տուն որ եկել ա, պատմել ա, որ ուզում էր խեղդեր, էրեխեքն արթնացել են: Երեւի սկզբից մեծն ա արթնացել, հետո մեծի ձենից նաեւ փոքրը: Սկզբից փոքրին կախել ա, իսկ մեծին դեմքից երեւում էր, որ ծեծելով ա կախել. դեմքին կապտուկներ կային»,- ասում է նա:

Երբ Ռոզան բողոքել էր սոցիալական ծանր պայմաններից, Հերմինեն նրան նախատել էր, թե «երկրորդին ինչու ես ունեցել, մեկը հերիք էր»: Ռոզան նշել էր. «Երկրորդին էլ ունեցել եմ, որ խաղան իրար հետ»:

Մեկնաբանություններ (21)

MARIAM
mer dar@ u anorosh kiankn e stipum martkanc darnal shexvac hogepes,kani vor mer orerum chkan normal ashxatavayrer vortex karox es ashxatel u stanal ko ashxatacin hamapatasxan ashxatavarc.bayc chnayac es ameninchin yes mtacum em vor erku anmex erexaneric kianq xlel@ da @ndamen@ prkutyun man gal e.toxnenk vor nran ASTVAC patji kani vor mezanic yev voch mek@ chuni ayd iravunk@ nran mexadrelu kam patjelu [email protected] inks chem patkeracnum te inch astichani petke hasni mart vor spani ir isk harazat erexanerin.inkn arten patjvac e ayd mexq@ ir userin unenalov.
Արշակ
Ես չեմ ասում, թե այս արարքը որևէ կերպով կարող է արդարացում ունենալ: Պարզապես պատճառներն եմ փորձում հասկանալ: Էդ ճիշտ ես, որ իր երջանկությունը հենց իր երեխաները պետք է լինեին: Ու հասարակության վերաբերմունքը պետք է չհուզեր իրեն: Բայց… պետք է: Ինքը հոգեկան շեղումներ ունեցել է մինչեւ հասարակությունից մերժված լինելը: Դա ուղղակի խորացրել է վիճակը:
Arminka
Arshak Jan Hamamitem vorosh harcerum , tox mecamtutyun chtva bayc Indz bacardzak chi huzum hasarakutyan karciqe vore inchvore meke Im barevin chpatasxani es hastat Hoqekan aprumneri mej chem @nkni yev yerpeq chem gna harevanneri dure takem yev surci sexani shurj Indz zbaxmunq gtnem es inqs mayrem yev amboxch hoqov nvirvacem I'm @ntaniqin u Rozai ararqe ardaracum chuni hamamitem na hima kcankanar vor ays amen @ndhamene erez liner baych de chem karoxanum haskanal te inchpes linelov Mayr unenalov erku hreshtakner yerjankutene yev kyanqi imaste pntrel shrjapati mej che vor NRA kyanqi imaste petka lineyn ir zavaknere ayl vochte enkeruhin kam harevane yev vorosh chapov ays ameni mej mer karavarutyan mexke ka vor hamapatasxan marminnere Chen hetevum nman entaniqnerin Isk bjishke chi hetaqrqrvum ir hivandi aroxcutyunov
Արշակ Ադամյան
Էլի եմ ասում, որ Ռոզայի արարքը ծայրահեղ ծանր հանցագործություն է, Արմինկա ջան: Բայց որքան հասկացա, ինձ հետ համամիտ ես, որ բացի նրանից՝ հասարակությունն էլ է մեղավոր: Ես չէի ուզենա նման օրինակ բերել, բայց ենթադրենք, ես եմ հոգեկան նման վիճակում հայտնվել… իմ արարքները էդ դեպքում չեմ երաշխավորի: Դու մի մտածիր, թե Ռոզան երեխաներին սպանել է ու հիմա կալանավայրում հանգիստ նստած է: Հաստատ չէ: Լիքը մտածելու բաներ ունի, որոնք հավանաբար էլ ավելի կարող է խորացնեն նրա ցնորքը: Դա, իմ կարծիքով, նման է երազի: Երազում հաճախ ես անթույլատրելի բաներ անում, որոնք չես կարող վերահսկել: Միայն տարբերությամբ, որ այդ մղձավանջից հետո արթնանում ես, խորը շունչ քաշում՝ ուրաշացածմ որ դա ընդամենը երազ էր, իսկ Ռոզան երևի անընդհատ կուզենա արթնանալ ու չի կարողանա, կամ կարթնանա, ու կտեսնի, որ այդ մղձավանջում կատարվածը երազի նման չի կորել – գնացել: Իսկ հասարակությունից արհամարհվելը կարծում եմ, առանց այն էլ հոգեկան ծանր ապրումների մեջ հայտնված մարդու համար ավելի ծանր հետեւանքներ պետք է ունենա: Քո վրա վերցրու՝ որքան ես ազդվում, երբ մեկին բարևում ես, իսկ նա անպատասխան հեռանում է, կամ մեկին բան ես հարցնում, իսկ նա չի պատասխանում…
Arminka
Arshak inchqanov texekaca lureric vor na unenalov anqnutyun dimele entaniqi bjishki yev bjishke nran uxarkele masnageti mot , bayc inch inch patcharnerov chi aycelel , giteq ete mer erkrum lineyn kam kan uxaki es chgitem social ashxatakicner ovqer kheteveyn nman anapahov entaniqnerin yev bjishkin anqnutyunic gangatvox hivandin hamapatasxan Bujum. Cucabereyn apa mer yerkrum nman rozaner Chen lini Isk anqnutyune shat lurj hivandutyune vor karoxe xelagarutyan hascnel
Arminka
Heto inch vor harevane dure chibacel kam shrjapati koxmic arhamarvele urem petka et hreshtaknerin kyanqic zrker ? et store unenalov 2hrashq yerexaner na petke ir kyanqe nvirer nranc aprer nrancov ayl vochte mtacer te vor harevani dure taki vor jamanak anckacni et takanqin petka kaxel tanjamah anel inqe iravunq chuni aprelu !!!!!
Lara
Im karciqov hasarakutjun@ jev barqer@ Hayastanum xexatjurvac en,isk mexavor e ajnqanov vor uni ajdpisi karavarutjun,isk harevanner@ partavor chen dur bacel amen mardu araj, tox petutjun@ hog tani jev apahovi erexaneri anvtangutjun@,isk rozaji erexaneri hayr@ inchu 2 tari araj cher pajqarum moric vercnelu erexanerin,chnajac ajd mardun el chem mexadrum,dataran@ enqan ktaner kberer,vor ed mardun el hogekan hivand ksarqer
Արշակ
Ժողովուրդ, դատապարտելն ու անիծելը հեշտ է, բայց կարծում եմ՝ պետք է հասկանալ, որ գործ ունենք հոգեկան հավասարակշռությունը կորցրած մարդու հետ: Լրագրողը բավականին մանրամասն ներկայացրել է Ռոզայի մանկությունը: Այդ ամենը չէր կարող իր ծանր հետեւանքները չթողնել մարդու հոգեկան աշխարհի վրա: Չկարծեք, թե արդարացնում եմ Ռոզայի արարքը: Դա միանշանակ քստմնելի ոճրագործություն է, բայց իմ կարծիքով այստեղ ավելի շատ մեղավոր են մեր հասարակությունը եւ նրա բարքերը: Ինչի՞ չեք դատապարտում մարդկանց անտարբերությունը, երբ հարևանները դուռը փակել են մարդու քթի առաջ, ի՞նչ է՝ իրենցից ցածր է՞ր, որ մանկատանն է մեծացել: Փորձեք ինքներդ ձեզ պատկերացնել հասարակությունից մերժվածի, արհամարհվածի կարգավիճակում, եւ երևի թե Ռոզային այնքան էլ հեշտորեն վիժվածք չեք անվանի: Էլի եմ կրկնում՝ մեղավորը մեր հասարակությունն ու նրա բարքերն են:
ani
ayt takanq@ chhargelov voch amusnu hor@ voch mor@,bari exeq hetaqrqrvel nranc harevanneric,te inchpisinner na der 6 tari arach,nra amusin@ nran mishtel berele erevan,tune varcel,bayc de xanum@ eli goh cher,depqic mi 3 shabat arach eli erevanum er,amusin@ tuner varcel jrvajum, inqnel hetner@ aprum er,gorcic ekel er tun teseler tan@ chen,drner@ bac toxac gnacela ararat,inchu???kisat gorc uner ha??????nra amusnu kyanqi amena mec u chakatagrakan sxal@ ayn er, vor et bomjin xxchac,tun chuner vor mnar,asec mankatan etima,mexqa,enqan vata aprel,ba im xixchs,kpoxvi, kmayrana,@ntaniq kkazmenq, lav klini,bayc de moraceler,vor oc@ taqacnoxina kcum.isk verchum,harcreq dzez,,,amusinner vat,nra cnoxnernnein vat,tan harsnner vat, teqrner vat,hasarakutynner vat,erexeqnein vat,,,,,,te .............astvacner vat?????????
Nune
Քանի օր է անցել այս դեպքից, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում հանգստանալ: Բա դու ինչ մայր ես, ոնց կարողացար նայել հոգին ավանդող երեխեքիդ աչքերին, ոնց կարողացար դեռ ապրելու համար պայքարող երեխեքի խնդրանքը չլսել այ...չեմ իմանում ինչ անուն տամ քեզ:
Sam
Մի ընկեր ունեի, ամեն առիթով կնշեր, թե մեր հասարակությունն ավելի առողջ է, քան արևմտյանը, թե մեր հասարակությունում բացակայում են դաժանությունները և այլն: Բայց դեպքերի նման առատությունը (զինվորների դաժան սպանություններ և խոշտանգումներ, Զառայի սպանությունը ամուսնու և սկեսրոջ կողմից, Ռոզայի դեպքը, երեխաների բռնաբարությունները սեփական ծնողների կամ «բարերարների» կողմից և այլն) հազիվ թե երեք միլիոն ազգաբնակչության շրջանում ցույց են տալիս, թե որքան հիվանդ և բարոյալքված է մեր հասարակությունը: Եվ սա մեր պետությունում տիրող իրավիճակի ուղիղ հետևանք է:
tamar
anasun a es gjvack@ lsi nman erexekin vonca spanel inckan mexk ein ASTVAC KTA KO ISK PATIJ@ DAHIJ
Hasmik
Da mayr chi, ayl satana....., inqs 2 hrashali balikner unem, vonc kareli a etenc ban anel.... ed anasunin petq a nuyn or@ gcel....
Lara
Hamamit em dzer het mahapatzi,gone vorosh boreni majrer kstapven,kam gone kmtacen ajn uxxutjamb,vor erexan lok amusnun irenc koxk@ pind pahelu hamar che, isk inch mnum e petutjan xekavarnerin, sepakanashnorhvac atornerov, dzvar te huzi erexaneri pashtpanutjun@ kam apagan, hakarak depqum ajdqan axqat jev chapazanc vat socialakan pajmannerum aprox erexa cher lini, nranq miajn ambionic karox en gochel vor ''EREXANER@ MER APAGAN EN'' jev verj.
Arminka
Ayo Lara shat chishtes Isk inch verabervume Herminein nranele petk patjel vor nkatelov tarorinakutyune ayt stor araraci chi dimel hamapatasxan marminnerin hoqis cavume ayt yerexaneri hamar inche mtacum mer karavarutyune inchu hskoxutyun chka et anmex hreshtaknere dajanabar spanvecin vortexen Social workernere , child abuse kazmakerputyne ? nsteq spaseq minchev myus rosanernel nuyne anen huysovem vor na karjanana mahapatji
laura
xndrum em bantarkyal kananc, vor pozain kaxen ainpes inchpes inqna kaxel ir sepakan erexanerin, iravunq chuni aprelu!!!!!!!!stor ararats....
Lara
Isk inch kta vor rozajin kaxen?,ete 2 hrashq erexaner dazanabar spanvel en boreni mor koxmic.Inchu hasarakutjan@ chi huzum ajn pasty,vor erexanery pashpanvac chen petutjan koxmic,vortex en petutjan koxmic hskox agentnery?,miguce rozan hogekan hivand e darzel zamanaki @ntacqum,ov petq e hski rozanerin? te da voch mekin chi huzum,spaneq heto kdatenq,kam @nkeruhi Herminen ete nkatel er tarorinakutjunner rozaji mot, inchu cher ahazangel socialakan carajutjany,te Hayastanum chka ajdpisi carajutjun? Inchu hima petakan marminnery handes chen galis hajtararutjamb,qajler chen anum ajdpisi jerevujtnery kanxelu hamar jev njutapes barelavel hatkapes miajnak majrerin.Husanq vor ''paron serobi'' ardaraci patijy arajin dasy klini mankavajar jev vordespan majr kochecjalneri hamar,voronq chen gitakcum vor jerexan irenc sepakanutjun@ chi vor varven ajnpes inchpes uzenan
Hasmik
Vonca astvac sencncerin erexa unenalu karoxutyamb ojtum es chem haskanum. Es el em hamadzayn kaxvi prci anamoti mek@ vonc es aprelu qo erexeqi mexqi tak anarak darnair erexeqid paheir aveli gohevli kliner.
janna
Shnorhakalutyun, Hetq,Rozayi havatqi veraberyal tyur asekosenerin verj dnelu hamar!!!
Mushegh
Erexeki horn el a petk nstatsnel.....
Simon
Vijvacq, es im dzerqov kmortei es takanqin: Liq@ lav @ntaniqner kan, vor tarinerov chen karoxanum erexa unenan, tarapum en, isk sra nmanin Astvac 2 lusi pes erexa tvec vor spani? Es koch em anum kalanavairum kaxves veranas es ashxarhi eresic. Sepakan erexeqi kuanq xlogh@ iravunq chuni aprelu.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter