HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շատ ավելին, քան սովորական մի մարդ...

Հրանտ Դինքի (1954-2007) մահվան  երրորդ տարելիցի հիշատակին

Միշտ դժվար է խոսել արդեն մահացած մարդկանց մասին, եւ առավել ցավալի է հիշատակել քաջ եւ անմեղ մարդու կորուստը: Հաճախ մենք հիրավի գնահատում ենք կյանքի հիմնական արժեքները, երբ արդեն շատ ուշ է լինում:

Կարոտում ենք մեր սիրելի մարդկանց` թե ընկերներին, թե ընտանիքի անդամներին, միայն այն ժամանակ, երբ նրանք արդեն ֆիզիկապես մեզ հետ չեն: Այսինքն` տակավին մեր կողքին եղած ժամանակ  չենք կարեւորում նրանց արժեքն ու  ընկերակցությունը: Սա զուտ մարդկային է, սակայն կորստի ողբերգությունը նույնքան մարդկային է: Այսօր, երբ նշում ենք այսպիսի սիրված մի մարդու` Հրանտ Դինքի ողբերգական կորստի երրորդ տարելիցը, ինքներս մեզ  հիշեցնենք նրա կյանքի իմաստը մեզ  համար: Ստամբուլում Դինքի դաժան սպանությունը ուղիղ երեք տարի առաջ հատուկ իմաստ տվեց նրա մահին: Սակայն ավելի նշանակալիցն այն է, որ հենց նրա կյանքն այդպես իմաստավորեց իր մահը: Երբեմն պատմության մեջ որոշ մարդիկ իրենց իսկ կյանքը զոհաբերելով` ձեռք են բերում ավելի բարձ իմաստավորում, եւ Հրանտ Դինքն այդպիսի անձնավորություն էր: Նա իր խիզախությամբ ուժեղ ու եռանդագին կերպով պաշտպանեց հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, ինչպես նաեւ անվարան զորավիգ կանգնեց Թուրքիայում ազգային փոքրամասնությունների եւ, առհասարակ, մարդու իրավունքներին: Նա անմեղ էր, երբ բախվեց թուրքական պետության հալածանքներին ու հետապնդումներին, ինչը նրան դարձրել էր «թրքությունը վարկաբեկելու» շինծու մեղադրանքի հատուկ թիրախ: Սակայն  Հրանտ Դինքը շատ ավելին էր, քան  լոկ փոփոխության խորհրդանիշ: Շատերի համար նա ոգեշնչանքի աղբյուր էր, իսկ նրա առաքելությունը` քաջալերանք: Դինքը նաեւ սիրող հայր էր երեք երեխաների` Դելալի, Արարատի եւ Սերայի համար, նվիրված ամուսին յուրահատուկ մի կնոջ` Ռաքելի համար, շատերի լավագույն ընկերը եւ բոլորի ներշնչանքը: Հրանտ Դինքը  ֆիզիկապես այլեւս մեր կողքին չէ, սակայն նրա առաքելությունը շարունակվում է, իսկ նրա հոգին` հավերժ ապրում:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter