HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Սերիալը նմանվում է շատ խորը հիպնոսի տարատեսակի»

Հեռուստաընկերությունները փորձում են արագ գրավել լսարանը՝ կանգ չառնելով որևէ բարոյական արժեքի առջև: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այսպիսի կարծիք հայտնեց Մնջախաղի պետական թատրոնի ղեկավար, ՀՌԱՀ նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանը՝ անդրադառնալով սերիալների թողած ազդեցություններին:

Ժ. Դադասյանի խոսքերով՝ սերիալը հեռուստատեսային ժանր է և անհրաժեշտ է, որ լինի: Սակայն իրականում կա սերիալների բովանդակության խնդիր: Միաժամանակ սերիալը գեղարվեստական ժանր է, որն ունի իր հստակ կանոնները: Իսկ դրանք հիմնականում խախտվում են:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ պարահոգեբան, էքստրասենս Ռուբեն Բաբայանը, նշեց, որ բացասական ազդեցություններն առկա են ոչ միայն սերիալներում, այլև ամբողջ հեռուստաեթերում: Կոնկրետ սերիալների ժամանակ յուրաքանչյուր ասված միտք, խոսք ներթափանցում է մարդու ենթագիտակցություն ու ղեկավարում նրան: Մարդը կարծում է, թե առաջնորդվում է իր մտքերով, այնինչ նա կորցնում է իր կամքն ու ընտրության հնարավորությունը, դառնում է հեշտ կառավարելի՝ նույնիսկ հասնելով զոմբիի կարգավիճակի:

«Ուղղակի սերիալը նմանվում է շատ խորը հիպնոսի տարատեսակի»,- հավելեց Ռ. Բաբայանը:

Ժ. Դադասյանը նշեց, որ իրականում մարդը չի ընտրում այն, ինչ նայում է. նա նայում է այն, ինչ իրեն մատուցվում է, և լսարանը հաճույքով կդիտի նաև որակյալ հաղորդումներ:

«Ժողովրդի անունից են խոսում: Հո ամեն ինչ չի՞ կարելի ջարդել ժողովրդի ցանկության վրա»,- հավելեց Ժ. Դադասյանը:

Ըստ նրա՝ դերասանները սերիալներում նկարահանվում են փողի համար: Դերասանի անձնական կյանքի շուրջ պատմություններ են ստեղծվում, ինչը հետաքրքիր է հասարակության համար: Բացի դրանից՝ սերիալները հաճախ նկարահանում են ոչ պրոֆեսիոնալ ռեժիսորներ, սցենարը գրում են մարդիկ, ովքեր ընդամենը երկու գիրք են կարդացել:

Ժ.Դադասյանը նշեց, որ սերիալների ռեժիսորները խնդիր ունեն հասցնել մեկ օրվա ընթացքում նկարահանել մեկ սերիա, ինչն իրեն հարգող ոչ մի ռեժիսոր չի անի: Ժ.Դադասյանին բազմիցս առաջարկել են սերիալ նկարահանել, սակայն հրաժարվել է: Իսկ սերիալներով, ըստ նրա, պետք է զբաղվեն ոչ թե հեռուստաընկերությունները, այլ փրոդաքըշնները:

«Պետք է այլ հեռուստատեսային լեզու լինի: Հեռուստատեսությունը խոշորացնում է ցանկացած բան: Անհրաժեշտ է, որ ուշադրություն դարձվի խոսքի մեղեդայնությանն ու տոնին»,- նշեց Ժ. Դադասյանը:

Ըստ նրա՝ ռաբիսը մտածողության տեսակ է, որը ներթափանցել է բոլոր բնագավառներ, այդ թվում՝ հեռուստատեսություն: Իսկ հեռուստատեսությունում երևում է դրա հետևանքը: Ժ. Դադասյանի կարծիքով՝ այն ազգային ողբերգություն է, որը պետք է արգելել եթերում՝ հանուն հասարակության հոգևոր անվտանգության:

Իսկ Ռ. Բաբայանը հավելեց, որ չպետք է սպասել կոնկրետ փոփոխության, այլ մարդն ինքը պետք է ընտրի՝ նայում է սերիալ ու մնում դրա ազդեցության տա՞կ, թե զբաղվում է օգտակար գործով:

Մեկնաբանություններ (3)

Hayk
Dear Dadasyan, do you really think that this is an special armenian disease of our society? TV soaps and Televion in gerneral have this effect of negative influence and brain-wash. Moreover the rabiz mentality exist in every other countries in Europe but maybe in a diffrent but always negative way.
rahageets
You don't have to have extra-sensory powers (hah) to see that Armenian TV is mostly a big wasteland of degrading, cheap and boring programming.
Ընթերցող
Իմ խորին համոզման ներկա վիճակը գալիս է ԿՎՆ-շիկներին գերաժեվորելուց: ԿՎՆ-շիկ նշանակում է ինքնուս – թերուս ինքնագոծունեություն: Հենց այդ տեղից էլ գալիս է այս մակարդակը, այսինքն եթե 10-րդ դասարանցու վերջին զանգի բեմականացումը հաջողված է, այդ չի նաշանակում որ արդեն դերասաններ են կամ էլ ռեժիսիոր, էն էլ տաղանդավոր: Իհարկե ամենա ողբալի վիճակը Հ1-ում է և Արմենիայում: Իսկ ընդանրապես որտեղ միացնում ես լավագույն դեպքում 10-րդ դասարանցու վերջին զանգի մակարդակ, ակնհայտ ԿՎՆ-շիկի մակարդակ, ինքնուս – թերուս ինքնագոծունեություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter