HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Մի «բռնաբարության» պատմություն

Նախ բացատրեմ, թե ինչո՞ւ  եմ բռնաբարել բառը չակերտների մեջ դրել: Գործով նախաքննությունը շարունակվում է, եւ միայն դրա ավարտից հետո պարզ կլինի, թե իրականում սեպտեմբերի 1-ին ինչ է կատարվել Նոյեմբերյան քաղաքի ծայրամասում, «30 թվականների աղբյուր» կոչվող տեղանքում: Լրատվամիջոցներով տարածված լուրը, թե Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի որդին` Սերգեյ Ամիրաղյանը  մասնակից է 17-ամյա աղջկա բռնաբարության, հանրապետությունում մեծ արձագանք գտավ: Իսկ փոքր Նոյեմբերյան քաղաքում յուրաքանչյուրն  էր այդ մասին խոսում, նոյեմբերյանցիներն իրար հետ քննարկում էին այդ թեման: Քաղաքում նույնիսկ կեղծ լուր էր տարածվել, որ քաղաքապետին այդ կապակցությամբ «գործից հանել են»: 

Նոյեմբերյանի ոստիկանության քննչական բաժինը սեպտեմբերի 2-ին 17-ամյա  Լ.Ն.-ի բռնաբարության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 138 (Բռնաբարություն) հոդվածի հատկանիշներով:  Քրեական գործը հարուցվել է աղջկա հայտարարության հիման վրա: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:   Այդ գործով, որպես վկաներ, ներգրավված են Նոյեմբերյան քաղաքի բնակիչ   17-ամյա երեք երիտասարդ, որոնցից մեկը Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի որդին է, մյուսը` Նոյեմբերյանի ոստիկանության մայորի  որդին: Նրանք ընկերներ են: Նոյեմբերյանի  ոստիկանության քննչական բաժանմունքի պետ Գագիկ Նասիբյանն ասել է, որ  բռնության ակնհայտ  հետքեր չկան եւ պետք է սպասել փորձաքննությունների ավարտին:

Սեպտեմբերի 7-ին Նոյեմբերյանի ոստիկանությունից տեղեկացա, որ աղջիկը գրավոր հայտարարություն է տվել այն մասին, որ իրեն չեն բռնաբարել:  Նոյեմբերյանում զանազան տեղեկություններ են շրջանառվում աղջկա  վարքի մասին: Դեռեւս 3 տարի առաջ աղջկա  դասղեկը զգուշացրել է նրա  մորը ` «աղջկադ փեշերը հավաքիր»:

Դեպքի օրը` սեպտեմբերի 1-ին Նոյեմբերյան քաղաքին գրեթե կից  Կողբ գյուղի 17-ամյա բնակչուհին եղել է Նոյեմբերյանում, մի տղայի գանգատվել, որ չափահաս մի նոյեմբերյանցի փորձում է իր հետ կապ հաստատել եւ այդ կապակցությամբ տղայից պաշտպանություն է խնդրել:  

Այնուհետեւ աղջիկը  գործում որպես վկա ներգրաված 3 տղաների հետ նստել է «BMW» ավտոմեքենան: Ուշ գիշերին, առավոտյան կողմ տղաները նրան իջեցրել են Կողբ գյուղի կանգառում, սակայն նա տուն չի գնացել: Դրանից հետո ժամեր շարունակ, թե որտեղ  եւ ում հետ է նա անցկացրել, գիտի նախաքննական մարմինը:

Քննչական բաժնի պետ Գագիկ Նասիբյանն ասում է, որ այդ գործով լրագրողները շատ են հետաքրքրվում, նույնիսկ «BBC»-ից են զանգում, տեղեկություններ հարցնում հանգամանքների  վերաբերյալ»: Սակայն Գ. Նասիբյանը, ով 29 տարվա քննիչ է, ելնելով նախաքննության գաղտնիությունից, հրաժարվում է տեղեկություններ  տրամադրել: Նա տեղեկացրեց միայն, որ գործի քննությունը  հանձնել են այլ մարզի, հավանաբար Գեղարքունիքի մարզի ոստիկանություն: «Դուք օբյեկտի՞վ չեք քննել, որ ձեզնից վերցրել են»,-հարցին պատասխանեց.

«Օբյեկտիվ ենք քննել, սակայն նկատի ունենալով, որ գործում ներգրվված են  Նոյեմբերյանի քաղաքապետի եւ Նոյեմբերյանի ոստիկանության աշխատակցի որդիները, նպատակահարմար են գտել գործի նախաքննությունը շարունակել այլ մարզում»,-ասաց Նասիբյանը:

Քննչական բաժնի պետին հարցրի այն մասին, որ արդյոք գործի նախաքննությունը այլ մարզ տեղափոխելը կապված չէ՞ այն բանի հետ, որ այդ  աղջիկը  իր համագյուղացին է, ազգանվանակիցը, բարեկամը: «Չէ, նման բան չկա, համագյուղացի է, նույն ազգանունն ունի, սակայն բարեկամ չենք; Հնարավոր է, որ մեր հեռավոր պապերը, չգիտեմ որ պորտում բարեկամ են եղել, սակայն նա իմ բարեկամը չէ: Եվ դա գործը տեղափոխելու հետ ընդհանրապես կապ չունի»,-ասաց Գ. Նասիբյանը: Նա հրաժարվեց տեղեկություններ հայտնել կատարված դատաբժշկական փորձաքննության արդյունքների մասին:

Մեկնաբանություններ (13)

ANNA
uxaki pshaqaxvum em incha patahel mardkanc qjvel en vonca hnaravor ahavora u zzveli nmanerin pti hrkizel kap chuni ova
quansh
anasun@ tatta ay hambal eTE VAXELUDZ @LNEI CHEI ASI VOR QEZ HET EM. AY GETADZI
GRNO
havay es barchit anum ay anmagardag, et asact ireqn el azatutyan mej en kbrnen kbrnabaren
Gago
De verjum @nenc durs kga vor xexch txerq@ champov gnumeyin iranc hamar et axchik@ zenq@ dzer@ arevangec iranc 3-in u handerum branabarec u verjum et axchkan kdaten.Es erkrum bespredel@ arden en makardakiya hasel vor inch uzum anumen meka iranc papaner@ sax gorcer@ kpagen poxin munat uzumes spani uzumes brnabari menak normal gin tur manavand vor papat qaxaqapetna. Es ishaxnutyunner en makardakien verj@ hascnelu vor joxovurd@ saxin henc poxocnerum samasud ani qaxaqapetneric u iranc lakotneric brnac minchev geraguyn ishxanutyun.
V.....
stex inch grvac e, shat jisht e grvac...
bruno
:) :) Voskan chicht ban karox es grel?
HAY
ed xelqin eq, vor vaxic dorum es henc asum en .ed indz es asum lav el mecatar grel es anuns.
quansh
che aper. HAYi het em
Ara666
et indz es asum?
quansh
isk du uzum es ases vor haskacoxutyan het problem chunes?
Ara666
dzer masn lav asacvacq ka M.M. hav@ erazum korek e tesnum nenc vor hla erkar pti husas
HAY
shat lav eq grel M>M dranic haskacoxner@ AMOTIC KMERNEN>
M.M.
Թեթևամիտ և կամազուրկ լրագորղի էժանագին մեկնաբանություն: Հուսանք, որ Գեղարքունիքի մարզի ոստիկանությունը վերջապես կբացահայտի գործի էությունը և վերջապես բոլորը կիմանան իսկական ճշմարտությունը - որ BMW մեքենան է բռնաբարել բոլոր 4 մասնակիցներին և այդ պատճառով գործով վկաների ծնողները ամեն օր ինչ-որ ընկեր- բարեկամներ են ուղարկել տուժածի ընտանիք նրանց կողմից նախկինում ներկայացված ցուցմունքը փոխելու համոզիչ խնդրանքով, ինչպես նաև բանակցություններ են վարել ՞Ճշմարտասեր՞ դասղեկի հետ: Ամեն ինչում մեղավոր է մեքենան, եթե չլիներ այդ չարաբաստիկ մեքենան, ոչինչ տեղի չէր ունենա: Հաշվի առնելով ձեր ՞տրամաբանական մտքի սրությունը՞, ձեր հետագա լրատվական մտքերը զարգացրեք հենց այս ուղղությամբ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter