HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ո՞ւմ է պատկանում «Մոսկվիչկա» խանութերի ցանցը

Հարցն այսօր լրագրողներն ուղղեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանին: Թերթերից մեկը գրել է, որ նշյալ խանութների ցանցը պատկանում է վերջինիս ընտանիքին, և Նազարյանը «ոստիկանության միջին և բարձր պաշտոնյաներին «խորհուրդ է տվել» իրենց ընտանիքների համար անհրաժեշտ առևտուրն իրականացնել «Մոսկվիչկայից»: Հիշյալ հրապարակման համաձայն` նույնիսկ մշակվել են մեխանիզմներ, որոնցով ստուգվում են, թե որ ոստիկաններն են ականջալուր եղել Նազարյանի «խորհուրդներին»: Մասնավորապես, «Մոսկվիչկա» խանութներից ստացված ՀԴՄ կտրոններով մատյաններում գրանցվում են ոստիկանների կատարած առևտրի ծավալները: «Իմ տղան ավարտել է Իրավաբանական ֆակուլտետը, չընտրեց հոր ճանապարհը և որոշեց զբաղվել բիզնեսով: Նա փոքր խանութ էր բացել Մոսկովյան փողոցում, որից հետո խանութ բացեց Կոմիտասի փողոցում և մեկ տարի հետո մեծացնելով` այո, Սայաթ-Նովայի և Աբովյանի խաչմերուկում բացեց այդ խանութը,- ասում է Ներսես Նազարյանը: - Եվ ես հավատացած եմ, որ ավելի վատ արձագանքներ կլինեին, եթե իմ տղան լիներ մաքսայինում, հարկայինում, դատախազությունում, կասեին` տարել, տղային խցկել ա»: Ինչ վերաբերում է «Մոսկվիչկայից» առևտուր անելու «խորհուրդներին, Երևանի ոստիկանապետը վստահեցնում է, թե նման բան լինել չի կարող, որ «ես իջնեմ այն աստիճանների, որ ոստիկաններին պարտադրեմ, ասեմ` գնացեք այդտեղից ինչ-որ առևտուր արեք: Դա ինձ բնորոշ բան չէ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter