HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Գլխավոր դատախազը խոստանում է դիմել բողոքարկման, եթե Փաշինյանի նկատմամբ համաներում չկիրառվի

Իսկ Սասուն Միքայելյանին վաղաժամկետ ազատելու միջնորդություն չի ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը վերջերս հայտարարել է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ համաներում կիրառել-չկիրառելու հարցի կապակցությամբ կատարվել են ուսումնասիրություններ, և կարծիքները կիսվել են: «Այսինքն, այնուամենայնիվ, կան կասկածներ, ինչի պարագայում խնդրիը պետք է լուծվի հօգուտ մեղադրյալի: Որպես գլխավոր դատախազ` ի՞նչ դիրքորոշում ունեք այս խնդրի վերաբերյալ»,- այսօրվա ասուլիսում հարցրին Աղվան Հովսեփյանին: «Համաներում կիրառելու հարցը, որ բարձրացվել է զանգվածային լրատվամիջոցներով և ընդհանրապես, պետք է ասեմ, որ շատ արհեստական է: Որովհետև բոլորը շատ լավ գիտակցում են, որ համաներումը տարածվում է պատժի չկրած մասի վերաբերյալ: Օրենքում գրված է` պատժի չկրած մասը կրճատել կեսով: Մենք ունենք ևս 2 դատական ատյան` վերաքննիչ և վճռաբեկ: Այն ժամանակ, երբ վերջնական պատիժ կնշանակվի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, կորոշվի նրա նկատմամբ համաներում կիրառելու հարցը»,- ասաց Աղվան Հովսեփյանը: Վերջինս նկատեց, որ համաներման կիրառելիությունը օրենքի պահանջ է, հետևաբար ենթակա է պարտադիր կատարման: «Երբ կունենանք վերջնական ուժի մեջ մտած դատավճիռ և պատժաչափ, այդ ժամանակ կկիրառվի համաներման ակտը: Եթե չկիրառվի, դատախազությունը կբողոքարկի այդ հանգամանքը»,- խոստացավ գլխավոր դատախազը: Հիշեցնենք, որ Կենտրոն և ՆորքՄարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը Նիկոլ Փաշինյանին, մարտիմեկյան իրադարձություններով պայմանավորված, դատապարտել է 8 տարվա ազատազրկման: Ասուլիսի ընթացքում, որին գլխավոր դատախազից բացի մասնակցում էին նաև վերջինիս տեղակալները, լրագրողները հարցրին, թե արդյոք քննարկվե՞լ է ընդդիմության կողմից քաղբանտարկյալ համարվող Սասուն Միքայելյանի վաղաժամկետ ազատ արձակման հարցը, և ինչքանո՞վ է օրինական նրան անազատության մեջ պահելը, եթե հաշվի առնենք Միքայելյանի ունեցած առողջական լուրջ խնդիրներ: Գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը նկատեց, որ 2009 թ. ընթացքում քրեակատարողական հիմնարկներից պայմանական վաղաժամկետ ազատվել են 520 դատապարտյալներ: Իսկ Սասուն Միքայելյանին պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու վերաբերյալ միջնորդություն քրեակատարողական ծառայության կողմից չի ներկայացվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter