HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հայացք ներսից. որքանո՞վ են պաշտպանված կալանավորների իրավունքները

«Դատավորներն անպայման պատասխան են տալու»,- ասում է իրավապաշտպանը Այս թեմայի շուրջ այսօր քննարկում էր կազմակերպվել «Արմատ» կենտրոնում, որին մասնակցում էին նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, Պետրոս Մակեյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Արթուր Սաքունցը և այլք: Քննարկման սկզբում հատուկ շեշտվեց, որ այսօր էլ Հայաստանում շարունակում են քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդել, և իշխանությունները տակավին 15 «քաղբանտարկյալի» պատանդի կարգավիճակում պահում են անազատության մեջ: «Հայացք ներսից» խորագրի ներքո «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը մանրամասն պատմեց, «ընդդիմադիր լինելու պատճառով», մեկ տարուց ավել Հայաստանի քրեակատարողական տարբեր հիմնարկներում իր հետ կատարված ոդիսականը: Նա վերհիշեց, թե ինչպես է իրեն մոտեցել «զոն նայողը» և պահանջել ենթարկվել չգրված օրենքներին. «օբշյակին» մուծվել 10 հազար դրամ: Արդեն «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ) տեղափոխվելուց հետո Մակեյանի բանտախուց այցելել է տեղի «զոն նայողը»: «Նա իմ դատավարությունը տեսել էր «ԳԱԼԱ» հեռուստաընկերության երթերով և եկել էր իմ հետ մոտիկից ծանոթանալու»,- պատմում է Պետրոս Մակեյանը` նշելով, որ գողականները ազատ ելումուտ ունեին ցանկացած խուց, ինչը նույնպես վկայում է, որ վերջիններս համագործակցում են ՔԿՀ-ի ղեկավավարության հետ և ունեն արտոնյալ կարգավիճակ` իր բոլոր հետևանքներով: Օրինակ` «Արթիկի» «զոն նայողը» ինչ-որ մտացածին առողջական խնդիրների պատժառով ապաստանել է ՔԿՀ-ի բուժկետում և վերահսկել գաղութում շրջանառվող գումարները: Մակեյանի խոսքերով` ՔԿՀ-երի գողականներն իրենց` «քաղբանտարկյալների» նկատմամբ դրսևորել են դրական, նույնիսկ հարգալից վերաբերմունք, սակայն այնքան ժամանակ, քանի դեռ այն փոխելու հրահանգ չեն ստացել: Մասնավորապես վերջիններս ակտիվացել են հատկապես «քաղբանտարկյալների» կողմից Սերժ Սարգսյանի անունով գրվող ներման խնդրագրերի գործընթացի շրջանակներում` այդ հարցում ջանասիրաբար աջակցելով ՔԿՀ-երի ղեկավարությանը: Քաղբանտարկյալների եւ հալածյալների կոմիտեի անդամ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ նշեց, թե Պետրոս Մակեյանը կամ մյուս «քաղբանտարկյալները», որպես ակտիվ քաղաքացիներ, ՔԿՀ-ներում ընդդիմացել, ակտիվ պայքարել են ապօրինությունների դեմ, ուստի դժվար չէ ենթադրել, թե «մսաղացում» ինչ վիճակում են հայտնվում անպաշտպան քաղաքացիները: Ըստ նրա` շատ դժվար է նաև վերջիններիս ընտանիքի անդամների դրությունը, քանի որ նրանք պարտավոր են գոնե շաբաթը մեկ անգամ իրենց հարազատին ուտելիք տանել, որովհետև գաղութի կերակուրը պարզապես ուտելու բան չէ: Իսկ Պետրոս Մակեյանը հավելեց, որ ՔԿՀ-ների ղեկավարներն ու արդարադատության նախարարը, «պետական բյուջեն թալանելուց բացի», ունեզրկում են հազարավոր կալանավորների, նրանցից շատերի հարազատները վաճառում են նույնիսկ տները, «որպեսզի կարողանան դիմագրավել գաղութի ղեկավարության ու գողականների համատեղ ռեկետին»: Նրա խոսքերով` դա է պատճառը, որ այսօր արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը Հայաստանի 10 հարուստներից մեկն է: Ալեքսանդր Արզումնանյանն էլ, իր խոսքերով, տվեց իրավիճակի քաղաքական գնահատականը` նշելով, որ դեռ մարտիմեկյան դեպքերից առաջ իշխանությունը, վերարտադրվելու համար, որոշել է «ընտրություններ չանցկացնել և ժողովրդին պարտադրել իր թեկնածուին»: «Այդ իսկ պատճառով հրահանգ է իջեցվել այս պատժիչ համակարգին, ընդ որում` բոլոր օղակներին: Թե´ ներքին գործերի նախարարությունը, թե´ Ազգային անվտանգության ծառայությունը, թե´ դատախազությունը և թե´ դատարանները մասնակից են եղել պետական հեղաշրջման»,- ասում է նախկին արտգործնախարարը: Վերջինիս բառերով` ձևավորված պատժիչ համակարգը, իր բոլոր օղակներով, այդ թվում` ՔԿՀ-ներով, «սպասարկում է իշխանությունը գողացած մի մարդու, և այդ ընթացքում չեն խորշում որևէ հանցավոր գործողությունից»: «Փաստերը շատ-շատ են: Բոլորդ գիտեք, որ այս 100 գործերից որևէ մեկը չի մերժվելու Եվրադատարանում: Բոլոր մեր քաղբանտարկյալ ընկերներն արդեն բողոքարկել են իրենց դատավճիռները, և վստահ եմ, որ հաղթելու են,- հավելում է Ալեքսանդր Արզումանյանը: - Սակայն ես ցավով եմ սա նշում, որովհետև դա մեր ամոթն է, որ մենք դարեր շարունակ պայքարելուց հետո, ի վերջո, ստեղծեցինք անկախ պետություն, որում չենք կարողանում հասնել արդարադատության և ստպված ենք այն մուրալ այս կամ այն միջազգային կառույցում»: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ ավելացրեց, որ բռնապետությունների փլուզումից հետո բոլոր ապօրինություններ գործողները սովորապար արդարանում են, թե հրաման են կատարել: «Այդպես կարող է ասել և´ գեներալը, և´ սպան, և´ ԺԵԿ-ի պետը, ու ես կողմ եմ, որ բոլորը ներվեն, բայց ոչ դատավորները: Բոլոր դատավորներն անպայման պատասխան են տալու»,- ասում է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter