HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հրանտ Բագրատյան. ««ՀայՌուսգազարդը» քաղաքական դեպրեսիվ ապարատ է պետության ձեռքին»

Մատենադարանին հարող տարածքում շարունակվող հանրահավաքին ելույթ ունեցավ նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բարգրատյանը: Նա անդրադարձավ, իր իսկ բնութագրմամբ` մի «զարհուրելի» երևույթի. երբ «ՀայՌուսգազարդի» ղեկավարը հայտարարել է, որ գազի գինը պետք է թանկանա 103 դոլարով` 256-ից դառնալով 359, դա զարմացրել է տնտեսագետներին, որովհետև ՌԴ-ն, ում պատկանում է բաժնետոմսերի 80 տոկոսը, Հայաստան մտնող գազի գինը բարձրացրել է 26 դոլարով:

«Ինձ համար պարզ դարձավ, որ պրոբլեմը ՌԴ-ի կողմից գազի գնի թանկացումը չէ, որովհետև այդ դեպքում սպառողների համար գազը պետք է թանկանար ընդամենը 7 %-ով»,- ասաց Հ. Բագրատյանը` նշելով, որ երբ ասվածի մասին բարձրաձայնել են, «ՀայՌուսգազարդի» ղեկավարը թանկացումը պայմանավորել է անցյալ տարի դոլար-դրամ փոխարժեքի փոփոխությամբ:

«Նորից լկտի սուտ, որովհետև դա վերաբերում է ՌԴ-ից եկող գազի բաղադրիչին»,- նշեց Հ. Բագրատյանը` մանրամասնելով, որ այս դեպքում, ըստ տնտեսական հաշվարկների, գազի գինը կարող էր բարձրանալ մոտ 10 հազար դրամով:

Ըստ նախկին վարչապետի` այս ընթացքում անընդհատ շարունակել են «լո-լո»-ներ կարդալ, և ի վերջո, օրերս գազի սակագինը 93 դոլարով բարձրացրին ժողովրդի համար, իսկ հարուստների, Հ. Բագրատյանի բնորոշմամբ` օլիգարխների համար` ընդամենը 26 դոլարով:

Ավելին, այն ընդամենը 8 դոլարով է բարձրացել նաև գազալցակայանների դեպքում, որը նույնպես, ինչպես Հրանտ Բագրատյանն է նշում, պատկանում է հարուստներին` հաշված թվով մարդկանց:

«ՀայՌուսգազարդի» պարզաբանումը սովորական և խոշոր ծավալով սպառողներին մատակարարվող գազի գնի տարբերության վերաբերյալ Բագրատյանը նույնպես անհեթեթություն է համարում:

Ըստ նրա` իրականում գազի գնի բարձրացմամբ իշխանությունը, որը «ՀայՌուզգազարդը» քաղաքական դեպրեսիվ ապարատ է դարձել պետության ձեռքին, լրացուցիչ հարկ է դրել ժողովրդի վրա` միաժամանակ սուբսիդավորելով հարուստներին: 

Մինչդեռ եթե «ՀայՌուսգազարդի» ղեկավարությունը  25 հազար ֆունտ ստերլինգ արժողության համերգների չգնա և մի քանի հազար դոլար աշխատավարձ չստանա, այդ աշխատավարձը եթե չմտցնեն  գազի սակագնի մեջ, ապա այն այդքան բարձր չէր լինի: Հ. Բագրատյանի խոսքերով, որքան էլ պտտվենք, ելքը մեկն է`պետք է փոխել իշխանությունը` «ինչ գին էլ այն ունենա, որովհետև ավելի լավ է իշխանափոխություն լինի, քան կորցնենք Հայաստանը»: Հ. Բագրատյանը ժողովրդին կոչ արեց այդ հարցում միասին պայքարել մինչև վերջ: ՀԱԿ-ը ևս տարածել է թեմային առնչվող հայտարարություն, որը հրապարակեց հանրահավաքը վարող Արամ Մանուկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter