HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հայաստանի դեսպանները խաշի սեղանի շուրջ նստելուց բացի այլ բանի ընդունակ չե՞ն

Այսօրվա հանրահավաքի իր ելույթում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադարձավ նաև այս օրերին Արևելյան Եվրոպայի երկրներում (բացի Ռուսաստանից), տեղական հեռուստաընկերություններով Խոջալուի դեպքերի մասին պատմող ֆիլմերին, որոնք, ըստ նրա, եթեր են հեռարձակվում Ադրբեջանի դեսպանների կազմակերպմամբ, և որոնցում հայ ժողովուրդը ներկայացվում է իբրև «ցեղասպան»:

Հ. Բագրատյանը նշեց, որ ինքն անձամբ լավատեղյակ է Խոջալուի իրադարձություններին. ադրբեջանցիներին միջանցք է տրամադրվել, և հայերը ոչ մի խաղաղ բնակչի չեն սպանել: Բագրատյանի խոսքերով` մեր դեսպանները «խաշի սեղանի շուրջ նստելուց բացի այլ բանի ընդունակ չեն»: Իշխանություններին դիմելով` նախկին վարչապետն ասաց, որ այսքան ոստիկան բերելու փոխարեն «մի երկու կոպեկ փող ծախսեք և Սումգայիթի ու Խոջալուի դեպքերի մասին պատմող ֆիլմերով իրականությունը ցույց տվեք միջազգային հանրությանը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter