HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Կալանավորվել է մշակույթի նախարարի նախկին խորհրդականը

Երկու օր առաջ կալանավորվել է Մշակույթի նախարարության աշխատակազմի իրավաբանական և վերահսկողության վարչության պետ, մշակույթի նախարարի նախկին խորհրդական Արեգ Հայրապետյան: Լրագրողներն այսօրվա ասուլիսի ժամանակ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանին խնդրեցին մեկնաբանել, թե ինչքանո՞վ է հավաստի այս տեղեկատվությունը: Միաժամանակ լուրեր են շրջանառվում, որ Արեգ Հայրապետյանի տան խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել են վերջինիս անունով պատրաստված երկրորդ անձնագիր և մշակույթի նախարարության չլրացված (դատարկ) բլանկ (կամ բլանկեր), որը հաստատված է եղել նախարարի ստորագրությամբ: Ոստիկանության գնդապետ Հունան Պողոսյանը միայն հաստատեց նախարարի նախկին խորհրդականի կալանավորման լուրը` նշելով, որ գործի մանրամասներին չի տիրապետում, քանի որ դրանով իր ղեկավարած վարչությունը չի զբաղվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter