HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարևորն ուշադրությունն է. նվիրեք գեթ մեկ ծաղիկ

Թեև այսօր կանանց տոնն է` Մարտի 8-ը, սակայն Ալավերդի քաղաքում ծաղիկի խանութներում առևտուրն այնքան էլ լավ չէ: Մեզ հետ զրույցի ժամանակ դրանից էին դժգոհում ծաղկավաճառները, այդ թվում` Ալավերդու Սայաթ-Նովա հրապարակի հարևանությամբ գտնվող ծաղկի խանութի վաճառող տիկին Նելլին: Օրինակ, ալավերդցի Ռազմիկ Մուրադյանը դեռ իր տիկնոջը տոնի առթիվ որևէ նվեր չի տվել: «Նոր տենք առնիլ էլի, հմի,- ասում է նա և ավելացնում,- գնամ մի բան առնեմ, եդնա կգամ ծաղիկ կառնեմ»: Ծաղիկների խանութում մեր ներկայության 1 ժամվա ընթացքում ընդամենը մեկ տղամարդ` Մերուժան Հովսեփյանը, տիկնոջ հետ մոտեցավ ծաղիկներ գնելու: Նա նշեց, որ ծաղիկներից բացի, մտադրվել է կնոջը կգել այլ նվեր ևս` չնայած ֆինանսական հնարավորությունները «նվեր գնելուն կբավարարեն մի կերպ»: Մի երիտասարդ էլ մեզ հետ զրույցում ասաց, թե ծաղիկ-մաղիկի, «տհե բաների հետ գլուխ չունեմ, էնա փողը տվել եմ իրան, ինչ ուզում ա, թող գնա առնի»: Անշուշտ, գեղեցիկ այս տոնին կանայք իրենց սիրելի տղամարդուց անգամ մեկ ծաղիկ ստանալու դեպքում կարող են երջանիկ ժպտալ: Ծաղկեփնջի չափն ու գինն ամենևին կապ չունեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter