Դեբեդը քանդել է Ալավերդու մարզադաշտի ու այգիների հենապատերը
Վերջին օրերին հորդառատ անձրևներից վարարել է Դեբեդը: Այն քանդել է Ալավերդու «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող «Մետալուրգ» մարզադաշտը և նրա հարևանությամբ գտնվող բնակիչների սեփական այգիները գետից պաշտպանող հենապատերը: Ամեն տարի գարնան առաջին օրերին, երբ Դեբետը վարարում է, քանդում էր իր պատնեշները, լցվում և գրեթե ծածկում քաղաքի Սանահին կայարանային թաղամասի գետամերձ շենքերի բակերը,
գետի ափամերձ տարածքում կառուցված բնակիչների խորդանոցները: Լցվում էր նաև նույն բնակելի շենքերի առաջին հարկերը: Այս պահին, թեև Դեբեդը վարարել է, սակայն նշված թաղամասի շենքերին ու խորդանոցներին դեռևս չի սպառնում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել