HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Թիրախում դարձյալ ֆոտոլրագրող Շամշյանն է

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում, երբ նիստերի դահլիճ են բերել Հայաստանի Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման գործով մեղադրյալներին, գրանցվել է հերթական միջադեպը: Թիրախում դարձյալ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն է (լուսանկարում մեղադրյալն է): «Լուսանկարում էի, մեկ էլ մեղադրյալներից Բագրատ Սողոմոնյանը սկսեց հայհոյել: Ասացի` լեզուդ քեզ քաշիր: Բա` ապարատդ կկոտրեմ, գլուխդ կառնեմ ոտքերիս տակ»,- պատմում է ֆոտոլրագրողը: Այդ պահին, ըստ նրա, իր հասցեին ուղղված հայհոյանքների տարափը շարունակել է դահլիճում նստած Արտակ Սողոմոնյանը` ամբաստանյալի հարազատ եղբայրը, ու ձեռքի կրակայրիչը նետել է իր ուղղությամբ: Դատական կարգադրիչները վերջինիս անմիջապես հեռացրել են նիստերի դահլիճից: «Դատարանի մուտքի մոտ տվյալ անձը նորից ինձ տեսավ: Ասաց` արա, ԿԳԲ-ից նոր եմ դուրս եկել, ընենց չանես` ապարատդ ջարդեմ, քո խաթեր նորից գնամ ԿԳԲ,- շարունակում է Շամշյանը: - Քանի որ մթնոլորտը լարված էր, զանգահարեցի 1:02 ծառայություն: Կարճ ժամանակ անց ոստիկանները եկան, սակայն նա արդեն գնացել էր տարածքից» (լուսանկարում Արտակ Սողոմոնյանն է): Գագիկ Շամշյանը կատարվածի մասին հաղորդում է տվել ոստիկանության Կենտրոնի բաժնում: Լուս.` Գ. Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter