HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Վերաքննիչը որոշում կայացրեց հօգուտ «Կենտրոն» հեռուստաընկերության

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը հրապարակեց Գևորգ Հայրապետյանի և Աշոտ Հարությունյանի գործերով որոշումն ընդդեմ «Կենտրոն» հեռուստաընկերության («Մուլտի մեդիա-Կենտրոն թիվի» ՓԲԸ): Վերաքննիչ դատարանը մերժեց Գևորգ Հայրապետյանի և Աշոտ Հարությունյանի բողոքները՝ թողնելով ուժի մեջ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 16-ին մերժել էր հայցվոր Գևորգ Հայրապետյանի և Աշոտ Հարությունյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելու նպատակով հայցվորներին անվճար հեռուստաժամ տրամադրելու պահանջի մասին հայցը

Հիշեցնենք, որ, ըստ հայցվորների, «Կենտրոն» հեռուստաընկերության «Հետաքննություն» հաղորդաշարի՝ 2010 թ. նոյեմբերին հեռարձակած թողարկման տեսանյութում հաղորդված փաստացի անճշտություններն արատավորում են իրենց պատիվն ու արժանապատվությունը՝ հանրության շրջանում ձևավորելով թյուր կարծիք:

Այդ տեղեկությունները հեռարձակվել են մինչև քրեական գործով դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, ինչը նշանակում է, որ  խախտվել է հայցվորների անմեղության կանխավարկածի իրավունքը:  Ըստ հայցվորների փաստաբան Ս. Սաֆարյանի` ՀՀ գլխավոր դատախազության պատվիրած այդ տեսանյութերը հետապնդել են երկու նպատակ` հասարակության մեջ սերմանել կարծիք, որ առաջադրվող մեղադրանքները հիմնավորված են և ազդել դատավարության ընթացքի վրա:

Մինչդեռ, իր պաշտպանյալները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter