HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Էլեկտրահարման վարկածը չհաստատվեց

Նախաքննությունը պետք է պարզի զինվորի մահվան իրական պատճառը Այսօր Վերաքննիչ դատարանը, Արշակ Խաչատրյանի նախագահությամբ, մերժեց դատախազ Հարություն Հարությունյանի բողոքը, որով վերջինս միջնորդել էր բեկանել առաջին ատյանի դատավճիռը և որպես ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի մահվան պատասխանատու` ազատազրկման դատապարտել կապիտան Ռուստամ Ասատրյանին եւ ենթասպա Կարեն Թովմասյանին: Հիշեցնենք, որ Տ. Օհանջանյանը մահացել է կասկածելի հանգամանքներում` 2007 թ. օգոստոսի 30-ին Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում: Նախաքննական մարմինը հիմնավորված է համարել, որ Տիգրանը մահացել է էլեկտրահարումից` պարանոցով և ձախ ձեռքի դաստակով հպվելով զորամասի մոտ գտնվող ռադիոռելեային կայանի ձգալարին: Ամբաստանյալները հենց այդ կայանի շահագործման պատասխանատուներն են, որոնց անփույթ վերաբերմունքի պատճառով էլ, ըստ նախաքննական մարմնի, տեղի է ունեցել դժբախտությունը: Սակայն Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այս տարվա հունվարին ամբաստանյալներին լիովին արդարացրեց, նրանց ճանաչեց անպարտ, իսկ քրեական գործը վերադարձնեց Զինվորական դատախազություն` նոր քննություն կատարելու հանձնարարությամբ: Վերաքննիչն այսօրվա որոշմամբ այս դատավճիռը թողել է ուժի մեջ: Լուս` Գ. Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter