HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

ՀԱԿ-ը խոստանում է ժողովրդին վերադարձնել նրանից գողացվածը

ՀԱԿ-ի այսօրվա հանրահավաքին ՀԺԿ քարտուղար, հանրահավաքը վարող Գրիգոր Հարությունյանը նշեց, որ նախորդ հանրահավաքում ՀԱԿ-ը հայտարարություն էր տարածել` իշխանություններից պահանջելով պարզել, թե որքանով են իրականությանը համապատասխանում ռուսական լրատվամիջոցների այն հրապարակումները, ըստ որոնց` ՀՀ բարձրաստիճան ղեկավարները կողոպտում են Հայաստանը` անօրինական ճանապարհով կուտակելով հսկայական հարստություն: Գրիգոր Հարությունյանը հիշեցրեց, որ իրենք իշխանություններին առաջարկել էին Փաստահավաք խմբի ձևաչափով, ՀԱԿ-ի և իշխանությունների ներկայացուցիչների ներգրավմամբ, ստեղծել մի հանձնաժողով, որը կուսումնասիրեր ռուսական լրատվամիջոցների բարձրացրած խնդիրը: Սակայն իշխանությունները լռում են մինչ օրս, ինչի հիման վրա էլ Գրիգոր Հարությունյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը այդ հրապարակումները արդարացի է համարում ու հայտարարում, որ իշխանության գալուց հետո մանրամասն ուսումնասիրելու է խնդիրը և ժողովրդին վերադարձնելու նրանից գողացվածը, «մի գործ, որը կարող են անել միայն օրինական ճանապարհով ընտրված իշխանությունները»: Այս պահին ելույթ է ունենում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որից հետո տեղի կունենա երթ: Այն կավարտվի Հյուսիսայում պողոտայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter