HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կարո Կարապետյանն էլ «հրաժարվեց» ունեցվածքից

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի դղյակի դիմաց է գտնվում Արարատի մարզի Շահումյան գյուղի միակ մշակույթի տունը:

Շենքն ունի ճարտարապետական հետաքրքիր լուծումներ, սակայն գտնվում է անմխիթար վիճակում: Մշակույթի տան առաստաղը փայտից է եղել եւ, տարիներ շարունակ չվերանորոգվելով, փտել ու ձյան ծանրությունից ամբողջությամբ փլվել է: Առայժմ կանգուն են միայն շենքի պատերը: «Գիգանտ շենք է, շատ մեծ ծախսեր են անհրաժեշտ շենքը վերանորոգելու համար, բայց գյուղը դրա հնարավորությունը չունի: Դիմել եմ մարզպետարան, քաղաքաշինության նախարարություն, հույսեր կան, որ առաջիկայում կվերանորոգվի»,- ասաց Շահումյանի գյուղապետ Սերժիկ Բաբայանը:

Գյուղապետն ասաց, որ մշակույթի տունը կառուցվել է 1937թ., եւ ինքը, շինարար չլինելով, չի կարող ասել, թե որքան գումար է անհրաժեշտ վերանորոգման համար: Գյուղապետարանի շենքի ներքեւի հարկում գյուղացիներին հատկացվել է մի փոքր սենյակ, որտեղ նարդի ու շաշկի են խաղում: Վթարային վիճակում է նաեւ գյուղի մանկապարտեզը, որտեղ 50-60 երեխա է հաճախում:

Շահումյանն ունի մոտ 4500 բնակիչ, գյուղապետ Բաբայանի ասելով` տարեկան մոտ 100 մարդ ժամանակավոր աշխատանքի է մեկնում արտերկիր, հիմնականում` Ռուսաստան:

Իսկ մնացողներն էլ զբաղվում են հողագործությամբ, որով հազիվ գոյատեւում են: Սերժիկ Բաբայանը հավաստիացնում է, որ գյուղում մեծ հողակտոր ունեցողներ չկան, այդ թվում` պատգամավոր Կարո Կարապետյանը: «Հոր ստացած հողամասն է, որը 6-7 հազար քմ է»,- պատգամավորի հողակտորի մասին ասաց գյուղապետը: Շահումյանցիները դժգոհում էին գյուղապետից` ասելով, որ նա պատգամավոր Կարապետյանի «մարդն» է եւ գյուղում անում է այն, ինչ ցանկանում է վերջինս: «Դու ըտենց բան լսել ես հա՞, քեզ ասե՞լ են: Ասեմ, որ ընդհանրապես ըտենց բան չկա: Ինքն ընդհանրապես չի խառնվում իմ աշխատանքներին, ոչ մի բանից տեղյակ չի: Ուղղակի զարմանում եմ, թե ձեզ ինչ ինֆորմացիա են տվել»,- ասում է Ս. Բաբայանը:

Ըստ նրա` Կարո Կարապետյանը նույնիսկ չգիտի, թե գյուղը որքան բյուջե ունի, եւ ինչպես է այդ գումարը ծախսվում: Իսկ համայնքի բյուջեն մոտ 60 մլն դրամ է: «Դեպքեր կարող ա լինի` օգնի, թե չէ` ուրեմն ոչ մի բանին չի խառնվում: Բնակիչը կարող ա գնա ինչ-որ հարցով դիմի, պատգամավորը պարտադիր կօգնի: Ասենք` թաղում ա, եթե պետք ա, խմիչք ա տալիս, կարող ա գումար տա: Իսկ համայնքի համար ըտենց բաներ չի արել: Մենակ դպրոցի վերանորոգման համար է ծրագիր բերել»,- ավելացրեց գյուղապետը:

Պարզաբանման համար գյուղապետի հետ զրույցից 2 օր անց զանգահարեցինք Կարո Կարապետյանին, վերջինս ծայրից ծայր պատմեց իմ ու գյուղապետի խոսակցությունը` դրանով ակամայից հաստատելով գյուղացիների ասածը, որ Բաբայանն անում է այն, ինչ ասում է Կարապետյանը:

Երկար ժամանակ չէր հաջողվում իր ունեցվածքի մասին պարզաբանում ստանալ Կարո Կարապետյանից: Երբ ԱԺ միջանցքում հանդիպեցինք նրան, վերջինս խիստ արձագանքեց, որ «շուխուր» եմ արել եւ զանգել եմ  «քարտուղարուհուն» (օգնականին - հեղ.): Կարո Կարապետյանն ասաց, թե ինքն այժմ խնդիրներ ունի եւ չի ցանկանում, որ խոսակցությունը ձայնագրվի: Համոզվելու համար, որ իրեն չեմ ձայնագրում, վերցրեց ձայնագրիչը: Առանց ձայնագրիչի պատգամավորն իրեն բավականին համարձակ էր պահում: Նա ասաց, թե ինքը ոչ մի սեփականություն չունի, իրենը չէ նաեւ «Շահումյան Վինը»: «Ես ղզիկական բաներ չունեմ, իմ ու քո արեւ ոչ մի բան չունեմ, որ ունենայի, տղավարի կասեի` ունեմ, ուրիշների պես ղզիկական չէի պահի»,- ասաց Կարո Կարապետյանը:

Ինչ վերաբերում է նրա շքեղ առանձնատանը, պատգամավորը նույնպես չցանկացավ հայտնել, թե երբ եւ ինչ միջոցներով է այն կառուցել: «Մի օր կգաս իմ տուն, իրար հետ կխմենք ու տունս քեզ ցույց կտամ»,- նշեց Կարապետյանը:  

Մեկնաբանություններ (9)

xxx
ink@ lav oreng groxe
ас--а
Армению спасут Юри Детычкин и Zorro
Emil
Hayastane aysbisinern en............................... voch te ..................
Aam
Mr. karapetyan inherited 6-7 hectares from his father? 6-7 hectaeres are 60,000-70,000 square meters. How did his father come up with so much land when the average Shahumyan family received far less during the post Soviet privitization? I have seen the palatial building surrounded with open space around it and ample poverty all around. This is a replica of the historic feudal system and should not be tolerated.
A.
naek es mardu achkerin ,de chuni eli vochinch chunihatvaz PEPO filmiz.Mer oreri ZIMZIMOVNERN EN.
SONA
GLXAVOR JEBKIRNER@ AZATUTYAN MEJ EN ISK DZU GOXACOX@ BERDUM
sofia
karo karaprtjanic y ir chrjapatic bolor gyraciq vaxenum em ajd gurum vaxi mtnolorty ujer e
Aram
Please add the photos in the English version :)
gayane
Փաստորեն ինչքաաաան մարդու կարելի է ղզիկ անվանել: Ղզիկների երկիր Հայաստանս......

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter