HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ոստիկանապետը նախագահին խնդրել է, որպեսզի իրենց տոնը նշվի մեկ այլ օր

Ապրիլի 16-ը ՀՀ ոստիկանության օրն է, և այդ տոնին ընդառաջ այսօր ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը «Ուրբաթ» ակումբում պատասխանում էր լրագրողների հարցերին: «Իսկ ո՞ւմ նախաձեռնությամբ է ոստիկանության օրը նշվում հենց ապրիլի 16-ին, երբ նույն օրը աշխարհի տարբեր երկրներում նշում են համասեռականների օրը»,- հարցրին ոստիկանապետին: «Չեմ ուզում թաքցնել` ես դիմել եմ երկրի նախագահին, խնդրել, որպեսզի այդ օրը փոխենք: Չգիտեմ` որքանով է ճիշտ այդ վարկածը` ինչ-որ այլ կողմնորոշմամբ մարդկանց տոնի հետ կապված, ամեն դեպքում, փորձելու եմ ամեն ինչ անել, գրեթե խոստանում եմ (որովհետև իմ որոշումից չի կախված), որ եկող տարի մենք ոստիկանության տոնը կնշենք այլ օր: Միգուցե դա կլինի ապրիլի 19-ին, որն Առաջին Հանրապետության ոստիկանության օրն է: Ամեն դեպքում, ես առաջարկը ներկայացնելու եմ երկրի ղեկավարին, որը կլինի նաև մեր ոստիկանների սրտով. բոլորն ինձ այդ մասին դիմում և խնդրում են»,- ասաց Ալիկ Սարգսյանը: Վերջինս նշեց, որ տոնի օրը որևէ մեկի նախաձեռնությամբ չի ընտրվել, պարզապես այդ օրը`ապրիլի 16-ին, Ազգային ժողովն ընդունել է համապատասխան որոշումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter