HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Բարձրաստիճան իրավապահների հարաբերությունները լարված չեն

Վերջին շրջանում ուժային կառույցները, մասնավորապես Ազգային անվտանգության ծառայությունը և գլխավոր դատախազությունն այս կամ այն հարցում իբրև թիրախ ընտրում են ոստիկանությանը, իսկ մամուլը հաճախ գրում է այդ կառուցների ղեկավարների սրված հարաբերությունների մասին: Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ հիշյալ թեմային: «Շահերի բախումները լինում են աշխատանքի ընթացքում, բայց դրա մեջ այլ, անձնական խնդիրներ դնել մեր երկրի ղեկավարը թույլ չի տա: Եթե որևիցե մեկը կփորձի մեծ եղբոր դեր ստանձնել մյուս կառույցի նկատմամբ, կարծում եմ` իրեն հարգող ցանկացած մարդ դա թույլ չի տա, մանավանդ, որ դա երկրի ղեկավարի պահանջն է: Պարոն Սերժ Սարգսյանը թույլ չի տա, որ մի կառույց երբևիցե վերամբարձ դեր ստանձնի մյուսի նկատմամբ. դա հնարավոր չէ»,- ասաց նա: Ոստիկանապետը վստահեցրեց, որ իր, ԱԱԾ տնօրենի և գլխավոր դատախազի միջև որևէ խնդիր, չլուծված հարց չկա և չի էլ կարող լինել. «Որովհետև վերջում գնահատական տվողը լինելու է երկրի ղեկավարը, իսկ մենք չենք ցանկանա հայտնվել այդ դերում` երկրի ղեկավարի առաջ պատասխան տալու պահին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter