HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ալիկ Սարգսյան. «Իմ բոլոր պաշտոնները ես ստացել եմ առանց գումար վճարելու»

«Ոստիկանությունում գումարներ վճարելով պաշտոնի նշանակվելը վերացված է դեռևս Վանո Սիրադեղյանի ժամանակներից: 1991 թվականից, երբ առաջին անգամ նշանակվել եմ քրեական հետախուզության պետ, առ այսօր մեր բոլոր նախարարների օրոք ես նման դեպք չեմ իմանում: Իմ բոլոր պաշտոնները ես ստացել եմ առանց գումար վճարելու. սա հայտարարում եմ ամենայն ազնվությամբ»,- ասում է ոստիկանապետ Ա. Սարգսյանը: Նրա խոսքերով` այսօր համակարգում նույնիսկ իմաստ չունի ինչ-որ մեկին կաշառել` պաշտոն ստանալու դիմաց, քանի որ տվյալ պաշտոնով «գումար աշխատելու ոչ մի տարբերակ չկա»: «Ես այսօրվա մեր բաժնի պետերին, այսպես ասած` միլպետերին, չեմ կարող գոնե նմանեցնել սովետական ժամանակների միլպետերին: Դրանք լրիվ տարբեր պաշտոններ են: Նույնիսկ համեմատության եզրեր չկան»,- որպես օրինակ` նշում է ոստիկանապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter