HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս գյուղը մանկապարտեզի կարիք ունի

Արմավիրի մարզի մոտ 2000 բնակչություն ունեցող Արաքս համայնքի առաջնային խնդիրը մանկապարտեզն է: Համայնքապետ Ռուբեն Կարապետյանը, հաշվի առնելով ծնելիության ցուցանիշները, ասում է, որ եթե մանկապարտեզը գործի, մոտ 50 սան կհաճախի այնտեղ: Ավելին, վերջին երկու տարիներին ծնելիության աճ է նկատվում գյուղում: Գյուղապետը հաշվապահի հետ հաշվարկել է մանկապարտեզ բացելու համար անհրաժեշտ գումարը. 6 ամսվա համար մոտ 5-6 մլն դրամ գումար է անհրաժեշտ: Իսկ դա բավականին մեծ գումար է տարեկան 15 մլն դրամ բյուջե ունեցող համայնքի համար: Չնայած 2010 թվականի բյուջեն արդեն հաստատել են ` այն ավելի մեծ է, քան նախորդ տարիներին` 23 մլն դրամ, բայց գյուղապետը կասկածում է, որ ամբողջությամբ կկարողանան կատարել այն: Համայնքում ծիրանը ցրտահարվել է: «Բնության քմահաճույքների արդեն մի հարված ստացանք, ցրտահարություն եղավ: Իմ կարծիքով` ծիրան այլևս չկա»,- ասում է գյուղապետ Ռ. Կարապետյանը: Գյուղապետը մտահոգված է նաև դպրոցի համալիր ջեռուցմամբ: Դպրոցն էլեկտրականությամբ է ջեռուցվում, հարկավոր է համալիր գազիֆիկացում: Մշակույթի պալատի վիճակը ևս բարվոք չէ, իսկ ոռոգման ներքին համակարգը կարիք ունի վերանորոգման: Ռուբեն Կարապետյանն ասում է, որ իրենք հիմնականում ոռոգման ջրի խնդիր չունեն` չնայած մարզի ոռոգման վատ վիճակին: Ավելին, Արաքս գյուղն իր դիրքով արդեն իսկ դրական կողմեր ունի, այստեղ է գտնվում Սարդարապատի հուշահամալիրը, համայնքը բազմաթիվ գյուղերի խաչմերուկում է, այստեղից է անցնում նաև միջպետական` դեպի Թուրքիա տանող ճանապարհը: Սակայն հողերի 70 տոկոսը մեխանիկական եղանակով` պոմպերի միջոցով է ոռոգվում: «Մեր համայնքի ժողովուրդը շատ աշխատող է, չենք բողոքում, մնացածը կանենք ինքներս»,- ասում է Ռուբեն Կարապետյանը և ևս մեկ անգամ շեշտում, որ առաջնայինը մանկապարտեզի հարցն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter