HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

300 մլն դոլար` Թեղուտի ծրագրին

Թեղուտի հանքավայրը շահագործող ACP ընկերությունն այս տարի «ՎՏԲ» բանկից կստանա ֆինանսավորումը։ «ՎՏԲ» բանկը մոտ 300 մլն դոլոր է հատկացնելու ACP-ին։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց «ՎՏԲ-Հայաստան» բանկի տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը։ «Ծրագիրը ընթացքի մեջ է, աշխատում է, և ֆինանսավորումն անպայման կլինի»,- վստահեցրեց նա։ Թե կոնկրետ երբ է հատկացվելու գումարը, տնօրենը չհստակեցրեց, միայն ասաց, որ այս տարվա ընթացքում ընկերությունն անպայման կստանա այդ գումարը։ «Մեր վարկավորման պայմանագրում դեռևս շատ հետաձգող պայմաններ կան, այդ թվում նաև կապված բնապահպանական խնդիրների հետ, երբ որ բոլոր պայմանները կատարվեն, այդ ժամանակ էլ ֆինանսավորումը կտրվի»,- ասաց «ՎՏԲ-Հայաստան» բանկի տնօրենը։ Նա նշեց, որ գործարքը բարդ է, այդ պատճառով չի կարող մանրամասների մասին խոսել հիմա. «Այնտեղ մոտ 50 հանգամանք կա։ Ֆինանսավորման ձգձգումը կապված է թե բիզնեսի, թե ձևակերպման, թե էկոլոգիական խնդիրների հետ։ Էկոլոգիական հարցերը բավական խիստ են դրված, պետք է դրանք լուծվեն»,- ասաց Վալերի Օվսյաննիկովը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter