HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակարանների գներն աճել են

2010 թվականի առաջին եռամսյակում, 2009թ-ի չորրորդ եռամսյակի համեմատ, անշարժ գույքի շուկայում որոշակի գների աճ նկատելի է եղել: Երևանում բնակարանների գներն աճել են 2.8 %-ով, իսկ մարզերում` 1.5 %: Անհատական բնակելի տները Երևանում և մարզերում նույչափ են աճել` 2.9 %: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  տեղեկացրեց ՀՀ ԿԱԱԳԿՊԿ անշարժ գույքի գնահատման բաժնի պետ Արման Պետրոսյանը: Նա նաև նշեց, որ անշարժ գույքի օտարման գործարքների աճին զուգահեռ նվազել են վարձակալության գործարքները: 2010թ. առաջին եռամսյակում, 2009թ. չորրորդ եռամսյակի համեմատ, անշարժ գույքի օտարման գործարքների քանակը նվազել է 23.6%-ով, իսկ 2009թ. առաջին եռամսյակի համեմատ աճել` 22.4%-ով: 4-5 տարի է` վերլուծություններ են կատարվում նաև հողի շուկայում, սակայն դրանք դեռևս չեն հրապարակվում: Արման Պետրոսյանը նշեց, որ Երևան քաղաքում, մերձակա որոշ համայնքներում, որոշ մարզկենտրոններում` Գյումրիում, Վանաձորում, հանգստի կենտրոն համարվող քաղաքներում` Դիլիջանում, Ջերմուկում և այլուր հողի շուկան արդեն կայացել է: 2009թ-ի վերջին եռամսյակի և 2010 թվականի առաջին եռամսյակի համեմատությունը ցույց է տվել, որ անշարժ գույքի շուկայում դրամի արժեզրկումն էական դեր չի կատարել, սակայն, օրինակ, 2008թ-ի և 2009թ-ի մարտ ամիսների համեմատության պարագայում դրամի արժեզրկումը մոտ 20 % է եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter