HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքիայի համալսարանի հայկական բաժինը դասախոս չունի

Կեսարիայի «Էրջիյես» (Erciyes) համալսարանում այս տարի բացվել է հայկական բաժին, որտեղ կարող են սովորել հայ երիտասարդներ, ինչպես նաև այլ ցանկացողներ:

Սակայն հայագիտական բաժնում դասավանդելու համար դեռևս դասախոս գտնել չեն կարողացել: Թուրքիայի կրթության և գիտության նախարարությունն է հոգում նորաբաց բաժնի ֆինանսական ծախսերը: Համալսարանի պրոռեկտոր Մեթին Հյուլագյուն մի քանի անգամ հայտարարել է, որը տեղը թափուր է, իսկ դասավանողի համար նշանակված է շուրջ 2400 դոլար աշխատավարձ, պրոֆեսորի կոչում ունենալու դեպքում` շուրջ 3500 դոլար: Համալսարանը հոգում է նաև դասախոսի կեցության հարցերը:

«IMC» հեռուստաընկերության մենեջեր, ստամբուլահայ Արիս Նալճը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ եթե դասախոս չգտնեն, բաժինը ֆինանսավորում չի ստանա և, բնականաբար, կփակվի:

Մեկնաբանություններ (2)

For Job
E-mail [email protected] Rector's Office +90 352 437 49 22/+90 352 437 52 66 Contact Information (Switchboard) +90 352 437 49 01 (9 Line) +90 352 437 49 37 (36 Line)
Artak
How we can apply for the job??

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter