HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարությունը հաստատում է, որ «Deno Gold Mining»-ը չունի անձնագրեր և արտադրվող թափոնների դասակարգում

«ԷկոԼուր»-ի փոխանցմամբ` ՀՀ բնապահպանության նախարարությունը հաստատել է այն փաստը, որ «Deno Gold Mining» ընկերությունը չունի անձնագիր եւ թափոնավայրի դասակարգում: Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի` ՀՀ բնապահպանության նախարարին ուղղված նամակին ի պատասխան` նախարարությունը մասնավորապես նշում է, որ ընկերության կողմից ներկայացված անձնագրերը չեն հաստատվել, քանի որ նրանցում թերություններ կային: «Անձնագրերը նախարարության կողմից չեն հաստատվել, քանի որ նրանք թերի են, եւ այդ նկատառումներով նախարարությունը մի քանի անգամ տեղյակ է պահել կազմակերպությանը, որ ներկայացված թափոնների անձնագրերի շարքում բացակայում է հանքաքարի հարստացման ընթացքում առաջացող ապարախյուսի /շլամ/ անձնագիրը»,- նշված է նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Ամիրխանյանի 5/08/50661 նամակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter