HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Ռուբեն Գեւորգյան. «Ես կանաչի ու ծառի հիվանդ եմ, եղա՞վ»

Ներկայացնում ենք Ռուբեն Գեւորգյանի եւ «Հետքի» հեռախոսազրույցը «Դեյզի» այգու վերաբերյալ: Այգին տարիներ առաջ ԱԺ պատգամավոր, Դավիթաշեն համայնքի նախկին ղեկավար Ռուբեն Գեւորգյանի կողմից նվիրվեց բնակիչներին: Այգու մուտքի մոտ փակցվել էր ցուցանակ՝ «Նվեր սիրելի դավիթաշենցիներին» վերտառությամբ: Ազգային Ժողովի կայքում պատգամավորի կենսագրության մեջ այգին նշվում է որպես կատարած բարեգործություն: Մոտ վեց ամիս է, սակայն, ինչ այգու դարպասները փակված են, ու վերը նշված ցուցանակը՝  հանված:

Պարոն Գեւորգյան, «Դեյզի» այգին վաճառվու՞մ է:

Ոչ, այն վերանորոգվում է, որովհետեւ ամբողջապես ավերված վիճակում է:

Իսկ այգու կողքի վաճառքի մասին հայտնող ցուցանակը այգու՞ն է վերաբերում:

Նախ՝ դա քաղաքային այգի չի, իմ սեփական այգին է: Մեր սեփական հողի վրա սարքած այգին է:  Եվ հետո էլ այգու վրա ցուցանակ չի դրված, այգին չի ծախվում:

Պարոն Գեւորգյան, իսկ երբ զանգում ենք ցուցանակի վրայի հեռախոսահամարին, մեզ պատասխանում են, որ այգու տարածքն էլ է հնարավոր վաճառել:

Ոչ, չգիտեմ՝ դուք ուր եք ընգել: Այգին մեր սեփականությունն է: Իմ ընտանիքի այգին է: Ես ո՞նց վաճառեմ: Աղջկաս այգին է,  ուզում է ավելի ատրակցիոն ու մանկական առումով զարգացնի :

Այսինքն՝ այգին կրկին կծառայի՞ հանրությանը:

Ես չգիտեմ՝ ում կծառայի: 15 տարի ծառայել է բնակչությանը ու ավերվել: Հիմա մենք ավելի կկատարելագործենք այգին: Ավելի շատ ուշադրություն կդարձնենք ու կխնամենք:

Պարոն Գեւորգյան, իսկ որպես սեփականություն ե՞րբ էիք ձեռք բերել այդ տարածքը:

Երբ դեռ հողի սեփականության մասին օրենք չկար: Այն ժամանակ հողատարածքը վերցրել էինք վարձակալության: Ավերված, ժայռաբեկորներով տարածք էր:

Դա ե՞րբ էր:

Լսի, ըտեղ այգի չկար, երբ ես էդ հողը սեփականաշնորհել եմ: Ինքս ամայի տարածքից այգի եմ սարքել: Կարայի շատերի նման կազինո կամ բառ սարքեի, այգի եմ սարքել: 94 թվականից, երբ ես նույնիսկ դեռ թաղապետ չէի, սկսեցինք այգի սարքել: Այգին մնալու է այգի, ում կծառայի՝ դա այլ հարց է: Ես կանաչի ու ծառի հիվանդ եմ, եղա՞վ:  Ու իմ այգին չեմ վաճառի:

Պարոն Գեւորգյան, ճի՞շտ հասկացա, սկզբից վերցրել էիք վարձակալության, հետո սեփականաշնորհեցի՞ք: Ո՞ր թվին եք սեփականաշնորհել:

Սեփականաշնորհել եմ ընենց, ոնց որ բոլոր մարդիկ իրենց պատկանող հողը սեփականաշնորհում են:

Շուկայի տարածքը եւ՞ս ձեր սեփականությունն է:

Այգու տարածքը իմ սեփականույթյունը չի, ոչ էլ շուկայինը:

Ձեր երեխաների՞:

Այգին իմ աղջկանն է:

Իսկ շուկա՞ն:

Շուկան իմը չի: Ում որն ա, գնա իրանից հարցրու:

Պարոն Գեւորգյան, Երեւանի Դավիթաշեն համայնքի գոտեւորման նախագծում «Դեյզի» այգին նշված է որպես համաքաղաքային նշանակության հասարակական կանաչ գոտի, ինչպե՞ս կբացատրեք :

Ըտենց բան չկա:

Դուք տեսե՞լ եք նախագիծը:

Չհասկացա, էդ ի՞նչ ես ասում, իմ սեփական հողի վրա իմ կառուցած այգին ա, ո՞նց կարա ըտենց բան լինի: Մարդ կա՝ տուն ա կառուցում իրա տարածքում, կարայի արտադրության կենտրոն սարքեի, կամ այլ շինություն, ես էլ այգի եմ կառուցել:  Ես էլ՝ ժողովրդին նվիրյալ մարդ, իմ սեփական տարածքի դռները բացել եմ ու թողել եմ, որ ժողովուրդը օգտվի իմ ստեղծած այգուց: Վերեւի այգին էլ եմ ես հիմնել: Սխալ տեղեկություն եք ստացել: Այգին չի վաճառվում: Մարդիկ չարախոսում են: Ես միլիոններ եմ ծախսել այդ այգու վրա, արտասահմանից բերել եմ թռչուններ, սիրամարգեր, բազմաթիվ թփեր: Բնակիչները այնքան անխնա են օգտվել այգուց, որ այգին ավերվել է: Ու էս պահին ճիշտ պատասխան կլիներ, որ ասեի՝ լավ եմ արել, փակել եմ, իմ սեփականությունն է, ինչ ուզում եմ՝ անում եմ, բայց պատասխանում եմ, որ այն վերանորոգվում է:

Լավ, իսկ ե՞րբ կբացվի արդեն վերանորոգված վիճակում:

Լսի, հո գազանանոց չի, որ բացվի կամ չբացվի: Ես ինքս՝ որպես Ռուբեն Գեւորգյան, հոգու թրթիռ եմ զգում եւ անդորր, երբ իմ այգում բազմաթիվ երեխաներ են օրորվում: Ես հավեսին տորթի կտոր չեմ վերցրել ու վայելել: Զրոյից եմ սարքել: Թող տենց տպավորություն չստեղծվի, որ Գեւորգյանը սովետի ժամանակ սարքած այգին վերցրել է, սեփականաշնորհել: Չէ, ըտենց չի:

Մեկնաբանություններ (8)

Spartak
Գևորգյանը պարկեշտ, հայրենասեր, հայրենիքի համար կռված, եղբորն այնտեղ կորցրած անձնավորություն է:Որակումների մեջ չափավոր եղեք:Ի դեպ, գործի բերումով մեկ անգամ եմ շփվել հետը և այդ տպավորությունն եմ ստացել:Չի կարելի բոլորին նույն արշինով չափել:
Արամ
ետ ձեր ասած 90-ականներին ձեր համար արյուն էին տալիս, իսկ հիմա դրել մեծ-մեծ փրթում եք, արեք այն, ինչ արելա Ռուբեն Գեվորգյանը, նոր քննադատեք նրա քայլերը, կամ նրա դեմքի արտահայտությունից հետևություններ արեք, ամոթա...
mard
Vay vonts em sirum es hetq.am -e. esi amena dukhov tertna vor chi vakhum vor ira gratsnel meknabanen. isk hima hotvatsi u commentneri masin. Lav eli, lav, es chem ardaratsnum voch meki, bayts tsekh pntres inkd ko vra el kgtnes. verjatsrek animast intriganeri voronume, ev anarjan kommentnere. ed vor aygin jardum ein mi ban arel ek vor prkek ai komentatorner? toghes mets mets gren ay urish azgeri kekht makrogh u kone .
Սարեյան Ա.
՛՛Սեփականաշնորհել եմ ընենց, ոնց որ բոլոր մարդիկ իրենց պատկանող հողը սեփականաշնորհում են՛՛ -ունիկալ մարդու ունիկալ պատասխան.
SONA
VOR PETAKANUTUN UNENAINK EREVI SRA NMAN SHAT HARCER ORENKOV KLUCVER,,,,,,,,,,,
karine
MARINE JAN kkshtanan, mer achqn el luys
Marine
Tesnes sra nmanner@ erb en kshtanali?
karen
ara eci martel kuti hl@ dra demgin nayeg

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter