HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Երեխան ապրում է ընտանիքում, որտեղ իր մորն են սպանել

Երբ ծեծեցի Սարկիսովների բնակարանի դուռը, Լիլիյա Սարկիսովան, իմանալով, որ լրագրող եմ, միանգամից փակեց դուռն իմ առջեւ: Սարկիսովա Լիլիան ամուսնու կողմից ծեծով սպանված Զարուհի Պետրոսյանի սկեսուրն է: Զարուհու մահից հետո նրա 2-ամյա դստերը` Լիլիյա Պետրոսյանին Մասիսի քաղաքապետի որոշմամբ ժամանակավոր ուղարկում են Երեւանի Նորքի «Մանկան տուն»:
Մասիսի քաղաքապետի որոշման համար հիմք է հանդիսանում այն, որ Յանիս Սարկիսովի (Զարուհի Պետրոսյանի ամուսինը) ծնողական իրավունքներն օրենքով սահմանված չեն 2-ամյա Լիլիյա Պետրոսյանի նկատմամբ: Ինչպես նաեւ այն, որ Յանիս Սարկիսովն իր մոր` Լիլիյա Սարկիսովայի հետ բնակվում է Մասիսի հանրակացարանում, երկսենյականոց բնակարանում, որտեղ կոմունալ պայմանները բավարար չեն երեխայի բարեկեցիկ կյանքի համար:
2011-ի հունվարի 27-ին Յանիս Սարկիսովը` կնոջ սպանությունից 4 ամիս անց ճանաչում է Լիլիյա Պետրոսյանի հայրությունը` նրան տալով իր ազգանունը: Հարսի սպանությունից հետո հայտնվում է նաեւ սկեսրայրը` Ալեքսանդր Սարկիսովը, ով երկար տարիներ ամուսնալուծված է եղել կնոջից; Քանի որ Յանիս Սարկիսովը կալանավորված է, հուլիսի 6-ին նրա հայրն ու մայրը դիմում են Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարին` խնդրելով մանկատնից իրենց խնամքի տակ վերցնել փոքրիկ Լիլիյա Սարկիսովային:
Նորք-Մարաշ վարչական շրջանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի 2011, հուլիսի 14-ի որոշմամբ փոքրիկի նկատմամբ սահմանվում է խնամակալություն` խնամակալ նշանակելով երեխայի տատիկին` Լիլիյա Սարկիսովային:
«Ընդդեմ կանանց բռնության կոալիցիա»-ն, որը հետեւում է Զարուհու սպանության վերաբերյալ դատական գործին, համարում է, որ Սարկիսովը ճանաչել է երեխայի հայրությունը` դատական վճռում մեղմացումներ ստանալու նպատակով:
Կոալիցիայի անդամները շեշտում են, որ երեխային` տատիկի խնամակալությանը հանձնելուց առաջ պետք էր հաշվի առնել փաստը, որ Զարուհի Պետրոսյանի ծեծին եւ սպանությանն իր մասնակցությունն է ունեցել նաեւ նրա սկեսուրը` Լիլիյա Սարկիսովան: Զարուհու ընկերուհիներն ու հարեւանները բազմիցս նշել են նրա` սկեսրոջ կողմից հաճախակի ծեծի ենթարկվելու մասին: Սակայն իրավաբանորեն Լիլիյա Սարկիսովան հանդես չի գալիս որպես մեղադրյալ: «Արդյոք չե՞ն խախտում երեխայի իրավունքները` նրան հանձնելով այն ընտանիքին, որտեղ դաժանաբար ծեծից մահացել է իր մայրը»,- նշում է «Թուֆենկյան» հիմնադրամի փոխնախագահ Հասմիկ Գեւորգյանը;
«Հետքի» հարցին, թե փոքրիկ Լիլիյա Սարկիսովային տատիկի խնամակալությանը հանձնելուց
առաջ արդյո՞ք Նորք-Մարաշի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովն իր
ուսումնասիրություններում հաշվի չի առել այն, որ երեխայի տատիկը եւս մասնակից է եղել նրա մոր դաժան ծեծերին, հանձնաժողովի քարտուղար Հ. Քյուփելյանը պատասխանեց. «Մենք դատարանից որեւէ փաստաթուղթ չենք ստացել, որ Լիլիյա Սարկիսովան հանցագործության մասնակից է: Ուսումնասիրել ենք բոլոր փաստաթղթերը, նաեւ բնակարանը, որտեղ երեխան ապրում է: Մեզ դիմեցին` ասելով, թե երեխան իրականում բնակվում է հանրակացարանում: Մենք գնացինք, պարզեցինք, որ ոչ, երեխան ապրում է Աջափնյակի Նազարբեկյան թաղամասում եւ հաճախում է N 133
մանկապարտեզը»,- նշում է Քյուփելյանը:
Երեխայի խնամակալության մասին օրենսդրության հոդված 135-ի երկրորդ կետի համաձայն երեխայի խնամակալ նշանակելիս հաշվի են առնվում խնամակալի բարոյական եւ անձնական այլ հատկանիշներ:
Խնամակալի` Լիլիյա Սարկիսովայի բացասական անձնական եւ բարոյական հատկանիշների մասին որեւէ փաստաթուղթ չունենալով` Նորք-Մարաշի հոգաբարձության հանձնաժողովը համարել է, որ նա օժտված է խնամակալին հատուկ բոլոր բարոյական չափորոշիչներով:
Փաստորեն բարոյական արժեքները հոգաբարձության խորհրդում չափվում են փաստաթղթով: Իսկ երեխային իր իսկ մորը սպանած ընտանիքում մեծանալու մասին բոլոր փաստաթղթերը կարգին են:

Մեկնաբանություններ (6)

Սուսաննա
Ինչ որ մեկը կարող է ասել, թե փոքրիկը այժմ ում մոտ է?
irina
ays @ntaniq@ djoxqi en naman ev pokrik Lilian lav klini heru mna nrancic. qani vor ays anmardkayin araracner@ eritasard knoj@ spanel en dajanoren (cecelov) nranq enta ka chen erexayin dastiarakel. mievnuyn jamanak Lilian petq e stana hogebanakan ajakcutyun qanzi erexaner@ nman depqer@ chen moranum ankax tariqic.... joxovurd artnaceq, cec u jardov chen sirum irar, txamardik xelqi ekeq, inchqan kareli e ayspes sharunakel? Es aprum em angliayum ev ashxatum em vorpes socialakan ashxatox ev hogebanakan ajakcutyun em cucaberum angliaci qaxaqacinerin. Es mec cankutyun unem veradarnalu hayastan ev shat kcankanayi ete inch vor mek@ inc ogni ays harcum... sa im erazanqn exxxx sastvac pahapan pokrik liliayin, ev astvac orhni ayn anhatnernerin ovqer ajakcum ays pokrikin unenal lav apaga....
Edvard
Անկախ ամեն ինչից, պետք է հաշվի առնել,որ երեխան գերզգայուն է, ու հավատացեք, նրա համար էդքան էլ հեշտ չի լինի ապրել մի տեղ, որտեղ ժամանակին ապրում էր մոր հետ, իսկ էսօր արդեն մայրը չկա, բայց ամեն ինչ հիշեցնում է նրա գոյության մասին: Ճիշտ է, երեխան հիմա փոքր է, շատ բան չի հասկանում, բայց տարիներ անց էդ երեխեն արդեն թքելու է բոլորի` տատիկի, հոր, դատավորի, իր շրջապատում գտնվողների երեսին: Ինչպես կարելի է երեխային պահել մի տեղ, որտեղ սպանվել է իր մայրը, ու հետն էլ անդադար տանջվել ու տառապել հենց իր աչքի առաջ: Սա հաստատ իր հետքը կթողնի փոքրիկի հոգեբանության վրա: Ապրել նրանց շրջապատում, ովքեր ժամանակին զրկել են իրեն կյանք տվող էակին....դաժան բան է,
Arminka
Et entaniqe apsos vor Zaruhu nman xeloq hamest harsen unecel TIkin LIlia ete es liney dzer harse qez u et takanq txayit asexi ancqov kanckacney takanq
Arminka
Es chem haskanum inchpes kareliya mardaspanin erexa vstahel inchpes haskaca skesure Hancakice Zaruhu spanutyan mej hargeli handznajoxovi andamner duq cheq haskanum te umeq vstahel ayt erexayin te dzer das Chexav orer araj mor koxmic dajanabar spanvac erku anmex erexanere veranayeq gorce yev tveq erexayin apahov yev hopeses aroxch @ntaniqi huysovem vor duq kardumq mer commentnere
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Փոքրիկ Լիլիյա Սարկիսովան որ մեծանա ու մի օր «հարազատներին» հարցնի-«ինչ պատահեց իմ մորը?», ինչ պիտի պատասխանեն?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter