HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

ՀԱԿ-ը` հանուն անկախության տոնի

Հանրապետության հրապարակում այս պահին մեծ իրարանցում է. մեկը բեմն է հարդարում, մյուսը ճանապարհները փակում, մյուսը տեսախցիկները տեղադրում, ոմանք էլ լույսերն են փորձարկում:

Իսկ զրահատեխնիկայի փորձնական ցուցադրությունը շարունակվում է կենտրոնական փողոցներում: Ոչ միայն մեքենաների, այլ նաեւ մարդկանց խցանումներ են առաջացել քաղաքում, ովքեր հերթական անգամ զրահամեքենաների շարասյանը ճանապարհ տալիս ասում են. «Դե արդեն հինգերորդ անգամ ենք տեսնում, տեղ տվեք գնանք մեր գործերով, էլի»:

Իմ ուշադրությունը գրավեցին կանայք, ովքեր կռացել էին արտգործնախարարության շենքի առջեւ եւ մաքրում էին ինչ-որ կարմիր գրություն: Մոտեցա: Նախարարության հենց շենքի առջեւ` մուտքի երկու կողմերում, կարմիր ներկով գրված էր. «Վե′րջ, ավազակապետությանը»:

Փաստորեն, ՀԱԿ-ն էլ իր աշխատանքներն է կատարում անկախության տոնի առթիվ: Բարի աշխատանքային, տոնական եւ փորձնական օր բոլորին:

Մեկնաբանություններ (3)

Baron
Անի ջան, չհոգնեցիք ամեն ինչ սևացնելուց, միթե մեր այսօրվա կյանքում ոչ մի լավ բան չկա, թե չեք ուզում տեսնել? Լավ, ասենք մի քանիսը առանց հասկանալու դժգոհում են, բայց Դուք հո հասկանում եք, թե ինչու է այդ ամենը արվում: Ես էլ եմ այսօր խցանումների մեջ ընկել, ու հաստատ ավելի կարևոր գործեր ունեի, քան դժգոհողներից շատերը, բայց ոռնոց չեմ բարցրացրել, այլ ընդհակառակը, հպարտությամբ էի նայում այդ նույն զրահատեխնիկային ու զինվորականներին: Դե իսկ ՀԱԿ-ի հիմարությունները նույնիսկ արժանի էլ չեն, որ դրանց վրա ուշադրություն դարձնենք: Խնդրում եմ Ձեզ, հերիք է անհանդուրժողականություն դրսևորեք, ամեն ինչին էլ չափ կա:
karen
Mi te kareli e aydqan tuyn artashnchel?
karen
HAK n arden ham@ hanum e!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter