HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Բնությունը մերն է, փը՛շտ...

«Հեյ հրեշիկնե՛ր, հապա կանգ առեք ու մեզ նայեք: Մի տեսեք մեզ... չե՞ք վախենում: Չլինի՞ կարծում էիք, թե պիտի լռենք ու ենթարկվենք ձեզ»,-այսպես էին դիմում Ուսանողական այգում քիչ առաջ հավաքված երեխաները այգին քանդողներին: Նրանք «հրեշիկների» դեմ պայքարում էին ներկերով, մատիտներով եւ բնության բոլոր գույներով:

Երեխաները նկարելու միջոցով էին փորձում վերակենդանացնել այգու ծառերին, ծաղիկներին, թռչուններին ու խոտերին:

13-ամյա Մուշեղ Հովսեփյանն իր նկարով ցույց էր տալիս կտրվող ծառերը եւ կոչ անում վերջ տալ կառուցապատմանը. «Շինարարություն կատարողները երեւի գիտեն, որ ծառերը թթվածին են մատակարարում, բայց չեն գիտակցում, որ առանց բնության անհնար կլինի ապրել»,-կարծում է նա: Իսկ 8-ամյա Արթուրը պատկերում էր դինոզավրերի, ովքեր կօգնեին այգիներին` փրկվելու «հրեշներից». «Իմ դինոզավրը կոչնչացնի վատ մարդկանց, ովքեր բնությունն են փչացնում: Իսկ երբ ես մեծանամ, քանդելու եմ բոլոր շենքերը ու ծառեր տնկեմ»,- համոզված է Արթուրը:

Իսկ փոքրիկ Էրիկը կարծում էր, որ արեւները երկուսն են լինում` մեկը վերեւում, իսկ մյուսն իր թշիկին. «Ամենաշատը արեւն եմ սիրում ու ուզում եմ, որ արեւը մեզ մոտ գա, որպեսզի ծառերն աճեն»: Երեխաները պատմեցին նաեւ հեքիաթներ, երգեցին երգեր Հայաստանի բնության, այգիների, կենդանիների, ծառերի մասին:

Իսկ վերջում նրանք անտառ կազմեցին ու ողջ կենդանիներով զգուշացրին հրեշներին. «Բնությունը երբեք ոչ ոքի չի կարող վնաս տալ, էնպես որ կորե՛ք այստեղից, բայց իմացա՛ծ եղեք, որ եթե ձեր հրեշներից մեկն ու մեկը էլի փորձի վախեցնել մեզ ու ձեռք բարձրացնի մեր Հայաստանի ծառ ու ծաղկի վրա, էլի էսպես բոլորով հավաքվելու ենք ու տեր ենք կանգնելու մեր կանաչներին... փը՛շտ» :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter