HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դինքի ընտանիքի փաստաբանին կախված են գտել

Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան, 40-ամյա Հական Քարադաղին այսօր առավոտյան Ստամբուլի իր բնակարանում հայտնաբերել են կախված: Նրա մարմինը տեղափոխվել է Ոստիկանության հիվանդանոց հետաքննության և փորձաքննության ենթարկելու համար: Հականը Հրանտ Դինքի սպանության գործով վերջին դատական նիստի ժամանակ ապացույց է ներկայացրել Օղյուն Սամաստի վերաբերյալ: Փաստաբանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ դրանից հետո Սամաստը մի երկտող է դրել իր գրպանը, որտեղ գրված է եղել իր անունը: Ինչպես «Հետքին» փոխանցեցին «Ակոս» թերթի խմբագրությունից, հետաքննության նախնական տվյալների համաձայն, փաստաբանը ինքնասպանություն է գործել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter