HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեծապետականութեան պայքար հայերէնի դէմ, որ իմ միակ հայրենիքն է

Բարեգութ Ալուզ Ալցհայմերը եւ մեր երջանիկ ողբերգութիւնները Մասն երկրորդ կամ Crescendo (1) Ստրկամտութեան առաջին դպրոցն ու նրա վարժապետը Բարեգութ Ալուզ Ալցհայմերը եւ մեր երջանիկ ողբերգութիւններըՄասն երկրորդ կամ Crescendo(1)Ստրկամտութեան առաջին դպրոցն ու նրա վարժապետը Ստոյգ եւ Աստուածադիր դաստիարակութիւնը այն է որ ամենայն ծնող կրթէ իւր որդին ազգային սեփական դպրոցի մէջ։ Միքայել Նալբանդեան Ա Հայագիտութեան ասպարէզի մէջ խոշոր եւ մինչեւ այսօր, արդէն մէկ եւ կէս դար, հեղինակաւոր գիտուն է Մկրտիչ Էմինը։ Յայտնի են նրա բազմաթիւ աշխատասիրութիւնները-«Քերականութիւն հայկական լեզուի», «Ընտիր հատուածք քաղեալք ի գրոց նախնի ու արդի մատենագրութեան հայոց» դասագրքերը, «Հրեա գաղթականութիւնը հայոց մէջ», «Մեդացիները Հին Հայաստանում», «Վէպք հնոյն Հայաստանի. Քննութիւն Մկրտիչ Էմին» (Մոսկուա, 1850)։ «Մովսէս Խորենացին ռւ հայոց հին վէպերը» (հայերէն հրատ. 1886 եւ 1887 թթ.) եւն… Նրա կտակած նիւթական միջոցներով ժամանակին հրատարակուել է ինը հատորանոց «Էմինեան Ազգագրական Ժողովածուն»։ Մկրտիչ Էմինը ֆենոմեն(2) էր։ Նաեւ ողբերգական ճակատագրով դատապարտուածներից մէկը, որպիսիք քիչ չեն եղել հայ իրականութեան մէջ հանճարեղ Պրոերսիոսի (3) ժամանակներից ի վեր։ Պատմական անցեալի կամ մեր այսօրուայ իրականութեան մէջ այդպիսի անձանց հանդիպելիս տեսել եմ այն զարհուրելի հետեւանքը որ կարող է լինել միեւնոյն է՝ անհատի կամ մի ամբողջ ժողովրդի հետ՝ ինքն իրենից օտարանալու, իր Ինքնութիւնը կորցնելու դէպքում։ Մկրտիչ Էմինը ծնուել էր Նոր Ջուղայ, որտեղից ինը տարին հազիւ լրացրած՝ ուղարկել էին Կալկաթա՝ մօրատատի մօտ, որ Հնդկաստանի մեծահարուստ հայ վաճառականներից մէկի կինն էր։ Տղային կրթութեան տուեցին Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան, որ ժամանակին հնդկահայոց լաւագոյն դպրոցն էր։ 1829 թուականին տասնչորսամեայ պատանուն, որի ընդունակութիւնները բացառիկ էին, ուսուցիչները խորհուրդ տուեցին, քանի դեռ տարիքը ներում է, ուսանելու մեկնել Մոսկուայի Լազարեան ճեմարան։ Ճեմարանաւարտ Մկրտիչ Էմինը ուսանելով Մոսկուայի համալսարանի մէջ, քսաներեք տարեկան հասակին արդէն ուսուցիչի վկայական ունէր։ Լազարեան Ճեմարանի մէջ մի կողմ նետելով Մոսկուայի համալսարանի դասաւանդումի նորագոյն եղանակները, բայց գիտական այդ նոյն եղանակները իր ուսումնասիրութիւնների մէջ յաջողութեամբ գործածող երիտասարդ ուսուցիչը Հայոց լեզուի գործնական դասաւանդումը կատարում էր ոչ թէ գոնէ հնացած մեթոդներով, այլ այնպէս, ինչպէս սովորեցնում էին յունարէնն ու լատիներէնը… Լեզուներ, որոնց կատարելապէս անծանօթ էին ճեմարանի աշակերտները։ Թէեւ խնդիրը սոսկ դասաւանդումի մեթոդը չէր։ Ոչ էլ նոյնիսկ այն յանգամանքը, որ Լազարեան Ճեմարանի մէջ, որտեղ ուսանող աշակերտները հայեր էին, եւ կային հատուկենտ օտարազգիները։ Պարզապէս Լազարեան Ճեմարանը որ գտնւում էր տէրութեան հովանավորութեան ներքոյ եւ տնօրէնն էր գնդապետ Զելենոյը, ռուսական ուսումնական հաստատութիւն էր։ Մեր այս օրերի քաղաքական ծածկագիր եզրաբառով՝ «օտարալեզու» դպրոց։ Մկրտիչ Էմինը հայերէնը սովորեցնում էր ռուսերէնով։ Եւ ես պէտք է փորձեմ պատասխանել այն հարցին որ դադար չի տուել ինձ երկար, շատ երկար տարիների ընթացքին… 60-ականներից ի վեր… Բ Եւ ծանիջիք զճշմարտութիւնն, եւ ճշմարտութիւնը ազատեսցէ զձեզ (Յովհաննէս, Ը 32) Լեզուների իմացութիւնը գիտելիքների մի բանալի է որ անհատականութեան դիմաց բացում է անցեալի ու ներկայի արժէքների հարուստ շտեմարանը։ Դրան հակառակ. որեւէ լեզուով կրթուելն ու դաստիարակուելը ոչ թէ լեզուի իմացութեան շրջանակը մեծացնելու, այլ այդ լեզուի տիրոջ ստեղծած մշակոյթի եւ մտածողութեան մէջ իւրային դառնալու ապահովագրուած միջոց է։ Մկրտիչ Էմինը, այդ անխոնջ գիտնականը, որ քաջատեղեակ էր լեզուների զարգացման պատմութեանը, համեմատական լեզուաբանութեան իր ժամանակի արդիւնքներին… նա՛, որ ընդունակ էր իսկոյն եւ եթ ընդունել ու իւրացնել ամէն մի նոր երեւոյթ… Ուրեմն նա, այդպիսի Մկրտիչ Էմինը ինչո՞ւ էր դառնում ինքն իրեն ժխտող, իր գիտական սկզբունքներից հրաժարուող եւ, հետեւաբար, թշուառ վարժապետի տպաւորութիւն թողնող մի խեղճութիւն, երբ խօսքը հասնում էր հայոց լեզուին։ Արդէն իսկ այդ հեռաւոր ժամանակներին, մեզնից գրեթէ մէկ եւ կէս դար առաջ, մայրենի լեզուի նկատմամբ արհամարհական, նոյնիսկ ժխտական վերաբերմունքը նորութիւն չէր։ Բայց ինձ շփոթութեան էր մատնում այն յանգամանքը որ գիտելիքների հարուստ պաշարով լայն մտահորիզոնի տէր մարդը, չգիտես ինչո՛ւ այդքան անողորմ էր ոչ միայն մայրենի… Չէ՛, հայերէնը նրա մայրենին չէր… Նա անողորմ վերաբերմունք ունէր Հայերէնի եւ ամենայն քայլնընդառաջի նկատմամբ, ինչը կապ ունէր հայկականի հետ։ Հայերէնի նկատմամբ այսօրինակ վերաբերմունքը տարածւում էր ընդհանրապէս հայկական կրթութեան եւ լուսաւորութեան վիճակի վրայ։ Վկայում է Սաեփանոս Նազարեանը. Ստեփանոս Նազարեանը՝ Գրիգոր Սուլթանեանին, 1850 թ, Յուլիս 13. «Ի՞նչ կը լինէր որ մեր հայերի երեխաները նոյնպէս կարողանային զանազան գիտելիքներ ուսանել իւրեանց լեզուով, ինչպէս ստանում են գերմանացւոց, ֆրանսացւոց եւ ոուսաց երեխաները։ Լեզուն որպէս լեզու գիտենալը մի բան է, իսկ օաար լեզուով ուսում աոնելն ու գիտութիւններ սովորելը՝ այլ բան։ Հայ երեխաները ծնուել են չարչարուելու համար, որովհետեւ հայ ծնողները եւ աոհասարակ մեր ազգը ոչինչ չմբոնելով, ոչինչ չի արել ուսումը հեշտացնելու համար։ Ասածիս ապացոյցը ամէն օր աչքիս աոաջ է, բայց անհնար բան է օգնելը, որովհետեւ մեր Հայոց մեծահարուստները աշխատում են ոչ թէ ազգը լուսաւորելու, այլ իւրեանց սին փաոքի համար։ Մեր հայերի երեխաները, որ Թիֆլիսից, Աստրախանից, Ղզլարից ու Նախիջեւանից դալիս են այստեղ, պարտադրւում են ուսումը ոուսերէնով ստանալու, որովհետեւ Լազարեան ճեմարանի մէջ բոլոր աոարկաների ուսուցումը ոուսաց լեզուով եւ ոուսաց ուսուցիչներով է կատարւում։ [ … ] Մեր պատուական հայերը ամէն ինչ խաոնել ու աղցան են շինել։ Բայց ինչքան կ’ուզես՝ ասա՛, ճանապարհ ցոյց տուր, գրիչ խաղացրու… Այդ ամէնը իզուր ջանքեր են, ապարդիւն աշխատանք»… Նորից գալով Մկրտիչ Էմինին, ապա հայագիտութեանը բերած նրա նպաստը բնաւ պէտք չէ շփոթել այն աննպաստ գործունէութեան հետ, որ ունեցել է ազգային կեանքի մէջ, որտեղ նա օտար է ճիշտ այնքան, որքան, Հիւբշմանը, որի հայագիտական աշխատասիրութիւնները նոյնքան անվերապահ արժէքներ են։ Գ Սիրեցէք ազատութիւնը, նոյնիսկ նրա բոլոր անհարմարութիւններով հանդերձ։  Ալեքսանդր Գերցեն Քիչ վերը ասացի որ 1850 թուականին Մոսկուա լոյս տեսաւ Մկրտիչ Էմինի «Վէպք հնոյն Հայաստանի» աշխատասիրութիւնը։ Խորագրի տակ նշուած «Քննութիւնը» Մովսէս Խորենացուց մեզ հասած առասպելների յիրաւի մի վերաքննութիւնն է, որ նաեւ Պատմահորը յաւուր քաղաքական իրականութեան զեղծելով մեկնաբանելու առաջին գրաւոր փորձն է։ Քաղաքական իրականութիւնն այն էր, որ արդէն գրեթէ քառորդ դար Հայաստանի մի խոշոր հատուածը Ռուսաստանը գրաւել եւ իւրացրել էր Պարսկաստանից։ Այնուհետեւ, քարոզիչներ էին յայտնուել, ովքեր մահմեդական երկրի տիրակալութեան գերութիւնից քրիստոնէայ մի անյագուրդ կայսրութեան գերութեան մէջ յայտնուելը ներկայացնում էին իբրեւ «ազատագրութիւն»։ Գրեթէ քառորդ դար ռուսական կայսրութեան «հովանու» տակ «ազատութիւն» վայելելու եւ ազգային «լուսաւորութեան» մասին այսպէս է վկայում Աբովեան Խաչատուրը. «Հայոց լեզուն փախչում էր Կրեսոսի նման… Երեսուն տարուայ փակ բերանս Աղասին բաց արեց»։ «Գիտուն, լուսաւորեալ մարդը նա է, ով իր գիտցած լեզուներով մաքուր է խօսում։ Քո լեզուով մաքուր խօսելիս ի՞նչ վնաս կ’ունենաս։ Կարծում ես, թէ խելքդ ձեռքիցդ կ’առնեն կամ սովորած իմաստութի՞ւնդ ջուրը կը թափուի… Թէ՞ տէրութեան սիրտն ես ուզում շահել»։ Իսկ տէրութիւնը Հայերինը չէր ու չէր լինելու, քանի որ… Քանի որ Մկրտիչ Էմինը իր ամբողջ հեղինակութեամբ արդէն ներշնչել էր . «Հայկի անհնազանդութիւնը Բէլին, Հայոց ազգի արմատական ախտերից մէկն է»։ Այս եզրակացութեան նա եկել էր Հայ ժողովրդի ինքնուրոյն տէրութիւն հաստատելու աւանդապատումը վերաքննութեան ենթարկելու շնորհիւ։ «Մի՞թէ Հայկի չհնազանդելը մի օտար բռնակալի յանցանք է եղել, եւ ոչ թէ օրինապատշաճ ազատասիրութիւն» – այս հռետորական հարցը ժամանակին տուել են Ստեփանոս Նազարեանը եւ ազատագրութեան միւս նուիրեալները։ Նրանք բացայայտել են պատմական անցեալի մէջ Մկրտիչ էմինի եւ Հայերի ապազգային ա՛յդ աեսակի հայրիկների բուն նպատակը, որն էր՝ դատապարաել Ազատասիրութիւնը եւ որպէս խոհեմութիւն՝ Հնազանդութիւն քարոզել բոնակալի նկատմամբ։ Սակայն սովետական բոնատիրութեան եօթը տասնամեակների ընթացքին կոմունիստական քարոզչութիւնը ազգերը ձուլելու ընթացքը իր յաղթական աւարտին հասցնելու ճանապարհին շարունակեց հեաեւողականօրէն ներշնչել, թէ Հայի ազատագրութիւնը արդէն իրականցուել է բզկտուած Հայաստանի մի բեկորը սովետականացնելով եւ «սովետական հայրենասիրութիւն» անհեթեթ բաոակապակցութեամբ (քանի որ խօսքը վերաբերում է ոչ թէ Հայրենիքը, այլ բոլշեւիկեան տիրակալութիւնը հարկադրաբար սիրելուն) պարտադրեց «նուիրուածութիւն հայրենիքին», որ ոչ այլ ինչ է, քան հնազանդութիւն վարչակարգի նկատմամբ, այսինքն բոնատիրութեան մէջ ապրելու ճակատագրի հետ հային հաշտեցնելու միջՈց։ Օտարի այս դաւադրութեան պաշապաններն ու նորօրեայ մունետիկները եղան իշխանութիւնների կողմից որպէս սովետահայ ինտելիգենցիա հեղինակութիւն մատուցուած ներկայացուցիչները։ Անցեալ դարի 60-ական թուականներին հային Ինքնութիւնից զրկելու աոաջին փորձերից մէկը կատարեց ստալինեան դափնեկիր, ազգային մեր ցաւը սովետական քարոզչութեան ատամը քաշելու ունելի դարձնող եւ կոմունիզմի լուսաւոր ապագայի նկատմամբ բոլշեւիկեան հաւատով ու հաստատուն համոզմունքով բանաստեղծը։ Նա հմուտ ողբասաց էր եւ ողբասացութեան բոլոր նիւթերն ու երանգները օգտագործում էր, որպէսզի Հայը ինք զինքը հնազանդ պահի… Թէ չէ հովանաւորութիւնից զրկուելով կը կորցնի ապրելու ամէն հեռանկար։ Ս.Կապուտիկեանը հետեւողական էր իր գունափոխութիւնների տաղանդը ամէն հարմար պահի ներկայացնելու մէջ. «Եթէ քրիստոնէութեան փոխարէն Հայերը մահմեդականութիւն ընդունած լինէին, ապա 1915 թուականի Ցեղասպանութիւնը չէր լինի»,- յայտարարեց նա մէկ անգամ եւս 70-ականներին հաստատելու համար իր «պաշտօնական հայրենասիրութիւնը»։ Այս նոյն «յայտնագործութեանը» 1994-ին ձայնակցեց մի պարբերաթերթ, գրելով Հեաեւեալը. «Ա՜խր մեր նախապապը՝ Հայկը, Բէլի հետ վիճելուց, կռուելուց, քիթ ու մոութ իրար անցնելուց յետոյ, քայլում է եւ հանգչում է քար ու քար Հայաստան։ Բէլը թախանձագին խնդրում է, աղաչում-պաղատում է, թէ Հայկ՝ իմ աղբեր, իմ Հարազատ՝ էս պարարտ Միջագետքը Աստծուց նուիրաբերուած մրգաստանը, ծաղկաստանը, ջրաստանը՝ իր ծովային ելքով ու ճանապարհով քեզ էլ, ինձ էլ լիուլի կը բաւարարի… Եկ տաք գլուխ հայի ներւերդ հանգստացրու, ապրի՛ր՝ ապրեցրու քո ցեղը, խոնարհիր իմ աոջեւ իբրեւ քո տիրՈջ… Այս այլաբանական պատկերը թող ընթերցողի մտմտուքի եւ հոգեմաշ զրոյցի թեման լինի… Արդեօք, եթէ Հայկը ընդունէր Բէլի աոաջարկը եւ գլուխ ծռէր Բէլի առջեւ, այսօր 150 միլիոն Հայութիւն կը լինէինք. հոգ չէ թէ երկնային Աստծուն հասնելու ճանապարհի քոմիսիոնճին ո՞վ կը լինէր. Յիսո՞ւս, Մովսէ՞ս, Պուտտա՞ Մուհամմէ՞տ կամ այլ փրկիչ…» («Քաջ Նազար», 1994, թիւ 214, էջ 6)։ 1995 թուականին պետական մի պաշտոնեայ Փարիզի հայկական ձայնասփիւռով ելոյթ ունենալով, հրապարակեց իր «իմաստուն» եզրայացութիւնը, որ՝ «Եթէ Հայը իսլամացած լինէր ապա տարածքների կորուստ չէր ունենայ»… Չարիքի եւ բռնակալութեան հետ հաշտեցնելու փորձ կատարող մեր երեւելիները շարքը այս մի քանիսով չի վերջանում։ Նրանք շատ են… Նրանք Եկել հասել են մինչեւ 2010 թուական… Եւ սերնդէ սերունդ այս շարքը իբրեւ Հինգերորդ շարասիւն շարունակուել է գործել անդադրում եւ հետեւողականօրէն… Պատմահորը վերաքննութեան ենթարկելուց, Հայի դժբախտութիւնը նրա՝ Քրիստոնէական վարդապետութիւնը իբրեւ բարոյական ու ազգային առողջ ընթացքի նախապայման ընդունելը ետին հաշուով ողբերգութիւնների պատճառ համարելուց, մինչեւ ազգս լուսաւորելու նպատակով հայեցի խորտակուած դպրոցները փրկելու փոխարէն հային ռուսացնելու ծրագիրը իրականացնելը, որի պարտականութիւնը դրուած է խեղճ ու ճրագ մի անյայտութեան ուսերին, ոճրագործութիւն է ամէն մի ժողովրդի համար։ Եւ եթէ այսօր այդ դատապարտուած ժողովուրդը Հայն է, ապա վերջապէս ականջալուր լինենք Միքայէլ Նալբանդեանին եւ ամրացնենք մէր ոտքերը։ Ի վերջո այդ ե՞րբ էր որ մեզ զգուշացրել էր. «Հայ ժողովրդի բարոյականութեան ոտքերը կաւեղէն են»… Հարիւր յիսուն տարի առա՞ջ… Եւ մի՞թէ այնքան մեծ է եղել մեր ստրկամիտ հնազանդութեան ուժը, այնքան խոհեմ ենք եղել մեր տիրակալին հաւատարիմ ծառայութեան մէջ եւ եղել ենք այնքա՜ն անինքնասեր, որ համաձայնում ենք մարդկային որակափոխութեան, այսինքն մուտագենեզի, այսինքն՝ դարձուորածինութեան (անշուշտ, հայերէն եզրաբառով)։ Յ.Գ. Յաջորդիւ «Մասն երրորդ կամ Desiso»: Crescendo — Աստիճանաբար սաստկացնելով (երաժշտ. եզրաբառ)։ Fenomenon -Անհատական ընդունակութիւնների կամ շնորհների արտակարգ ու բացառիկ անձնաւորութիւն (յուն.)։ Proairesioς -Ծնունդով հայ (Կապադովկիացի) հռետոր եւ իմաստասէր։ Աթենքի Ճարտասանական դպրոցը ուղղորդող։ Դեռեւս ապրելիս նրա արձանը դրուել է Հռոմի հրապարակում «Rerum regina Roma – regi Eloquentiae» — «Աշխարհի թագուհի Հռոմը՝ ճարտախօսութեան թագաւորին» - մակագրութեամբ։ Բացի ծնունդի փաստով նա որեւէ այլ առնչութիւն չունի Հայ իրականութեան հետ։ Մեր հեռաւոր նախնիները չափազանց ժլատ են եղել օտարախօս դպրոցներ աւարտած եւ ողջութեան օրոք փառքի ու արձանի արժանացած, նոյնիսկ Պարոյր Հայակզն հայկական անունով եւ իրենց «հոգով հայ» կարծող երեւելի մարդկանց նկատմամբ։ Կարէն Ա.Սիմոնեան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter