HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ըստ ՍԴՀԿ ատենապետի` Սարդարապատը պետք է հենվի ՀԱԿ-ի ներուժի վրա

Երեկ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ պատրաստվում են ստեղծել նոր, այլընտրանքային խորհրդարան եւ իշխանությունը վերադարձնել ժողովրդին: Սեֆիլյանը միաժամանակ հույս է հայտնել, որ ՀԱԿ-ից որոշ մարդիկ կընդգրկվեն Սարդարապատ շարժման ստեղծած հիշյալ այլընտրանքային խորհրդարանի կազմում: Այսօր, անդրադառնալով այս հայտարարությանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Հայ ազգային կոնգրեսը շատ դեմոկրատ է եւ ողջունում է ամեն կարգի նախաձեռնություն, եթե այն բխում է մեր ժողովրդի շահերից եւ արվում է ժողովրդավարական սկզբունքներով: Բայց մեծ հավատ չունեմ, որ դա նրանց կհաջողվի, որովհետեւ ամբողջ ընդդիմադիր պոտենցիալը կենտրոնացած է ՀԱԿ-ում, եւ տարբեր մասնագիտական հանձնաժողովներ ձեւավորել, այլընտրանքային կառավարություն ստեղծել այսօր ի վիճակի է միայն ՀԱԿ-ը»: Լյուդմիլա Սարգսյանը նախ հիշեցրեց, որ Ժիրայր Սեֆիլյանն ինքը ՀԱԿ անդամ է, հետո ավելացրեց, որ Սարդարապատ շարժումը, չունենալով այլընտրանքային խորհրդարան ձևավորելու պոտենցիալ, այն կարող է ստեղծել` ՀԱԿ-ի կադրերի վրա հենվելով. «Իսկ դա նշանակում է, որ այն նորից պետք է դառնա ՀԱԿ-ի նախաձեռնությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter